ՊՆ-ն հերքում է հայկական դիվերսիոն խմբի մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ իբրև թե «ադրբեջանական զորքերը վնասազերծել են հայկական դիվերսիոն-հետախուզական խումբ»:
«Սա ևս ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տարածած հերթական անհեթեթ ապատեղեկատվությունն է»,- ասաց նա: