Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»


Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները

Քաղաքական

 Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց այն թերությունները, որոնք առկա են թե գործող, թե գործընկերների կողմից առաջարկված ընտրական մոդելներում: Ըստ նրա՝ գործող մոդելի առավել հաճախ նշվող թերությունները երկուսն են: «Երբ քաղաքական ուժերը կայացած չեն երկրում, ընթանում է կայացման փուլ, կուսակցության ցուցակում որևէ անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել տվյալ քաղաքական ուժի հետ և մարդիկ հնարավոր է նրան ձայն տան, որն ավտոմատ կգնա կուսակցության օգտին: Այս մոդելն ունի հակառակ, դրական կողմը, որ այդ մարդիկ են ձևավորում կուսակցության դեմքը, բայց պատմական այս հատվածում դա թերություններից մեկն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Հարությունյանը:

Բարձրաձայնվող երկրորդ թերությունը, ըստ ՀՀԿ անդամի, հաշվարկի մեխանիզմն է: Մասնավորապես, այն, որ երկու ընտրատարածքներում առկա են հավասար ձայներ, օրինակ, 20 հազար, ինչը թեկնածուների միջև բաշխվել է ոչ հավասար ձևով: Առաջինում նրանցից մեկը ստացել է 19 հազար, մյուս երկուսը՝ 600 և 400-ական ձայներ: Երկրորդում՝ թեկնածուներից առաջինը՝ 10 հազար ձայն, երկրորդը՝ 6, երրորդը՝ 4 հազար, և եթե երկու տեղամասերին էլ բաժին հասնի երկու մանդատ, ապա կստացվի, որ առաջինից կանցնի 600 ձայն հավաքածը, իսկ երկրորդից 4 հազար ձայն հավաքածը ներկայացված չի լինի խորհրդարանում:

Անդրադառնալով գործընկերների կողմից առաջադրված մոդելներին՝ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ «Փակ համամասնական ցուցակի» մոդելի դեպքում խախտվում է ուղղակի ընտրությունների գաղափարը: «Թեկնածուների հերթականությունն իրականում որոշվում է կուսակցության վերախավի կողմից, ոչ թե ժողովրդի: Շատ հաճախ կուսակցության լոկոմոտիվը (հեղ. հայտնի ու հեղինակավոր անձը), ում մասին արդեն խոսեցի, ստանում է շատ ձայն, բայց անձինք, ովքեր փաստացի ընտրվելու են, որոշվել են կուսակցության վերախավի կողմից»,-ասաց բանախոսը:

«Փակ համամասնական ցուցակների» երկրորդ թերությունը կայանում է նրանում, որ հանրապետության տարբեր տարածքներից թեկնածուների՝ խորհրդարանում հայտնվելու երաշխիքներ չկան, ստացվում է  գերկենտրոնացում մայրաքաղաքում:

«Ինչ վերաբերում է «Բաց ցուցակներին», ապա ժողովուրդն իր ընտրաքվեով ցույց է տալիս իր նախասիրությունը այս կամ քաղաքական գործչի հանդեպ, բայց այդ ցուցակները տարածքների հետ շաղկապված չեն: Չնայած այս մոդելը մի թերությունից զերծ է, երբ կուսակցության վերախավն է որոշում, թե ովքեր են ընտրվելու խորհրդարան, բայց այն չի լուծում մի կարևոր հարց, որ տարածքներից երաշխավորված լինեն քաղաքական գործիչներ: Մյուս թերությունը՝ արդյունքների ամփոփումն է: Եթե ընտրություններին մասնակցի 10 կուսակցություն, ցուցակում լինի 100 թեկնածու, ամփոփման ժամանակ անհրաժեշտ է լրացնել հազար բջջանի աղյուսակ, ինչը ինքին թերություն է»,-հավելեց Դավիթ Հարությունյանը:

Ըստ չորրորդ մոդելի՝ «Փակ համամասնական ցուցակ, բայց որոշակի քվոտայով», մարզում հաշվառված թեկնածուն պետք է զբաղեցնի ցուցակի յուրաքանչյուր վեցերորդ տեղը, ինչը պետք է սկսել ամենամեծ մարզերից: «Այս մոդելը ևս զերծ չէ թերություններից, այստեղ ևս կուսակցության վերախավն է որոշում՝ ով է ներկայացնում մարզը, ոչ թե ընտրողը:  Երկրորդը՝ մարզում հաշվառված լինելը ամենևին չի նշանակում, որ տվյալ թեկնածուն ներկայացնում է այդ մարզի բնակչությանը: Երրորդը՝ այն ավելի շատ կխթանի, որ Ազգային ժողովում ունենանք խոշոր մարզերում հաշվառված անձանց, իսկ փոքրերը գրեթե շանս չեն ունենա հայտնվել խորհրդարանում»,-եզրափակեց ՀՀԿ անդամը:

 

«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան