Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»


«Երկու-երեք ամիս սպասեք». Ի՞նչ են ծրագրել Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն

Քաղաքական

Մամուլում տեղեկություններ եղան, որ ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հորդորել է պահել միասնականությունը եւ երկու-երեք ամիս սպասել, որից հետո «լավ է լինելու»:

ՀՀԿ-ն առայժմ պահում է մեծամասնությունը խորհրդարանում եւ իշխանությունը տեղերում, ՀՀԿ-ական են համայնքների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը: Բացի այդ, ընտրովի մարմիններում, մասնավորապես Գլխավոր դատախազություն, ԿԸՀ եւ այլն, գտնվում են ՀՀԿ-ի նշանակած մարդիկ:

Շատերը նշում են, որ Հայաստանում երկիշխանություն է, երբ գործադիր իշխանությունը գտնվում է քաղաքական փոքրամասնության ձեռքում, օրենսդիրը եւ ՏԻՄ-ը՝ մեծամասնության: Եվ սա հնարավորություն է տվել ՀՀԿ-ին դուրս գալ քաղաքական շոկից եւ դիրքավորվել որպես ընդդիմություն:

ՀՀԿ-ն պատրաստվում է ընդունել կառավարության ծրագիրը, որովհետեւ հակառակ դեպքում խորհրդարանը ցրվելու է, եւ նշանակվելու են արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ն այս դեպքում որեւէ շանս չունի, եւ զուր չէ, որ ՀՀԿ-ականները դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին: Նրանք դեմ են նաեւ ընտրական օրենսգրքի փոփոխությանը, որով ենթադրաբար վերացվելու է ռեյթինգային ընտրակարգը, որը ՀՀԿ-ին հնարավորություն տվեց փողով անաղմուկ քվեարկություն կազմակերպել 2017-ի ապրիլի 2-ին:

ՀՀԿ-ի մարտավարությունն այս առումով հասկանալի է՝ պահպանել ներկայիս խորհրդարանը եւ իշխանությունը տեղերում ու իրավապահ մարմիններում, այն հույսով, որ հերթական՝ 2022-ի ընտրությանը նոր կառավարությունը հասցրած կլինի կորցնել հանրային աջակցությունը:

Սակայն ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը երկու-երեք ամիս ասելով: Դժվար թե այդ ընթացքում կառավարությունը հասցնի կորցնել հանրային աջակցությունը, առավել եւս ՀՀԿ-ի թողած քաղաքական ու տնտեսական «ժառանգության» պայմաններում, երբ կառավարության ցանկացած նույնիսկ ոչ պոպուլիստական քայլ արժանանում է հանրային աջակցության: Այդ քայլերը բազմաթիվ ու բազմազան են եւ կարող են բավականացնել ընդհուպ մինչեւ 2022 թ.:

Ավելին, այդ քայլերն արդեն ներկայում լիովին բացահայտում են տարիներ շարունակ գործված հանցագործությունները, եւ չի օգնում նույնիսկ այն, որ «թղթերով ամեն ինչ կարգին» է:

Ըստ ամենայնի, 2-3 ամիսը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կարճաժամկետ պլանն է, որի ընթացքում հույս ունեն կարգավորել փողի ու սեփականության հարցերը: Արդեն կան տեղեկություններ կապիտալի ակտիվ տեղաշարժերի մասին, որոնք հասնում են հարյուրավոր միլիոն դոլարների:

Ի վերջո, ՀՀԿ-ին ուրիշ ի՞նչը կարող է հետաքրքրել, տասնամյակներ շարունակ հակապետական ու հակաժողովրդական քաղաքականություն վարելուց հետո: Եվ հենց այստեղ է այս կուսակցության խնդիրը՝ նրա ցանկացած քայլ ու որոշում հանրությունը դիտարկում է որպես պետության ու ժողովրդի դեմ հերթական հանցագործություն ու ռեւանշի փորձ՝ դրանից բխող հետեւանքներով:

Փոխարենը ՀՀԿ-ն շանս ունի՝ ընդունել հանրային օրակարգը եւ դրա կարեւորագույն երեք օրենքները՝ Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը եւ դեկապիտալիզացիայի մասին օրենքը, նպաստելով համակարգային փոփոխություններին:

Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»