Renault-ը որոշել է մատչելի էլեկտրամոբիլ ստեղծել
ՀասարակությունՖրանսիական Renault ընկերության ղեկավարությունը որոշել է մատչելի գնով նոր էլեկտրաքար ստեղծել: Ապագա նորույթի կոնցեպտով կզբաղվի Ժիլ Նորմանը, փոխանցում է anonsens.ru-ն:
Նախկինում Renault ընկերությունում բյուջետային էլեկտրաքարի մշակմամբ զբաղվում էր Կարլոս Գոնը, սակայն նրա մեքենաները նախատեսված էին բացառապես չինական ավտոշուկայի համար: Նոր մոդելի արժեքը 8 հազար դոլար է: Արժե նշել, որ ֆրանսիական կոնցեռնը արդեն Չինաստան է մատակարարում Venucia e30 մոդելը, որի պահանջարկը փոքր է, եւ 2015 թվականին իրացվել է ընդամենը 1240 մեքենա:
Փորձագետները համոզված են, որ նոր էլեկտրաքարը կստեղծվի Kwid-ի հիմքով: