Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան


Ինչպես խուսափել «նվաստացման դարաշրջանից». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեկը մյուսին հետևող խնդիրների ու ճգնաժամերի պարագայում տպավորություն է, թե չենք նկատում՝ ինչպիսի ճանապարհով ենք շարժվում և ինչ թափով ենք գլորվում անդունդը։ Կարծես թե հանրության մի որոշակի հատվածի շրջանում չկա պահի լրջության ամբողջական գիտակցումը, որ այնպիսի մի աղետալի վիճակի մեջ է մեր պետությունը հայտնվել, որ մեզ հետ արդեն վերջնագրերի լեզվով են խոսում։ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 կետերից բաղկացած առաջարկները հենց դրա վկայությունն են, քանի որ դրանցում ընդգրկված ձևակերպումները բացարձակ հակահայկական բնույթ ունեն։

Այնինչ, Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացում չի եղել որևէ դեպք, որ հակառակորդ պետությունն այնքան լկտիանա, որ ուլտիմատումի դիրքերից խոսի հայկական կողմի հետ։ Դրա մասին է վկայում հենց նույն «մինիսուլթանի» հայտարարությունը, որ Ադրբեջանը 30 տարի պարտված է եղել Հայաստանին բոլոր առումներով: Իսկ այսօր, ներկայացված առաջարկների հետ մեկտեղ, Ադրբեջանը լարվածություն է հրահրում մի կողմից՝ Սյունիքում, մյուս կողմից էլ՝ Արցախում՝ հումանիտար ճգնաժամ ձևավորելով և այնպիսի պայմաններ ստեղծելով, որ մարդիկ հեռանան իրենց բնակավայրերից։ Պարզ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի առաջացրած միջազգային ռեզոնանսից ու Արցախի դեմ իր ագրեսիան հասցնել տրամաբանական ավարտին։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Ադրբեջանի պրոիշխանական լրատամիջոցներում հակառուսական քարոզչության դոզայի ավելացումն ու ռուսական խաղաղապահների վարկաբեկման արշավը։

Այսպիսով, հակառակորդը փորձում է հիմքեր ստեղծել ռազմական գործողությունների վերսկսման համար՝ պատճառաբանելով, թե իր առաջարկները մերժվել են։ Հենց Նիկոլ Փաշինյանն էր խոստովանում, որ Ադրբեջանը միշտ այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որ երբ հայկական կողմը հակամարտության լուծման որևէ տարբերակի համաձայնել է, ապա հենց այդ պահից Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշել։ Բնականաբար, ներկայիս պայմաններում, երբ Հայաստանը պարտված ու թուլացած վիճակում է, Ադրբեջանը անընդհատ լկտիանալու է ու նոր պահանջներ առաջ քաշի։ Եվ եթե նույնիսկ հիպոթետիկ ձևով դիտարկենք, որ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները քննարկվում կամ որոշակիորեն փոփոխված ձևով ընդունվում են, միևնույնն է, հակառակորդը կանգ չի առնելու, նորից պատճառ է գտնելու իրավիճակը սրելու համար։

Սրան զուգահեռ՝ Հայաստանի իշխանություններն իրենց վախկոտ ու ապաշնորհ կեցվածքով ավելի են գրգռում հակառակորդի ախորժակը։ Անկարան ու Բաքուն տեսնում են, որ ՀՀ իշխանությունները որևէ կերպ դիմադրել չեն ցանկանում և ամբողջովին հակված են զիջումներ կատարելու տարբերակին, և դրանից թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնություններն ավելի են մեծանում, ու նրանք մեծացնում են ճնշումը։ Տեսեք, ՀՀ իշխանավորները հայտարարում են, թե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, սակայն Թուրքիայից հնչում է ուղերձ, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի համար պետք է լուծվեն Ադրբեջանի հետ եղած խնդիրները։

Այլ կերպ ասած՝ Թուրքիան որպես առաջնային նախապայման է դիտարկում Բաքվի կողմից ներկայացված ուլտիմատումի կատարումը։ Դրա համար էլ թուրքական պաշտոնական շրջանակները հայտարարում են, թե Հայաստանը պետք է ընդունի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով Անկարայի ու Բաքվի մեկնած ձեռքը։ Իսկ եթե այս գործընթացն ավելի խորքային ենք դիտարկում, ապա ստացվում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմին ո՛չ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է հետաքրքրում, ո՛չ էլ տարածաշրջանում խաղաղության հաստատումը, այլ միայն այն, որ Հայաստանն անվերջ զիջումներ կատարի իրենց։ Թվում է՝ հակառակորդի պահանջներին հերթով ընդառաջ գնալու փոխարեն, ՀՀ իշխանությունները պետք է հսկայական աշխատանք կատարած լինեին նրանց ճնշմանը դիմագրավելու ուղղությամբ:

Օրինակ՝ Փաշինյանն արդեն պետք է հասած լիներ նրան, որ բանակցային գործընթացի նախապատրաստման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները այցելություններ կատարեին տարածաշրջան և նրանց համատեղ հայտարարությամբ արձանագրվեր Արցախում հումանիտար աղետի իրողությունը։ Հարկ էր նաև, որ տարբեր միջազգային կառույցների ուշադրությունը ևս սևեռվեր Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրագործված հանցագործությունների ուղղությամբ: Բայց նման հարցերում իշխանությունները զրո են։ Ու ստիպված ընդդիմությունն է հատուկ ջանքեր գործադրում, որ, ասենք, Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակույթի ոչնչացումը դատապարտող բանաձև ընդունվի։ Եվ սա՝ այն դեպքում, որ իշխող խմբակցության ներկայացուցիչները բողոքում էին, թե ընդդիմադիրները չեն մասնակցում ԱԺ պատվիրակության շրջանակներում արտասահմանյան այցերին, որպեսզի հայկական շահերն առաջ մղեն։

Այս ամենի հետ մեկտեղ՝ իրենց ապաշնորհությունը քողարկելու համար իշխանությունները հանրային օրակարգն անհեթեթություններով ու երկրորդական հարցերով են լցնում։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը լուրջ դեմքով խոսում է իրենց «ռեֆորմների» մասին՝ աղամաններ ու հակածխախոտային պայքար, ու ոչ մի խոսք Արցախի մասին, սահմանի մասին, այն դեպքում, երբ հակառակորդը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, իսկ Հայաստանի սահմանային տարածքների ու ամբողջ Արցախի քաղաքացիները անվտանգության խնդիր ունեն կամ զրկված են ամենատարրական իրավունքներից։ Մեկ անգամ չէ, որ համոզվում ենք, որ Փաշինյանն ու իր թիմակիցները ոչ մի լուրջ խնդիր լուծող չեն, ընդամենը իշխանություն պահելու հարց են լուծում։ Եվ այլևս կասկած լինել չի կարող այն հարցում, որ իշխանությունների խոստացած «խաղաղության դարաշրջանը» Հայաստանի նվաստացման դարաշրջան է, որը կփակվի միայն այն դեպքում, երբ այս իշխանությունները վերջապես բոլորիս ազատեն իրենց ներկայությունից, որ Հայաստանն ու Արցախը կարողանան շնչել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ