Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել. Շավարշ Քոչարյանը՝ մադրիդյան սկզբունքների արդիականության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են երկու առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում և ռազմական գործողությունների վերսկսման բացառում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 

«Ցավոք, այս պահին երկրորդ առաքելությունը դարձել է առաջնային՝ թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողություններ՝ առավել ևս, որ երեք համանախագահ երկրները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից երեքը: Իրենց պատասխանատվությունն է, որ աշխարհի որևէ ծայրում չլինի պատերազմ, էլ ուր մնաց այն դեպքը, երբ իրենք միջնորդ են: Եթե նման բան սկսվի, դա ուղղակի ապտակ է մշտական խորհրդի երեք անդամներին»,- ընդգծեց Քոչարյանը:

Նա հավելեց, որ այսօր հաճախ են ասում՝ պետք է դուրս գալ բանակցային գործընթացից, ճանաչել Արցախի անկախությունը, բայց շեշտեց, որ  պետք է հասկանալ, որ կա նաև երկրորդ առաքելությունը՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում: 

«Բոլոր հանդիպումների իմաստը հենց դա է՝ պահպանել կայունությունը և թույլ չտալ նոր ռազմական գործողություններ: Այլ բան է, թե Ադրբեջանը ինչպես է այդ ամենը ներկայացնում, նոր բառեր է հորինում և իրենց թվում է, թե դրանով ամեն ինչ թաքցնում են, սակայն ամեն ինչ շատ պարզ է և հստակ երևում է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը իր ապակառուցողական քաղաքականությունը թաքցնելու համար նոր բառեր է փնտրում՝ «առարկայական բանակցություններ», «տրամաբանական քայլեր»:

«Ի՞նչ է դա նշանակում՝ իրենց ստանդարտ մոտեցումն է: Առարկայական նրանք համարում են միայն այն հարցերը, որ իրենց համար են հետաքրքիր, տրամաբանական համարում են այս մոտեցումը՝՝ եկեք լուծենք այն հարցերը, որ մեզ է պետք, մնացածի մասին հետո կխոսենք: Հասկանալի է, որ այստեղ ոչ առարկայական տրամաբանություն կա, ոչ էլ տրամաբանական առարկայություն: Հասկանալի է, որ նման իրավիճակում խոսել որևէ առաջընթացի մասին անհնար է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի  հայտարարությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ նախարարը ներկայացրել է նույն մադրիդյան սկզբունքները, սակայն, ներկայացնելով հանդերձ, նշաձողը բարձրացրել է երեք կետով: «Առաջին՝ նախարարը հստակեցրեց, որ եթե խոսքը գնում է միջանցքի մասին, ապա դա պետք է լինի այնպիսի միջանցք, որը հասանելի չի լինի որևէ զենքի համար: Երկրորդ՝ եթե տարածքի մասին է խոսքը, չի կարող լինել այնպիսի քննարկում, որը կսպառնա Արցախի անվտանգությանը: Երրորդ՝ նախարարը  ֆիքսեց Արցախի մասնակցությունը բանակցություններին: Նա ընդամենը նշաձողը բարձրացրեց այս երեք կետով»,- մանրամասնեց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին՝  չի՞ կարծում, որ ապրիլյան պատերազմից հետո մադրիդյան փաստաթուղթը կորցրել է արդիականությունը և նոր փաստաթուղթ է անհրաժեշտ, Քոչարյանը պատասխանեց. «Նոր փաստաթուղթ  կարող են առաջարկել միջնորդները: Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել: Պատահական չէ, որ հայկական կողմերից մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք ընդունել է Հայաստանը, Արցախը չի ընդունել:

Այսինքն, եթե լինի նոր փաստաթուղթ, ապա դա պետք է գա համանախագահներից, ավելին՝ բոլոր կողմերը պետք է համաձայնվեն որպես հիմք ընդունել: Կամ առնվազն կողմերից երկուսը պետք է համաձայնվեն: Իհարկե, մեր ցանկությամբ պետք է լրիվ այլ փաստաթուղթ լիներ, սակայն մենք հասկանում ենք, որ կա միջազգային ձևաչափ: Իսկ Ադրբեջանը իր քայլերով ամեն անգամ հակադրվում է այդ ձևաչափին:  Մենք չպետք է նմանվենք Ադրբեջանին»:

 

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա