Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


«Մեկնումիդ` լուսեղեն ընթացք, Վեհափառ Տեր». Կարմեն Դավթյան. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Լրագրող Կարմեն Դավթյանն էլ հեռացավ ի Տեր: Կարմենն իր բնույթով, իր տեսակով, իր գրչով տարբերվող էր, ուրույն, ըստ այդմ էլ՝ ոմանց համար՝ անհասկանալի, ոմանց համար՝ անընդունելի, ոմանց համար՝ սիրելի: Մի քանի տարի առաջ նա մի «ժողովածու» ուղարկեց ինձ՝ ասելով, թե իր անհաշիվ հոդվածներից, հարցազրույցներից, պատմվածքներից, էսսեներից մի քանիսն ընտրել ու ցանկանում է գիրք հրատարակել: Խմբագրի «աչք» էր ուզում, խմբագրի կարծիք: Գիրքը չհրատարակվեց, կարծում եմ՝ դեռ կհրատարակվի: Հիմա նորից թերթեցի ու ընթերցողին եմ ներկայացնում Կարմենի հոդվածներց մեկը: Բավական խորհրդանշական հոդվածներից մեկը...

Արտակ Ճաղարյան

Ճակատագրի բերումով Վեհափառ Հայրապետն իր կաթողիկոսական առաջին հարցազրույցն ինձ տվեց...

Ճակատագրի բերումով 80 տարուց ի վեր Ղարաբաղ կաթողիկոս չէր այցելել, ու հովվապետական իր առաջին այցի ուղեկիցն ու տարեգիրը դարձյալ ես էի:

Ճակատագրի բերումով իմ և Վեհափառի վերջին հանդիպումը եղավ անցած սեպտեմբերին` Գևորգյան Ճեմարանի լուսե պատերի մեջ, ուր ճախրում էր Մեծն Կոմիտասի ոգեղենիկ ձայնը, ու այդ ոգու համաբարբառով մեր Վեհահայրը ճեմարանի առաջին կուրսի սաներին օրհնանքի իր վերջին լուսե մաղթանքը բաշխեց:

Ասես երեկ էր:

Ասես երեկ էր, որ մեր մեծերի ձեռը բռնած սպասում էինք մեր հարյուրերեսունմեկերորդ ընտրյալին, որն արդեն բարեխո՜ս է: Ասես երեկ էր, որ կաթողիկոսական գահից վերցվեց սև սքեմը… ու այսօր կրկին գահին սև քող գցվեց: Ասես երեկ էր, որ կաթկթացող անձրևի տակ, Էջմիածնա պատերի ներքո, եկեղեցու դռանը շատ քիփ` սպասո՜ւմ էինք…

Ու մեկ էլ` ծըլը՜նգ- դի՜նգ- դո՜նգ զանգեցի՜ն, երգեցին, աղոթեցի՜ն եկեղեցու զանգերը առ այն, որ ընտրվե՜լ է կաթողիկոս` ու օրհնյալ է Տիրոջ անունով եկածը:

Ասես երեկ էր:

Ղարաբաղ մուտք գործած, առաջին անգամ կաթողիկոս տեսած ղարաբաղցին, որ նոր-նոր էր պատերազմը թոթափել, ու ղարաբաղցին, որ հիմնականում անոտ էր, անձեռ, անհայր ու անորդի, աչքերն անհագ հառել էր Վեհահորը ու նրան թվում էր` խաղաղությունը նման է Վեհափառին, ու համբուրու՜մ էր Վեհափառի ձեռքերն ու փեշերը: ՈՒ Վեհը գրկել էր նրանց, ու Վեհը իր փակ աչքերի ներսում ցավալիորեն խորն էր զգում, թե այս ինչքա՜ն մեծ է այս Հայաստան երկիրը` այս ինչքա՜ն մեծ…

Ու իր կողքը շուրջպար բռնած մարտունեցի երեխաների հետ պարե՜ց Վեհափառը, գլուխը կողք քցեց ու տընգտընգաց նրանց հետ: Ասաց` ես էլ եմ մարտունեցի, երեխաներ, մարտունեցի եմ ոչ թե նրա համար, որ Մարտունիում եմ ծնվել, այլ որ ես էլ ձեզ նման, երեխանե՜րս, մարտ ունեմ իմ սրտում. տեր կանգնեք ձեր մարտին, որդիներս, ղայիմ բռնեք ձեր հողից ու կյանք հանեք նրա միջից:

Իմաստուն ու երեխա Վեհափառը. Երեխաներ, դասներդ լավ կսովորեք, ձեր ծնողներին ասելու եմ օրագրերդ ինձ ուղարկեն, որ գնահատականներդ լավը չեղա՜ն` կգամ` այս գավազանով կռնակներիդ կզարկեմ:

Իմաստուն ու երեխա Վեհափառը, որի ամեն մի խոսքից գիր ու մագաղաթ էր կաթում, մեր հայրապետների լեգենդն էր հոսում նրա արյան բառուբանում:

Նա նամանավանդ երեխայի էր նմանվում, երբ վեղարը հանում էր գլխից ու այդպես գլխաբաց նստում: Ասես նորածին լիներ…Նստել էր իր Անսխալության աթոռին իր ընտրվելու գիշերը, ու քնողին սպասող երեխայի անմեղությամբ սպասում էր…

Սպասում էր Լևոնին, Վանոյին, Վազգենին, 80 տարի ի վեր առաջին անգամ հայոց աշխարհիկ իշխանությունը գալիս էր հոգևոր իշխանության մոտ` խոնարհումի ու օրհնության: Զուլալ-մաքուր օրերի միջից եկան տղերքը, ու Լևոնը խոնարհվեց, համբուրեց Հայրապետի աջը…

Վեհափառը:Մեր Վեհափառը, 80 տարիներից ի վեր այսքան մեզ մոտիկ, այսքան մեր մեջ: Իր առանձնասենյակում հարցազրույցի էինք. սենյակի դուռը բաց էր, ու ես չէի կենտրոնանում: Զգաց: Ելավ, թեթև, աշխույժ վազեց, դուռը ծածկեց, ժպտալով ետ եկավ, նայեց: Մեր Վեհափառը Ամարասի հուշիկ եկեղեցում սուրբ Գրիգորիսի մասունքներն էր փնտրում. աստիճանները իջնո՜ւմ էին եկեղեցու խորքը, խավար էր` խարխափելով, ընկնելով իջա, հեռվից մոմի լույս նշմարեցի, շարականի ձեն առա, մոտեցա, խավարի մեջ տեսա Վեհափառին, սուրբ Գրիգորիսի գերեզմանի կողքին կանգնել, ձեռները վեր պարզել` վերացա՜ծ մրմնջում-կանչում էր.

-Մաշտո՜ց վարդապետ, սո՜ւրբ Գրիգորիս, բարեխոսեցեք առ մեր սուրբ Աստված, որ ինձ ուժ տա` ազգիս ծառայեմ:

Այսօր Վեհն արդեն նրանց հետ է: Մեկնումի իր այս դժվար և աննյութեղ պահին նա, ինչպես իր երկրավոր օրերին, գնում է` մեզ ունենալով իր աչքերի արցունքը, իր ցավի մեջ տարրալուծելով բոլորիս ցավերը:

Հիմա նա, թերևս, իր հոգեկիցների շրջապատում արդեն հանապազ դեգերում է մեր շուրջը և բարու մեջ մեր մասն ունենալուն սպասում:

… Ճակատագրի բերումով առաջին հարցազրույց-պատգամը Վեհափառն ինձ տվեց` պատվիրելով. Ամեն անգամ գրիչ վերցնելիս` դեպի Աստծուն ու եկեղեցուն նայեք, սիրելի լրագրողներ:

Կատարեցի՞նք Վեհի պատգամը:

Ճակատագրի բերումով տանս մի լուռ անկյունում հսկում էի Վեհահոր անձնական նվերը` Աստվածաշունչը. Սիրելի Գարմենին` սիրո ողջույնով և օրհնությունով: Մի ամբողջ աշխարհք ու տիեզերք կա տանս մեջ: Այդ գիրքը իմ միակ ու ամենաթանկ ժառանգելիքն է որդի թոռներիս: Նրանք էլ ինձ նման երկյուղածորեն կվերցնեն համբուրելի այդ օրհնությունը ու իրենց որդի թոռներին կասեն` Վեհափառ հայրիկն է նվիրել մեր տատին: Հիմա նա ճախրում է երկնքում ու բարեխոսում մեզ համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր Կամենդատյան