Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Հարկերն ավելացնելու նախաձեռնությունները պետք է սառեցվեն. Գագիկ Մակարյան

 2021-ի հարկային ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել է առողջապահական և կրթական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու գործընթաց, որն ինչպես գիտենք, կազմում է 20 %:

 Orer.am-ի հետ զրույցում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադառնալով որոշման ռիսկերին` նշել էր, որ դրա ընդունումից հետո վերոնշյալ ուղղություններով ծառայությունները կթանկանան 20 %-ի չափով, որն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ կառաջացնի թե՛ ծառայությունների մատուցման և թե՛ հարկերի հավաքագրման առումներով:

 «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը  Orer.am-ի հետ զույցում անդարդառնալով այդ խնդրին նշեց, որ բյուջեի ճեղքվածքի ժամանակ մշտապես հարկեր ավելացնելու փորձեր եղել են, քանի որ դա ամենահեշտ եղանակն է, բայց նման քայլի գնալու դեպքում պետք է բազմակողմանի վերլուծության ենթարկվեն ոլորտները, որպեսզի չվնասեն բիզնեսին:

 «Շատ հաճախ բազմակողմանի վերլուծություններ չեն իրականացվել, հասկանալու համար, թե հարկատեսակների ավելացման հետևանքով բիզնեսն ինչ վարքագիծ կդրսևորի և ինչ հետևանքներ այն կարող է առաջանցել բյուջեի մուտքերի վրա: Պետք է հաշվի առնել, որ փողը տնտեսության մեջ է, ոչ թե հարկերի, բայց հենց կառավարությունը գումարներ հավաքագրելու առումով մի փոքր նեղն են ընկնում, սկսում են հարկեր ավելացնելու միջոցով մուտքերն ավելացնել:

Ներկայում խոսք է գնում նաև շրջանառության հարկի շեմն իջեցնելու, առողջապահության և կրթության ոլորտները ԱԱՀ-ով հարկելու մասին: Հունվարի 1-ից բարձրացավ նաև գույքհարկը, այսինքն՝ գնում ենք նրան, որ այս եղանակով անընդհատ բիզնեսից փող է դուրս հանվելու: Մինչդեռ, պետք է հակառակը լիներ՝ տնտեսության մեջ պետք է գումար ներդրվեր, որպեսզի զարգացում լիներ, բայց, փաստորեն, այս ոլորտների դեպքում բնակիչների գրպանից էլ են փող տանելու: Ես համամիտ եմ, որ չի կարելի առողջապահության և կրթության ոլորտների հարկերն ավելացնել, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք մարդկային կապիտալի զարգացման հետ, որը ներառում է այս երկու ոլորտները՝ կրթությունը և առողջապահությունը: Եվ, եթե այս ամենին հավելենք այդ ոլորտերում առկա խնդիրները, ապա կարող ենք ասել, որ իրավիճակը բարելավելու քայլեր իրականացնելու փոխարեն, խնդիրներն ավելի կխորանան, իսկ բնակչությունը չի կարողանա օգտվել այդ ծառայություններից»,- ասաց Գ. Մակարյանը:

Մասնագետի կարծիքով՝ 30 % աղքատության ցուցանիշի պայմաններում՝ պարտադիր վճարները, ինչպես նաև կոմունալ ու սննդի ապահովման ծախսերը մի կերպ հոգալու պայմաններում, փաստորեն, բնակչությունը չի կարողանա հոգալ իր առողջության պահպանման հարցերը, ինչը կհանգեցնի հիվանդների թվի կտրուկ աճին:

 «Ներկայիս համաճարակային պայմաններում, փաստորեն, մարդիկ կդառնան ավելի խոցելի: Կրթության դեպքում ևս կլինեն խնդիրներ, քանի որ անվճարունակ խավը կզրկվի բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից: Եվ եթե այս ամենին հավելենք նաև կրթության որակը, որն առանց այն էլ բավարար հիմքերի վրա չէ, կստացվի, որ սրանով մենք է՛լ ավելի կթուլացնենք մարդկային կապիտալը, դրանից բխող հետևանքներով: Դա է պատճառը, որ պարտվում ենք պատերազմում, գիտությունը, տեխնիկան չի զարգանում: Ես կարծում եմ, որ նման նախաձեռնությունները պետք է սառեցվեն և ավելի ողջամիտ կլինի գնալ այլ ճանապարհով: Ներկա իրավիճակում պետությունը պետք է առաջին հերթին մտածի իր անվտագությունն ամրապնդելու մասին, իսկ բիզնեսի համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի բիզնեսը շարունակի գործել և բարգավաճել, իսկ մարդիկ չմտածեն երկրից հեռանալու մասին»,- ասաց Գ. Մակարյանը:

Արմինե Գրիգորյան

 Orer.am

Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել Կարապետյան