Համացանցում տեսանյութ է հայտնվել Տու-154 ինքնաթիռի կործանման վայրից
TVՀամացանցում է տեսանյութ է հայտնվել Սոչիի շրջանում ՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման վայրից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հոլովակում պատահարի շրջանում որոնողափրկարարական աշխատանքների կադրեր կան:
Դեկտեմբերի 25-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել է ռադարներից Տու-154-ի կորելու մասին, որը Ադլերի օդանավակայանից պլանային թռիչք էր կատարում: Նախարարության ճշտված տեղեկություններով՝ ինքնաթիռում 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ է եղել՝ զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթի արտիստներ, դաշնային հեռուստաալիքների լրագրողներ: Ինքնաթիռում է եղել նաեւ բարերար Ելիզավետա Գլինկան, որը հայտնի է որպես բժիշկ Լիզա: