JAC-ը նոր քրոսովեր է ներկայացրել
ՀասարակությունՉինական JAC ավտոարտադրողը ներկայացրել է իր նոր միջին չափի ամենագնացը, որը ստացել է JAC S7 անվանումը: Ավտոմեքենան չին ինժեներների լիովին սեփական մշակում է եւ բավական արտահայտիչ տեսք ունի: Այն Չինաստանի շուկայում կհայտնվի մյուս տարվա առաջին եռամսյակում, փոխանցում է avtonovostidnya.ru-ն:
Քրոսովերը բավական ներշնչող չափեր ունի. երկարությունը հասնում է 4,8 մետրի, լայնությունը՝ գրեթե 1,9 մետրի, իսկ բարձրությունը 1,7 մետրից ավելի է: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ նոր քրոսովերը բենզինային ուժային ագրեգատ կունենա: Հզորության բնութագրերը դեռեւս չեն հաղորդվում:
Որպես տրանսմիսիա կառաջարկվի 6-աստիճան «մեխանիկա»: Չինական նորույթի հաղորդակի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, սակայն տեղական ավանդույթի համաձայն՝ JAC S7-ը կունենա միայն առջեւի անիվների հաղորդակ:
Հիշեցնենք, որ այս ավտոարտադրողը պետական է, որը մասնագիտացած է կոմերցիոն բեռնատարների եւ ավտոբուսների վաճառքի ոլորտում: