Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Դարավոր բարեկամությունից անդին

Այսօրվա աշխարհն ապրում է աշխարհաքաղաքական լրիվ նոր իրողություններով և այն շահերն ու գործընկերային հարաբերությունները, որոնք գոյություն ունեին մինչև 1-2 տարիները, որոշ դեպքերում հասել են պատմական մինիմումի կամ ուղղակի կրում են ձևական բնույթ։ Փոխվել են տարածաշրջանային ուժերը, գլոբալ առումով ներկայումս գործ ունենք լրիվ նոր իրողությունների հետ, որոնք պահանջում են ընդհանուր համակարգի ռեստարտ։ Բացի դրանից բոլորն են գիտակցում, որ նախկին մոտեցումներն ու գեոպոլիտիկ շահերն այլևս չկան, կարճ ասած՝ աշխարհն այլևս այն չէ, ինչպիսին որ կար։

Ասվածի դասական օրինակը մեկ ամիս ավելի ընթացող ռուս-ուկրաինական պատերազմն է։ Գաղտնիք հայտնած չեմ լինի, եթե փաստենք, որ ճակատում որքան ձգձգվում են ռազմական գործողությունները, և որքան ուշանում է հանգուցալուծումը, այնքան որոշ շրջանակներ փորձում են օգտվել Ռուսաստանի զբաղվածությունից ու երկրորդ ճակատ չբացելու զգուշավորությունից: Բացի դրանից ռուսական ազդեցության գոտում գտնվող որոշ երկրներ էլ «խաղեր» են տալիս և փորձում՝ մանևրել։  Ասեմ ավելին՝ պարզվում է` ՀՀ իշխանությունները ևս օգտվում են այդ զբաղվածությունից և զգուշորեն ակտիվանում են` փորձելով աշխուժացնել Արևմուտքի և արևմտյան երկրների հետ իրենց շփումները:

Դեռևս 2018-ին, երբ օրը ցերեկով ՀՀ-ում տեղի ունեցավ իշխանազավթում, ակնհայտ է, որ Արևմուտքը և, այսպես կոչված սորոսականները, փորձելու են ոչ միայն պոկել իրենց բաժինը, այլև իշխանության լուրջ փայատեր դառնալ։ Եվ ահա փաշինյանական իշխանության սորոսական սատելիտները, ովքեր գլխապատառ խաղաղություն քարոզելու, բանակն արժեզրկելու, եկեղեցական ու հոգևոր արժեքները պղծելու, հայ ավանդական հասարակությանը լիբերաստական քարոզով մոլորեցնելու աճպարարներն են, այսօր ամենուր թուրքական համերաշխության քարոզ են անում և փորձում բաշիքյարթմա լինել Ադրբեջանի հետ։ Այս ամենը, եթե թարգմանենք հայերեն, նշանակում է Արցախից վերջնականապես հրաժարում և այն Ադրբեջանի կազմում թողնելու որոշում:

Ասվածին հավելենք այն հիմնական գաղափարը, որը շարադրվեց վերևում․ նման ներքաղաքական «ռասկլադի» պայմաններում, ահա, ՀՀ իշխանական կուլիսներում, շունչը պահած, սպասում էին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին և առաջին իսկ օրվանից աղոթում են ռուսների պարտության համար: Պատերազմի առաջին փուլում ռուսների առաջխաղացումը բավականին տխրեցրել էր նրանց և նրանք ձեռնպահ էին մնում ակտիվ քայլեր անելուց: Ավելին, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում էր Վլադիմիր Պուտինի հետ, պրոռուսական քայլեր ու հայտարարություններ էր անում, սակայն վերջին 1-2 շաբաթվա ընթացքում հստակ նկատելի է, որ այդ զգուշավորությունից հրաժարվել են: Իսկ վերջին օրերին առհասարակ թեժացրել-ակտիվացրել են շփումները արևմտյան տարբեր բանագնացների ու շրջանակների հետ:

Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել, որտեղ պետք է հանդիպի Ալիևի հետ: Տեղեկություններ կան, որ այդ այցի մասին տեղեկությունը ռուսների համար անակնկալ է եղել, քանի որ Փաշինյանին Մոսկվայում սպասում էին ապրիլի առաջին կեսին, բայց այդ այցը հետաձգվեց և նախատեսվում է իրականացնել ապրիլի 18-19-ին:

Վերջին օրերին Հայաստանն ուղղակի դարձել է եվրոպական տարբեր պաշտոնյաների ակտիվ այցելությունների երկիր: Այս օրերին Հայաստանում է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակությունը: Հայտնի դարձավ, որ երեկ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիին, իսկ Հակոբ Արշակյանը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ի դեպ՝ զարմանալի զուգադիպությամբ, այս օրերին Երևանում է նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությունը, նրանց հետ նույնպես տեղի են ունեցել մի շարք պաշտոնական  հանդիպումներ:

Վերը նշված փաստերն ու իրադարձությունները միմյանց հետ համադրելով՝ ակնհայտ է, որ Նիկոլի խունտան այսօր բացահայտ արևմտյան քաղաքական գիծ է ընտրել և աստիճանաբար փորձում է դիրքավորվել։

Դավիթ Անտոնյան

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել