Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը` «Նարեկացի» արվեստի միությունում
Մշակույթ“System of a Down” հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ու ամերիկահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հյուրընկալվել էին «Նարեկացի» արվեստի մություն՝ «Նարեկացի» նվագախմբին լսելու և տեսնելու համար:
Երիտասարդ երաժիշտները Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին ներկայացրել էին վերջիններիս “Aerials” երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և արդյունք դարձել, որ ռոք երաժիշտը այցելելով Հայաստան չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր լսելու նրանց:
Փոխադարձ ոգևորվածությամբ անցավ հանդիպումը, որի ընթացքում նվագախումբը նվագեց ժողովրդական «Նոր Ուզունդարա»` Արտեմ Խաչատուրի մշակմամբ, և Արամ Խաչատրյանի «Լեռնցիների պար»-ը: