Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներում տեխնիկայի և մարդկային ռեսուրսի պակաս չկա
Հասարակություն«Սանիթեք» ընկերությունը և քաղաքապետարանի օպերատիվ շտաբը 24 ժամ անդադար աշխատում են անմարդկային եղանակային պայմաններում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
«Ոչ տեխնիկայի և ոչ էլ մարդկային ռեսուրսի պակաս չկա: Կան ուղղակի նորմայից և ստանդարտից դուրս եղանակային պայմաններ, որոնց, կարծում եմ, չնկատել, ուղղակի հնարավոր չէ: Հավատացնում ենք ձեզ, որ ինչպես մի քանի օր առաջ տեղացած ձյան պայմաններում արվել է ամեն ինչ, որ մեր համաքաղաքացիներին զերծ պահենք անհարմարություններից, այնպես էլ հիմա արվում է և, ինչքան որ ձյուն գա, արվելու է ամեն ինչ:Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության թեժ-գիծ ծառայությունները նույնպես աշխատում են օպերատիվ ռեժիմով: Ակնկալում ենք ըմբռնողականություն և համբերատարություն»,- նշված է գրառման մեջ: