Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Փաշինյանի ստի «կտերը»

ՀՀ ներքաղաքական դիսկուրսի հիմնական առանցքը վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա հակասական թիմի վարած քաղաքականությունն է, ինչի հետևանքները հայ ազգը դեռ երկար կզգա իր կաշվի վրա։ 

Նշենք, որ հակասականությամբ ոչ պակաս աչքի է ընկնում հենց ինքը՝ Փաշինյանը։ Պատերազմի ու պարտության թեմայով Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ իրապես թևավոր խոսքեր են դարձել, որոնք ոչ թե զղջումի կամ ասենք ներման խոսքեր են, սեփական սխալների գիտակցություն, այլ «կրուտիտներ», ավելի ճիշտ՝ մանիպուլյացիայի հերթական պորցիա է։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին. «Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ», կամ ասենք՝ «Ինչ էլ լինի, եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք զգալու»։ Իսկ ամենաունիկալներից ընտրարշավի ժամանակ արված  հետևյալը ձևախեղումն էր՝ «Ես հպարտ եմ, այո՛, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, մենք այսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»:

Եթե անկեղծ՝ այս արտահայտություններին կարելի էր վերաբերվել որպես անհավասարակշիռ ու շփոթահար մարդու տվայտանքներ, որն ամեն կերպ ուզում է պահել քաղաքացու համակրանքն ու վստահությունը և ըստ այդմ` աթոռը: Բայց այս արտահայտությունները նաև մեսիջային են և բավականին նյութ են տալիս Փաշինյանին և նրա գործողություններն ընկալելու առումով: Այլ կերպ ասած՝ դրանք մի տեսակ մեսիջներ էին, որոնք իրենց խորքում ունեին ենթագիտակցական ճշմարտություններ։

Դիցուք, «ինչ էլ լինի, եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք զգալու» արտահայտությունն այն բանաձևն է, որով պետք է ընկալել Փաշինյանի շատ գործողություններ: Այնտեղ, որտեղ նա ձախողվում է, պարտվում է, վնասներ է պատճառում տարբեր կառույցների և հասարակությանն առհասարակ, փորձում է այդ ձախողումը որպես հաղթանակ ներկայացնել: Անհասկանալի ու առեղծվածային պայմաններում հանձնվեց Շուշին, Փաշինյանը ցինիկաբար ասում է` «մեկ է ադրբեջանցիները Շուշի էին վերադառնալու և այն մերը չէր լինելու»` եկեք մեզ պարտված չզգանք:

Շուրջ 8-9 ամիս է ադրբեջանցիները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, իսկ մենք չենք կարողանում նրանց հանել ՀՀ սահմաններից և նրանց ծրագրերի դեմն առնել, մոտավորապես նույն տրամաբանությամբ, նա ասում է, թե «եկեք նրանց ուզածը տանք և մենք մեզ պարտված չզգանք»:

Բոլորիս աչքի առաջ Արցախի բանակցային գործընթացը տապալեց, անգամ Լավրովյան պլանը մեզ համար երազանք դարձրեց, հիմա հայտարարում է, որ միևնույնն է` «Արցախին անկախության կարգավիճակ չէին տալու, բանակցային գործընթացը վաղուց էր տապալված, իսկ կարգավիճակը որոշող հանրաքվեն կարող էր լինել 100 տարի հետո` երբ Արցախում ադրբեջանցիները մեծամասնություն կկազմեին և այն մեր օգտին չէր լինի»: Այնպես որ մենք չենք պարտվել` պարտությունն անխուսափելի էր, եկեք խաղաղության դարաշրջան բացենք և ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղ ապրենք` մեզ պարտված չզգալով: 

Եթե ընդհանրական ներկայացնենք, ողջ ներկապնակը, ապա մեծ հաշվով Նիկոլը փորձում է պատերազմում խայտառակ պարտությունը փոխարինել խաղաղություն հաստատելու «հաղթանակով»` չէ՞ որ նախկին իշխանությունները չեն կարողացել կնքել այդ համաձայնությունը և երկարամյա խաղաղություն հաստատել, հիմա իրեն կհաջողվի և ինքը կդառնա խաղաղության մունետիկը տարածաշրջանում: Նա թերևս հույս ունի, որ պատերազմը և դրա հետևանքները կկարողանա մոռացնել տալ և տնտեսական շահը մարդկանց կստիպի ներել իրեն ու գոհանալ նվաստացուցիչ խաղաղությամբ:

Արթուր Սարգսյան

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել