Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Գագիկ Ծառուկյան. «2-3 միլիոն դոլար գումար է գալիս, որպեսզի Հայաստանի իմ բիզնեսները ես կարողանամ պահել»

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, բնականաբար, խաղի նոր կանոններ են սահմանել: Նոր կանոնների նոր տրամաբանությամբ բոլորը հավասար են օրենքի առջև, այսինքն այլևս արտոնյալներ չպետք է լինեն: Սա առիթ հանդիսացավ, որ մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձին ու բիզնեսին առնչվող տարբեր մեկնաբանություններ շրջանառվեն:

Սակայն պարզվում է, որ դրանք բոլորն էլ օդից վերցված խոսակցությունների մակարդակի են: Ասեկոսեների մակարդակի խոսակցություններին վերջ տալու և մամուլով հնչեցվող հարցադրումների մասին ամբողջական պատկեր ներկայացնելու համար «Փաստ»-ը փորձեց անձամբ Գագիկ Ծառուկյանից տեղեկանալ, թե ինչ կարծիք ունի իր անվան շուրջ ծավալվող «քննարկումների» մասին:

Գ. Ծառուկյանը նշեց, որ չնայած մեր երկրում հեղափոխություն եղավ, բայց մեր երկրի լրատվամիջոցների աշխատանքի և մտածելակերպի մեջ այդպես էլ ոչ մի փոփոխություն չեղավ:

«Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են երբ ցանկանան: Մեր դռները բաց են, բայց ամենակարևորն այն է, որ մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Գագիկ Ծառուկյանը մենաշնորհներ ունի, ամենաարհեստական հարստացողն ինքն է և այլն: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ եթե Ծառուկյանը դրսի բիզնեսներից գումարներ չբերի Հայաստան, այստեղի բոլոր բիզնեսները բանկրոտի կգնան: ԱԱԾ-ն ներկայացրել է բոլոր ապօրինի հարստացածների մասին, բոլորի կենսագրությունն ու գործերը կան: Բայց որոշ լրատվամիջոցներ պատվերներ են կատարում ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում: »,- ասաց Գ. Ծառուկյանը:

Խոսելով ցեմենտի բիզնեսում մենաշնորհային դիրք գրավելու մասին մամուլի հրապարակումներին, նա նշեց, որ Հայաստանում ցեմենտ արտադրող տարբեր մարդկանց պատկանող գործարաններ և տարբեր ներկրողներ կան: Եվ այս պայմաններում ինչպես կարելի է ասել, որ Հայաստանում այս ոլորտը մենաշնորհային է:

«Առանց հասկանալու, որ Հայաստանում 4 ցեմենտի գործարան կա, Իրանից և Վրաստանից ներկրում են, բայց մամուլում գրում են, թե մենաշնորհ է: Ինչպես կարելի է մենաշնորհը չտարբերել ազատ բիզնեսից: Բացի այդ, եթե ես «Արարատի» ցեմենտի գործարանին տիրություն չանեմ, անմիջապես կփակվի և 1200 աշխատող կդառնա գործազուրկ: Այդ գործարանի մեկ ամսվա աշխատանքի դեպքում միայն գազի դիմաց 3 մլն դոլար գումար եմ վճարում, հոսանքի դիմաց ամսական 1 մլն 200 հազար դոլար գումար եմ վճարում: Եթե այդ գումարները չվճարվեն` երկրորդ օրը գազն էլ, լույսն էլ կանջատեն: Խոսում են կազինոյի մասին` առանց հաշվի առնելու, որ ներդրողները 100 մլն դոլարի փոխարեն 150 մլն գումար են մեր երկում ներդրել: Ամսական 900 հազար դոլար հարկ եմ վճարում միայն կազինոյից: Այդ ամեն, ինչը ստուգել են, կարող են նորից ստուգել: Այս ամենի մասին առանց տեղեկանալու անհիմն լուրեր են տարածում: Դա արդարացի՞ է»- ասաց Գ. Ծառուկյանը:

Նա նշեց նաև, որ մամուլի պատվերները ԱԱԾ-ին իր կողմը շեղելու նպատակով են հետապնդում, սակայն դա ոչ մեկին չի հաջողվի, քանի որ անվտագության ծառայությունները բոլորի մասին էլ հստակ տեղեկությունների տիրապետում են: Խոսելով օրերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերված հսկայական կոռուպցիոն շղթայի հայտնաբերման մասին, որի արդյունքում հսկայական գումարներ են շրջանցել պետական բյուջեն, Գ. Ծառուկյանն ասաց, որ իրականում տվյալ պահի իշխանություններն են թելադրում խաղի կանոնները:

«Բոլորն էլ գիտեն, թե ով ինչով է զբաղվում, ինչ է արտահանում, ինչ է ներմուծում: Պատգամավորն ասում է՝ իրեն ինչպես ասել են, այնպես էլ աշխատել է: Հիմա խաղի կանոնները փոխվել են, և նոր վարչապետը նոր խաղի կանոններ է սահմանել, ուստի բոլորն էլ պետք է նոր խաղի կանոններով աշխատեն: Այնպես որ բոլորն էլ գիտեն, թե Սամվել Ալեքսայանն ինչ է անում, ինչ է «շնչում», ինչ է «ուտում», որտեղից ինչքան գումար է աշխատում: Այդ մասին բոլորը գիտեն: Կարգ ու կանոն է դրված եղել, ինքն էլ ասել, որ աշխատել է այն խաղի կանոններով, ինչպես իրեն ասել են: Ցանկացած իշխանություն, հարկային մարմիններ, իրենք են թելադրում խաղի կանոնները, և այդ խաղի կանոններով էլ պետք է բոլորը առաջ շարժվեն»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Անդրադառնալով բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից երբեմն-երբեմն դեպի իր կողմն ուղղվող «սլաքներին», նա նշեց, որ օլիգարխները նրանք են, ովքեր իշխանությունը ծառայեցրել են իրենց հարստացմանը և հարստացել են պետության հաշվին:

«Մարդիկ կան, որ երբեք նույնիսկ մի սեփական կատու չեն ունեցել, բայց պաշտոն ստանալուց հետո դարձել են միլիարդատերեր: Խոսքը նրանց է վերաբերվում: Նրանք պետք է պատասխան տան դրա համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա բոլորն էլ գիտեն, թե ես ինչպես եմ զրոյական կարգավիճակից 30 տարիների ընթացքում կամաց-կամաց գումարներ ստեղծել և հասել այս օրվան: Աստված վերևից նայում է: Ով կարողանում է ճիշտ ապրել և աշխատել, նա էլ հաջողության է հասնում: Այսինքն, Աստված է մարդուն հաջողակ դարձնում և ով բարի է, կամեցող է, գնահատող է, հավատարիմ է, նվիրված է, անպայման հաջողության է հասնում: Եվ նման մարդկանց մեկը հազար է դառնում: Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած իմ բիզնեսներին, ապա կարող եք ճշտել, որ իմ դրսի բիզնեսներից ամսական 2-3 միլիոն դոլար գումար է գալիս, որ ես կարողանամ Հայաստանի իմ բիզնեսները պահել»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Արմինե Գրիգորյան

Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում