Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան


Ի՞նչ կապ ունեն գորտնուկները գորտերի հետ

Lifestyle

Մենք գիտենք, որ...

Գորտին կամ դոդոշին ձեռք տալու արդյունքում կարող է գորտնուկ առաջանալ: Անգամ այդ գոյացության գորտնուկ անվանումն է դա հուշում:

Իրականում այդպես չէ:

Այս մոլորության մասին բոլորը հավանաբար դեռ տատիկների պատմածներից են լսել մանուկ հասակում: Բանն այն է, որ գորտի կամ դոդոշի մաշկն էլ է լինում բշտիկավոր՝ «գորտնուկների» տեսքով։ Այդտեղից էլ հենց ծագել է թե՛ հիվանդության անունը և թե՛ այն մոլորությունը, որ այդ երկկենցաղներին ձեռք տալուց հիվանդություն է առաջանում:

Իրականում գորտնուկը մարդու պապիլոմա վիրուսի մի տեսակի ազդեցության հետևանքով է առաջանում: Ուշադրություն դարձրեք՝ մարդու վիրուս, այսինքն՝ դա նշանակում է, որ այն ախտահարում է միայն մարդկանց, և գորտերի մաշկի «գորտնուկները» բոլորովին կապ չունեն այդ վիրուսի հետ: Գորտնուկը մաշկի վիրուսային հիվանդություն է։ Հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները։ Ի դեպ, այս հիվանդության հարուցիչը փոխանցվում է հիվանդների և տնային գործածության իրերի հետ անմիջական շփումից՝ վնասված մաշկի միջով։ Համարվում է, որ աշխարհի բնակչության 75%-ից մինչև 95%-ը վարակված է այս վիրուսով, բայց նրանց մեծ մասը անգամ չգիտի այդ մասին, քանի որ այն ոչ մի կերպ չի արտահայտվում: Գորտնուկների առաջացմանը կարող են նպաստել մաշկի չնչին վնասվածքները, խոնավ միջավայրը, արյան շրջանառության խանգարումը, ոչ ճիշտ սնվելը, հակաբիոտիկների ընդունումը, խրոնիկական հիվանդությունները, բորբոքային պրոցեսները, ալկոհոլի չափից ավելի ընդունումը և այլն։ Ընդ որում, այստեղ ամենակարևորը դիմադրողականության անկումն է և սթրեսը: Ի դեպ, սխալ է նաև այն կարծիքը, որ գորտնուկները ավելի հաճախ առաջանում են այն դեպքում, եթե ձեռքերը հաճախակի չեն լվանում: Վիրուսները շատ են տարածված և մաշկի մեջ են ներթափանցում անգամ միկրոճեղքերով, անկախ նրանից՝ ձեռքերը լվացած են, թե ոչ: Լինում են սովորական, տափակ և ներբանային գորտնուկներ։ Գորտնուկները սովորաբար անհետանում են մեկ ամսվա ընթացքում, բայց կարող են մնալ տարիներով և անգամ կրկնվել։ Ներկայումս գորտնուկներն արդյունավետ կերպով բուժվում են ինչպես վիրաբուժական, դեղորայքային, այնպես էլ ուլտրամանուշակագույն ճառագայթային և կրիոթերապևտիկ (հեղուկ ազոտով խորը սառեցում մինչև -196 0 C ) մեթոդներով: Դոդոշի կամ գորտի մաշկի վրա գտնվող «գորտնուկները» չեն հանդիսանում հիվանդություն: Նրանց մոտ այդ բշտիկները իրենց մեջ թունավոր նյութեր են պարունակում, որոնք երկկենցաղին պետք են պաշտպանվելու համար: Դրանով նրանք տհաճ ու վտանգավոր են դառնում կեր դառնալու համար: Դոդոշները արտաքուստ գորտերից տարբերվում են նրանով, որ նրանց մոտ այդ գորտնուկները, որոնք կոչվում են պարոտիդներ, շատ են և ավելի խոշոր, քանի որ դրանք արտադրում են հատուկ արտազատուկ, որը պաշտպանում է մաշկը չորանալուց: Բացառությամբ մի քանի տեսակների (հիմնականում Ամազոնի ջունգլիներում ապրող դոդոշների) այդ թույնը մարդկանց համար վտանգավոր չէ, ընդ որում, շատ են տեսակները, որոնք ընդհանրապես թույն չեն պարունակում և ուղղակի տհաճ համ ունեն: 

Դոդոշները դեռ հնուց համարվել են սատանայական արարածներ, և նրանց շուրջ լեգենդներ են հյուսվել: Այս ամենը կապված է նրանց տեսքի և այն հանգամանքի հետ, որ նրանք միշտ սառն են լինում: Միջին դարերում նրանց, ոչ ավել, ոչ պակաս, վհուկների օգնականներ էին համարում, քանի որ վհուկները նրանցից կախարդական թուրմեր էին պատրաստում: Իրականում այս երկկենցաղները ամբողջությամբ անվնաս և անգամ օգտակար արարածներ են: Նրանք մեծ քանակի վնասատու միջատներ և խխունջներ են ոչնչացնում: Ստացվում է, որ այգում կամ բանջարանոցում նրանք նույնքան օգտակար են, ինչքան թռչունները, ոզնիները և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Պետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներ