Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետ

ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական գործերով հարցերի խորհրդական Արսեն Խառատյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում կմեկնի Իրան։ Սպասվող հանդիպման նպատակի, օրակարգային հարցերի և Իրան-Հայաստան հարաբերությունների մասին ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի հետ:Image result for արմեն վարդանյան

 

Պարո՛ն Վարդանյան,  ո՞րն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի նպատակը և ի՞նչ օրակարգային հարցեր են այնտեղ քննարկվելու:

Շատ կարևոր է Իրան կատարվելիք այցն այն առումով, որ պարոն Փաշինյանը մեր հարևան երկրներից արդեն այցելել է Վրաստան, և տրամաբանական է, որ հաջորդ երկիրը կլինի Իրանը։ Իրանում որոշակի մտահոգություններ կային, որ սա Արևմուտքի կողմից կազմակերպված հեղափոխություն էր, և որ Փաշինյանը Արևմուտքի մարդն է։ Իհարկե, սա չէր բարձրաձայնվում, բայց պատահական չէ,  որ Իրանի նախագահը, ի տարբերություն շատ երկրների, ուշ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու  կապակցությամբ։  Իհարկե, Նիկոլ Փաշինյանը  վարչապետ դառնալուց հետո իր հստակ ուղերձները հղեց Իրանին, որ հայ–իրանական հարբերություններում Հայաստանը շարունակելու է այն քաղաքական գիծը, որը որդեգրել էին Հայաստանի նախկին  իշխանությունները։ Այս այցն այդ առումով շատ եմ կարևորում։ Իրանը կհամոզվի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի որևէ քայլ, որը կհակասի Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բացի դրանից, ներկայում երկու երկրների օրակարգում կան էներգետիկ մի շարք նախագծեր, կառուցվում է Իրան-Հայաստան էլկետրահաղորդման երրորդ գիծը։ Մի քանի օր առաջ Իրանի մեջլիսում հավանություն տրվեց  Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Հանդիպման նպատակը երկու երկրների օրակարգում առկա քաղաքական, տնտեսական, էներգետիկ հարցերն են։

Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքական և տնտեսական առումներով:

Քաղաքական առումով Հայատան-Իրան հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում։ Հայաստանը այն եզակի երկրներից է , որը վերջին 20 տարում որևէ  լուրջ խնդիր չի ունեցել Իրանի հետ՝ ի տարբերություն մյուս երկրների։ Այս երկու երկրները իրար համար ունեն ռազմավարական նշանակություն։ Ցավոք երկկողմ տնտեսական հարաբերությունները չեն արտացոլում այն, ինչ կա քաղաքականում։ Պետք է փաստել, որ Իրան-Ադրբեջան երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելի մեծ է, քան Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը։

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին. վերջերս սահմանին տեղի ունեցած միջադեպն ի՞նչ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերություններում:

-Սա փոքրիկ միջադեպ է, և սպասել լուրջ սրում Իրան-Ադրբեջան հարաբերություններում՝ սխալ կլինի։ Իրան Ադրբեջան հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում, նամանավանդ վերջին 5 տարիներին, երբ նախագահ դարձավ Ռոհանին և ինչպես նշեցի՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը։

Ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա ընթացքին:

ԱՄն-ից որևէ ուղերձ, ազդանշան չկա այդ հարցի շուրջ։ ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանը, գտնվելով շրջափակաման մեջ, Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու այլընտրանք չունի։ Պետք է նկատենք, որ նույնիսկ 2000-ականններին, երբ Իրան-ԱՄՆ հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին, նույնիսկ այդ ժամանակ պատժամիջոցներ չեն եղել։ Միայն Հայաստանի իշխանությունները պետք է զգույշ լինեն, որպեսզի հարաբերություններ չհաստատեն, որևէ նախագծեր չիրականանցեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Մենք գիտենք՝ ինչ ազդեցիկ կառույց է այդ կառույցը՝  պետություն է պետության մեջ, որն ունի իր բանկերը, ֆինանսական հաստատությունները,  նույնիսկ մաքսատները։ Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետ։

 Արմինե Արմենակյան

ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»