Yerevan, 27.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարկերն ավելացնելու նախաձեռնությունները պետք է սառեցվեն. Գագիկ Մակարյան

Economics

 2021-ի հարկային ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել է առողջապահական և կրթական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու գործընթաց, որն ինչպես գիտենք, կազմում է 20 %:

 Orer.am-ի հետ զրույցում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադառնալով որոշման ռիսկերին` նշել էր, որ դրա ընդունումից հետո վերոնշյալ ուղղություններով ծառայությունները կթանկանան 20 %-ի չափով, որն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ կառաջացնի թե՛ ծառայությունների մատուցման և թե՛ հարկերի հավաքագրման առումներով:

 «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը  Orer.am-ի հետ զույցում անդարդառնալով այդ խնդրին նշեց, որ բյուջեի ճեղքվածքի ժամանակ մշտապես հարկեր ավելացնելու փորձեր եղել են, քանի որ դա ամենահեշտ եղանակն է, բայց նման քայլի գնալու դեպքում պետք է բազմակողմանի վերլուծության ենթարկվեն ոլորտները, որպեսզի չվնասեն բիզնեսին:

 «Շատ հաճախ բազմակողմանի վերլուծություններ չեն իրականացվել, հասկանալու համար, թե հարկատեսակների ավելացման հետևանքով բիզնեսն ինչ վարքագիծ կդրսևորի և ինչ հետևանքներ այն կարող է առաջանցել բյուջեի մուտքերի վրա: Պետք է հաշվի առնել, որ փողը տնտեսության մեջ է, ոչ թե հարկերի, բայց հենց կառավարությունը գումարներ հավաքագրելու առումով մի փոքր նեղն են ընկնում, սկսում են հարկեր ավելացնելու միջոցով մուտքերն ավելացնել:

Ներկայում խոսք է գնում նաև շրջանառության հարկի շեմն իջեցնելու, առողջապահության և կրթության ոլորտները ԱԱՀ-ով հարկելու մասին: Հունվարի 1-ից բարձրացավ նաև գույքհարկը, այսինքն՝ գնում ենք նրան, որ այս եղանակով անընդհատ բիզնեսից փող է դուրս հանվելու: Մինչդեռ, պետք է հակառակը լիներ՝ տնտեսության մեջ պետք է գումար ներդրվեր, որպեսզի զարգացում լիներ, բայց, փաստորեն, այս ոլորտների դեպքում բնակիչների գրպանից էլ են փող տանելու: Ես համամիտ եմ, որ չի կարելի առողջապահության և կրթության ոլորտների հարկերն ավելացնել, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք մարդկային կապիտալի զարգացման հետ, որը ներառում է այս երկու ոլորտները՝ կրթությունը և առողջապահությունը: Եվ, եթե այս ամենին հավելենք այդ ոլորտերում առկա խնդիրները, ապա կարող ենք ասել, որ իրավիճակը բարելավելու քայլեր իրականացնելու փոխարեն, խնդիրներն ավելի կխորանան, իսկ բնակչությունը չի կարողանա օգտվել այդ ծառայություններից»,- ասաց Գ. Մակարյանը:

Մասնագետի կարծիքով՝ 30 % աղքատության ցուցանիշի պայմաններում՝ պարտադիր վճարները, ինչպես նաև կոմունալ ու սննդի ապահովման ծախսերը մի կերպ հոգալու պայմաններում, փաստորեն, բնակչությունը չի կարողանա հոգալ իր առողջության պահպանման հարցերը, ինչը կհանգեցնի հիվանդների թվի կտրուկ աճին:

 «Ներկայիս համաճարակային պայմաններում, փաստորեն, մարդիկ կդառնան ավելի խոցելի: Կրթության դեպքում ևս կլինեն խնդիրներ, քանի որ անվճարունակ խավը կզրկվի բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից: Եվ եթե այս ամենին հավելենք նաև կրթության որակը, որն առանց այն էլ բավարար հիմքերի վրա չէ, կստացվի, որ սրանով մենք է՛լ ավելի կթուլացնենք մարդկային կապիտալը, դրանից բխող հետևանքներով: Դա է պատճառը, որ պարտվում ենք պատերազմում, գիտությունը, տեխնիկան չի զարգանում: Ես կարծում եմ, որ նման նախաձեռնությունները պետք է սառեցվեն և ավելի ողջամիտ կլինի գնալ այլ ճանապարհով: Ներկա իրավիճակում պետությունը պետք է առաջին հերթին մտածի իր անվտագությունն ամրապնդելու մասին, իսկ բիզնեսի համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի բիզնեսը շարունակի գործել և բարգավաճել, իսկ մարդիկ չմտածեն երկրից հեռանալու մասին»,- ասաց Գ. Մակարյանը:

Արմինե Գրիգորյան

 Orer.am

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project