Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»


Իշխո՞ղ, թե՞ իշխանության կուսակցություն. ինչո՞ւ է ՔՊ–ն ընտրել նախկինների ուղին

Քաղաքական

Նախորդ շաբաթվա ընթացքում, հատկապես շաբաթվա վերջին օրերին բավական հակասական տեղեկություններ էին ստացվում Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի ՔՊ տարածքային կառույցներից: Բանն այն է, որ տարածքային կառույցների՝ առաջիկա ընտրություններին ներկայացված ռեյտինգային թեկնածուներից շատերին ՔՊ կենտրոնական վարչությունը մտադիր չէ ներառել կուսակցության նախընտրական ցուցակներում: Հակասական էին այս տեղեկությունները նախ իրենց պարբերականությամբ, երկրորդ՝ քանի որ այս տեղեկությունները ստացվում էին ՀՀԿ–ի գործադիր մարմնի և խորհրդի նիստերի շուրջ առկա տեղեկատվական ֆոնի ներքո: ՀՀԿ–ն վառ, առարկայական, կիրառական օրինակն է նրա, թե ինչպիսի սխալներ չպետք է թույլ տա իշխանություն ունեցող կուսակցությունը: Ավելին՝ ՀՀԿ–ն երկարատև նիստերից հետո հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ արձանագրելով իր սխալները՝ մատնանշում էր կուսակցական տեղական կառույցների հետ աշխատանքի թերությունները, կուսակցության անդամագրման ֆիլտրերի բացակայությունը:

Այդ փաստաթուղթը, հատկապես ստացվող մտահոգիչ լուրերի առկայության պարագայում, լավ կլինի, որ կարդան հենց իշխանության ներկայացուցիչները ու ՔՊ–ի՝ կուսակցաշինության գծով պատասխանատուները: Փաստացի ստացվում է, որ ինչպես ժամանակին ՀՀՇ–ն, վերջերս էլ ՀՀԿ–ն, ՔՊ–ն գնում է իշխող կուսակցությունից դեպի իշխանության կուսակցություն տանող կարճ ճանապարհով: Այս իմաստով խնդրահարույց է ոչ այնքան ՔՊ կենտրոնական վարչության արձագանքը, որքան տարածքային կառույցներ բազմաթիվ մարդկանց անդամագրելու, այնուհետ հստակ մեխանիզմների բացակայության հետևանքով այդ մարդկանց ու կենտրոնական վարչության միջև առաջացած կոնֆլիկտը: 

Կուսակցությունների մասին նոր օրենքը, որն այդպես էլ չնախաձեռնվեց իշխանությունների կողմից, չնայած հանդիսանում էր հեղափոխության ստանձնած հիմնական օրակարգերից մեկը, պետք է լիներ հենց այդ ամբողջական մեխանիզմը, որը մի կողմից կբացառեր իշխող կուսակցության շուրջ առկա տարընթերցումները, մյուս կողմից շանս կտար ոչ միայն ՔՊ–ին, այլև ամբողջ քաղաքական դաշտին՝ չկրկնել անցյալի սխալները:

Ցավոք, այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, երբ տեղերում մարդիկ տասնյակներով ընդգրկվում են տարածքային կառույցների աշխատանքներին, փորձում են մաս կազմել իշխող կուսակցությանը, իսկ իշխող կուսակցությունը միայն հիմա՝ ուշացած կերպով է փորձում ֆիլտրել մարդկային ահռելի հոսքը իր շարքեր: Ընդ որում, դա անում է ոչ թե հստակ մեխանիզմներով, այլ խտրական ու ընտրողական տպավորություն թողնող որոշումներով:

Ինչ–որ առումով հասկանալի է նաև տարածքային կառույցներ անդամագրված, բայց նախընտրական ցուցակներում այդպես էլ չհայտնված մարդկանց վրդովմունքը՝ հաշվի առնելով, թե ինչպես են այդ ցուցակներում հայտնվում նախկին իշխանություններին մաս կազմած, կամ նրանց հետ համագործակցած մարդիկ: Երբ նախընտրական ցուցակներում հայտնվում է, դիցուք, Ֆելիքս Ցոլակյանը, բնական է, որ Շիրակի մարզի ՔՊ շտաբում հարցեր են ծագելու. և այսպես շարունակ բոլոր մարզերում:

Խնդիրը, սակայն, լոկալ չէ՝ կապված չէ առանձին վերցրած անհատների՝ ցուցակում հայտնվել–չհայտնվելու հետ: Խնդիրն առավել ընդհանրական է՝ կամ ՔՊ–ն իշխանություն լինելուց առանձնացնում է կուսակցաշինության գործընթացը՝ աչքի տակ ունենալով ավելի երկարատև հեռանկար թե՛ երկրի քաղաքական դաշտի առողջացման համար, թե՛ իրենց հետագա քաղաքական գործունեության համար, երբ մի օր կրկին կլինեն ընդդիմադիր ճամբարում, կամ բացառում է մոտ ապագայում ընդդիմություն լինելու որևէ հեռանկար ու սկսում է նույնացնել, սինխրոնացնել կուսակցությունն ու իշխանությունը, կուսակցաշինությունն ու իշխանության իրացումը և փաստացի շարժվում  է ՀՀՇ–ի, ՀՀԿ–ի օրինակով: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես Իշխանյան