Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն Մխիթարյան Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի


Կամրապնդվեն ՀՀ դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները

Հասարակություն

ՀՀ կառավարությունը մարտի 2-ին հերթական նիստ է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կապահովվի, մասնավորապես, անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության կայացումը, կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ դատական համակարգի վերաբերյալ բոլոր դժգոհությու ններն ուղղվում են արդարադատության նախարարին և այս առնչությամբ նախարարի սահամանափակ միակ լծակը օրենսդրական ճանապարհով համակարգը բարեփոխելու հնարավորությունն է:

«Վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը, տարբեր գնահատումների համաձայն, պայմանավորված էր ցածր վարկանիշով, ձևավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով և այլն» ,-ասել է նախարարը և  կարևորել ներկայացվող օրենքի նախագիծը վերոնշյալ խնդիրները լուծելու համար:

Դատական օրենսգրքի նախագծի կարգավորումներից մեկը վերաբերում է «Բարձրագույն դատական խորհրդի» ձևավորմանը և գործունեության կարգին, որտեղ դատավորները մեծամասնություն չեն կազմելու. ներկայացված են լինելու հավասար թվով 5 դատավորներ և ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվելու են ԱԺ կողմից ձայների 3/5 մեծամասնությամբ: Այդ առումով Դատական օրենսգիրքը գնացել է դատական իշխանության անկախության երաշխավորի՝ «Բարձրագույն դատական խորհրդի» լիազորությունների հստակ սահմանմամբ:

Վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք չի ունենալու հարուցել կարգապահական վարույթ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի նկատմամբ: Դատարանների նախագահները չեն կարողանալու ընտրվել «բարձրագույն դատական խորհրդի» անդամի պաշտոնում, ինչպես նաև «դատավորների ընդհանուր ժողովի» հանձնաժողովների կազմերում: Հաջորդ կարգավորումն այն է, որ «Դատարանների նախագահների խորհուրդն» այլևս որպես դատական համակարգի համար պարտադիր որոշումներ կայացնող մարմին գոյություն չի ունենալու: Վճռաբեկ դատարանի նախագահը չի հանդ իսանալու բոլոր դատարաններին սպասարկող կառույցի հիմնադրի անունից հանդես եկող պաշտոնատար անձ:

Օրենսգրքով կարգավորվում է նաև դատավորների գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ գործընթացը:  Առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն դատավորները, որոնք քանակական  և որակական ցուցանիշների հիման վրա ստացել են բարձր գնահատականներ: Օբյեկտիվ գնահատման ապահովման հարցում ներդրվելու է որևէ արտաքին միջամտություն բացառող էլեկտրոնային գնահատման համակարգ: Նախագծում անդրադարձ է կատարվել նաև հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրաÕ ® տևական ժամանակ քննվող գործերին, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը՝ դատավորների ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, դատավորների ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով կարևովել է միջդատական վարույթների գործերով՝ մասնագիտացված դատավորների առկայությանը: Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով:

Կառավարության հավանությանն է արժանացել  «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով  առաջարկվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, պարտավոր է հրապարակել հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում: Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը  պետք է  պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում  կատարված հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը:          

Կընդլայնվի օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը 

Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով  այդ օպերատորներին պատվիրակել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվ ող ծառայությունների կատարումը:

Օպերատորն իրականացնելու է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ (փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում): Նշենք, որ ներկայում ծառայություններ մատուցող  օպերատորները վեցն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ»,  «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ», «Հայէկոնոմբանկ» ընկերությունները: ՀՀ արդարադատ ության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երեք ամիս առաջ մեկնարկած ծրագրի արդյունքում այս պահի դրությամբ ՀՀ ողջ տարածքում գործում է 39 գրասենյակ, որից 14-ը՝ Երևանում: Ըստ նախարարի՝ 39 գրասենյակները մատուցում են 67 ծառայություններ, մոտ ժամանակներս նախատեսվում է պատվիրակել ևս 42-ը:

«Կոչ եմ անում կրկին մեր քաղաքացիներին օգտվել իրենց տարածքներում առկա մասնավոր օպերատորների գրասենյակներից և խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները»,- նշել է Ա. Հովհաննիսյանը: Կարեն Կարապետյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է, որ այն պետք է շա րունակական լինի և ընդգրկի  ՀՀ ողջ տարածքը: 

Բժշկական օգնության մեքենաների բազան կհամալրվի նոր մեքենաներով 

Բժշկական կազմակերպությունների համար շտապ բուժօգնության մեքենաներ ձեռքբերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը գումար կհատկացվի  կառավարության պահուստային ֆոնդից: Նպատակը՝ հանրապետության շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելն է: Հիմնավորման համաձայն՝ երկար տարիներ բժշկական կազմակերպությունները չեն համալրվել նոր շտապ բժշկական օգնության մեքենաներով:  Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության 10 մեքենա: 

2017թ. նույնպես 20000 ընտանիք իրավունք կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 000 դրամի չափով 

Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու կարգը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանող  որոշման մեջ: Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել՝  հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու, ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու,  սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագու մար վճարելու և մայր գումար մարելու և հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար: Մինչև 2017թ. հունվարի 1-ը գործող իրավակարգավորումների համաձայն՝  ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Կառավարության այսօրվա որոշմամբ՝  ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը: Նշենք, որ այդ իրավունքից կօգտվի շուրջ 20000 ընտանիք:  

Այլ որոշումներ  

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքում և հարակից տարածքներում իրականացվող ներդրումային ծրագրերը ՀՀ կառավարության լիազոր մարմին ներկայացնելու, հավանության արժանացնելու և ծրագրերի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Վիսավտ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը  ներմուծվող սարքավորումն օգտագործելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2մլրդ 138 մլն ՀՀ դրամ։ Ներկայումս ստեղծված է 20 աշխատատեղ՝ 250 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ընկերության ներդրումները կազմում են 4 մլրդ 632 մլն ՀՀ դրամ։

 Գործադիրը հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2, Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Դա հնարավորություն կտա Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածում իրականացնել իրացման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները. նախատեսվում է կառուցել Դավթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածները։

Գործադիրը հավանություն է տվել «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հյուպատոսության ստեղծումը կնպաստի երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմանը:

«Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր-Հայաստան, 3-րդ փուլ)» համագործակցության դրամաշնորհային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է այն ներառել ՀՀ 2017թ. պետբյուջե. այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն ծրագրի հիմնական նպատակի` Հայաստանի  Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ձևավորման համար:

 Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները:

 

Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն Մխիթարյան