Հունաստանում Սանտա Կլաուսը հրուշակեղենի կրպակ է կողոպտել
ՀասարակությունԴեկտեմբերի 24-ի Ծննդյան երեկոյան Աթենքում զինված հանցագործը հրուշակեղենի կրպակ է կողոպտել: Life-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմիններից հայտնել են, որ հարձակվողը հագել էր Սուրբ Վասիլիի՝ հունական Սանտա Կլաուսի հանդերձանք:
Հրուշակարանի ծառայողները «Սուբ Վասիլիի» տեսքից այնքան ապշահար էին, որ առանց վարանելու նրան են տվել դրամարկղի փողը: Նշվում է, որ Սուրբ Ծննդի նախօրեին Հունաստանի բոլոր խանութներում դրամական մուտքերը զգալիորեն մեծանում են:
Ոստիկանությունից հայտնել են, որ կողոպուտից անմիջապես հետո չարագործին հայտնաբերելու նպատակով ոստիկանները սկսել են շրջանը հետախուզել: