Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


Աշխարհի ամենահին իրերից մեկը՝ կարի ասեղ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով հնէաբանական գտածոները՝ կարելի է հաստատապես պնդել, որ կարելու ասեղների պատմությունը սկսվել է շատ վաղուց, քանի որ դրանք օգտագործել են դեռ մեր դարաշրջանից առաջ ապրող մարդիկ մոտ 40 000 տարի առաջ: Այնուամենայնիվ, անհայտ է, թե ովքեր են դրանք սկզբնապես հայտնագործել և ստեղծել, բայց կան ապացույցներ այն մասին, թե երբ և որտեղ են հայտնվել կարելու առաջին մետաղական ասեղները, չնայած մինչ այդ դրանք ոսկորից են պատրաստվել: Հնէաբանները Եվրոպայում մետաղից պատրաստված ամենահին ասեղներ հայտնաբերել են Բավարիայի Մանչինգին տարածքում:

Հաստատվել է, որ դրանց արտադրության ժամանակաշրջանը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ դարով: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ այդ ասեղները պարզապես բերվել են այդտեղ, այլ ոչ թե արտադրվել են տեղում: Այդ ժամանակվա կարի ասեղի ականջակը ամբողջովին տարբերվել է ժամանակակից ասեղների ականջակից (մեզ համար դա թելելու սովորական անցք է): Բանն այն է, որ պարզապես ասեղի բութ ծայրը կորացվել է և դրանով իսկ ձևավորվել է շրջան, որի մեջ էլ անցկացվել է թելը: Իսկ ընդհանրապես, մետաղից պատրաստված կարելու առաջին ասեղը հայտնաբերվել է Չինաստանում: Այն թվագրված է մ.թ.ա. 10-րդ դարով: Գոյություն ունի երկու վարկած, թե ինչպես են այդ ասեղները հասել Եվրոպա:

Ըստ մեկ վարկածի, դրանք 8-րդ դարում ներկրվել են մավրիտանական ցեղերի կողմից, իսկ ըստ մյուս վարկածի, արաբական առևտրականները ասեղները Եվրոպա են բերել 4-րդ դարում: Ասեղների պատմության մեջ կարևոր իրադարձություն է եղել դամասկոսյան պողպատի գյուտը, հենց այդ ժամանակից էլ հայտնվել են նոր սերնդի ասեղները: Եվրոպայում կարելու ասեղների առաջին արտադրությունը ստեղծվել է 1370 թվականին, որի ժամանակ սկսել են արտադրել առանց ականջների ասեղներ: Դրանք պատրաստվել են դարբինների կողմից ձեռքի աշխատանքով:

Կարելու ասեղների արտադրությունը ծավալով աճել է այն բանից հետո, երբ Եվրոպայում 12-րդ դարում մետաղալար ստանալու համար սկսել են օգտագործել գլանումը: 16-րդ դարում (Գերմանիայում) մետաղալարերի ստացման մեթոդը մեխանիզացվել է (դա հնարավոր է դարձել հիդրավլիկ շարժիչի օգնությամբ), և արդյունքում հեղափոխություն է տեղի ունենում կարելու ասեղների արտադրության մեջ:

Այդ ժամանակ ասեղների հիմնական արտադրողները եղել են Գերմանիայում (Նյուրնբերգ), ինչպես նաև Իսպանիայում: 1556 թվականին, արդյունաբերական հեղափոխության գալուստով, Անգլիայում ևս հայտնվել են ասեղներ արտադրող ձեռնարկություններ: Արդյունաբերական արտադրությունը բերել է ասեղների գների անկման, ինչն էլ իր հերթին այն ավելի մատչելի ապրանք է դարձրել, քանի որ մինչ այդ դերձակը կարող էր ունենալ ընդամենը 1-2 ասեղ և ոչ ավելին:

Անգլիայում հաստոցների ստեղծումը (1850 թվական) հնարավորություն է տվել մեր աչքի համար սովորական ականջներով ասեղներ արտադրել, և դա եղել է հեղափոխություն կարելու ասեղների պատմության մեջ, և Անգլիան դարձել է մենաշնորհային այդ արտադրանքի արտադրության մեջ: 17-րդ դարում կարելու ասեղները Ռուսաստան են ներմուծել գինզեյական վաճառականները: Իսկ մինչ դա դերձակները ստիպված են եղել օգտագործել պղնձե և բրոնզե ասեղներ:

Արծաթե ասեղներ ևս եղել են, բայց միայն հարուստներն են ունեցել դրանցից: Իսկ ահա ոսկուց ասեղներ չեն պատրաստել այդ մետաղի փափկության պատճառով: Ռուսաստանում ասեղների արդյունաբերական արտադրությունը սկսվել է 1717 թվականից: Պետրոս Մեծի հրամանով ասեղների արտադրության երկու գործարան է կառուցվել Կոլենցի և Ստոլբցսի (Ռյազանի շրջան) գյուղերում:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում