Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան

Երբ լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե ճիշտ է, որ ժողովուրդներին ու ազգերին փորձություններն ու տառապանքներն են բերում խոհեմություն ու իմաստություն, ապա պետք է որ ամենաիմաստուն ազգը հայը լիներ: Բայց արի ու տես՝ հայը եկավ ապացուցելու այդ «փիլիսոփայության» սնանկությունը, քանի որ տառապանքը, հայրենիքի ու պետականության բազմակի կորուստը, դավաճանությունը, նվաստացումը, Ցեղասպանությունն ու պատմության դաժան այլ դասերը այդպես էլ ոչինչ չսովորեցրեցին մեզ և ամենևին էլ շրջահայաց ու իմաստուն չդարձրեցին:

Այդպես էլ ժամանակն ու փորձությունները չդարձան մեր դատավորն ու ուսուցիչը: Պատմության ընթացքում էլ մեր բոլոր ձախողումներն ու ողբերգությունները մեր խելքից են եղել, մեր անիրատեսության պատճառով են եղել, և անընդհատ կորցրել ենք, որովհետև կտրվել ենք իրականությունից, որովհետև ճկուն ու հեռատես չենք եղել, որովհետև հույսներս մեզ վրա չենք դրել, իսկ անհաջողություններն ու դժբախտություններն էլ ուրիշների մեջ ենք փնտրել և միշտ սպասել ենք, թե օտարը կգա ու մեզ կփրկի: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի կարողանում տարբերել իր լավն ու վատը, իրականությունն ու պատրանքը: Աշխարհին գունավոր ակնոցներով է նայում, հավատում է հրաշքներին և չի կարողանում օբյեկտիվորեն տեսնել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները, մտածում է, թե բոլորը պարտք են իրեն, նախ և առաջ իր շահերով պետք է առաջնորդվեն, և որ իր դժբախտությունների ու անհաջողությունների համար բոլորը մեղավոր են, բացի իրենից: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի կարողանում տարբերել բարեկամին թշնամուց, թուրքին՝ իրեն ցեղասպանողին բարեկամ է որակում և նրա հետ անիրատեսական խաղաղության է գնում, իսկ բարեկամին հաճախ թշնամի է որակում: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի տարբերում լավը վատից, բարոյականին՝ անբարոյականից, ձևը՝ բովանդակությունից, կեղծ արժեքները՝ իրական արժեքներից, անամոթին առաքինիից: Գլխատում է արժանիներին՝ հերոսներին ու տաղանդներին, և պաշտում է փողոցից եկած անարժաններին, իսկ գահին բազմեցնում է պարտվողին, խեղկատակին ու ազգուրացին և սեփական պետությունը սեփական ձեռքերով դաժանաբար ավիրում: Հ ույն հին փիլիսոփա Անտիսֆենը գտնում էր, որ «պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն տարբերում հիմարներից»: Իսկ տաղանդավոր ռուս գրող Ա. Ս. Պուշկինն էլ այն կարծիքն է հայտնել, թե «դժբախտություն է այն երկրում, որտեղ ստրուկն ու ստորաքարշն են մոտ գահին...»: Ահա այդպես մենք մաս-մաս հայրենիք ենք կորցրել, պետականությունից ենք զրկվել, ցեղասպանության ենք ենթարկվել, հիմա էլ մեր խելքից ազգովի հայտնվել ենք ողորմելի ու խղճուկ վիճակի մեջ: Գրեթե մշտապես պարզունակ սխալներ ենք թույլ տվել, մեզ միշտ խաբել են թե՛ ներսում, թե՛ դրսում: Դա, հավանաբար, բարոյական դեֆորմացիայի՝ արժեհամակարգի այլասերման արդյունք է: Բոլորն են սխալվում, սակայն նույն սխալները կրկնում են անխոհեմ ազգերն ու ժողովուրդները: Մեծ հայագետ Ջորջ Բայրոնը օբյեկտիվորեն փաստել է, որ «հայի առաքինություններն իրենցն են, իսկ թերությունները ձեռքբերովի են և հետևանք են ասպատակությունների ու կեղեքման»:

Ամեն ինչ մեր ներսում պետք է փնտրենք, մենք չենք կարող հայրենիք, պետականություն, անկախություն ու ազատություն ունենալ, քանի դեռ հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունը մեզ համար գերագույն արժեք չեն, քանի դեռ քաղաքականապես հասուն չենք և չունենք պետական մտածողություն, իմաստուն դիվանագիտություն, քանի դեռ մեր կյանքից առավել չենք սիրում մեր հայրենիքը, իսկ անձնական շահն ու փառքն էլ գերադասում ենք հայրենիքից ու պետականությունից, քանի դեռ համերաշխ չենք, քանի դեռ հանդուրժում ենք այս իշխանություններին, նվաստացումը, անպատվությունը, գորշությունը, պարտությունը, անբարոյականությունը, քանի դեռ չենք պախարակում և օրենքի ողջ խստությամբ չենք պատժում սրիկայությունն ու հայրենադավությունը: «Ողջամիտ մարդն իրեն հարմարեցնում է աշխարհին, անխոհեմը փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն: Մարդիկ միշտ մեղադրում են հանգամանքներին: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին։ Այս աշխարհում հաջողության հասնում է միայն նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, և եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք: Ամենակարևորը՝ պահպանեք երեք կարևոր հանգամանք. մի՛ բողոքեք, մի՛ մեղադրեք, մի՛ արդարացրեք»,-ժամանակին գրել է Բեռնար Շոուն: Պատմության ընթացքում մենք երբևէ չենք արժևորել ու գնահատել մեր մեծերին, հաղթողներին, հերոսներին, երախտավորներին ու տաղանդներին, ապերախտ ենք գտնվել նրանց նկատմամբ: Իսկ արդեն 4 տարի է, որ հանրապետության նախկին բոլոր նախագահները, կաթողիկոսը, վարչապետները, քաղաքական գործիչները, գիտական-մտավորական հանրությունը զգուշացնում են այս իշխանությունների ազգակործան մտադրության մասին, բայց մենք այդպես էլ մնում ենք անդրդվելի և գնում ենք ինքնաոչնչացման ճանապարհով: Չլսեցինք մեծ հայրենասեր, ռազմական գործիչ ու մտածող Գարեգին Նժդեհի պատգամները, և հիմա հայտնվել ենք այն անբարոյական միջավայրում, որ կանխատեսել էր Նժդեհը:

Թումանյանն էլ, առաջին Համաշխարհային պատերազմի և հայերի ցեղասպանության ազդեցության տակ, 1921 թվականին Արևմուտքից հույսը կտրած իր ժողովրդին պատգամել է կողմնորոշվել դեպի Արևելք և ամբողջ մարդկության փրկությունը որոնել «աստվածային» Արևելքում. «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու, Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու, Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…»: Մինչդեռ մենք ականջալուր չեղանք մեր իմաստունին ու հանճարին և մինչև հիմա դեռ չենք ուզում դուրս գալ Արևմուտքի ճիրաններից: Այն Արևմուտքի, որի հովանավորությամբ կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը, հիմա էլ մարդու իրավունքների ու ժողովրդավարության կեղծ ու շինծու արժեքների անվան տակ ապականում ու կործանման են տանում Հայաստանը, որի լուռ համաձայնության ներքո հայը նորից ենթարկվում է հայրենազրկման ու ցեղասպանության:

Այն Արևմուտքի, որի նպատակը ընդամենը մրցակից բոլոր երկրներին քայքայելն ու թուլացնելն է, աշխարհում խտրական, շահեկան ու արտոնյալ վիճակում հայտնվելն ու ողջ մարդկությանը իրեն ծառայեցնելն ու շահագործելն է: Հայաստանում Արևմուտքի շահերը ընդամենը Հայաստանը Ռուսաստանից պոկելն ու թուրքի երախը գցելն է: Մենք տեսնում ենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որտեղ Արևմուտքը մուտք է գործում. վառ օրինակ՝ Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ուկրաինան, Հարավսլավիան, Վրաստանը և այլն: Իսկ ո՞ւր էր Արևմուտքը, երբ 44-օրյա պատերազմում հայը կանգնած էր նոր ցեղասպանության շեմին: Ամեն ինչից զատ, այնուամենայնիվ, մենք պետք է, անշուշտ, բարիդրացիական հարաբերություններ հաստատենք բոլոր երկրների հետ: Չնայած Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից պատմության ընթացքում եղել են անարդար մոտեցումներ, բայց չպետք է մոռանալ, որ դա նաև մեր ոչ ճկուն դիվանագիտության արդյունքում է եղել, իսկ հայկական երկու պետությունները նաև ռուսների արյունով են ստեղծվել: Եթե իրատես լինենք, ապա Հայաստանում անկեղծ շահեր այսօր կարող են ունենալ Ռուսաստանն ու Իրանը:

Իսկ ընդհանրապես, բավ է անընդհատ կողմնորոշումներ փնտրել, պատրանքների հավատալ և միշտ օտարների մեջ փնտրել մեր փրկությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը: Մենք պետք է ունենանք մեկ՝ հայկական կողմնորոշում և իմաստուն դիվանագիտություն, հայկական շահին ծառայեցնելու համար: Այս կապակցությամբ իր «Արի հայկյան առավոտ» ստեղծագործության մեջ Գևորգ Էմինն ասել է• «Ո՛չ պարսկական, ո՛չ թուրքական, Հայի հայկականն եմ ուզում, Ո՛չ տարագիր, ո՛չ գաղթական, Հայ ազգը` իր տանն եմ ուզում, Իմ վաղեմի ազնիվ հայցին Արդար դատաստան եմ ուզում, Հոգնել եմ ես «Հայոց հարցից» «Հայոց... պատասխանն» եմ ուզում: Հ այաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ փաստում են, որ Արցախն ու Հայաստանը դրված են զոհասեղանին, և առավել քան երբևէ կանգնած ենք անդառնալի ողբերգության՝ հայրենիքի կորստի ու ցեղասպանության՝ մեր տեսակի վերացման իրական վտանգի առաջ:

Ուստի, պետք է ավելի խոհեմ ու իրատես լինենք, պետք է վեր կանգնենք ամբիցիաներից, անձնական, խմբային ու կուսակցական շահերից և անցյալի ու նախկինների բարդույթից: Իսկ համաժողովրդական շարժման առաջնորդի ու պետության ղեկավարի ընտրության հարցում պետք է մի կողմ դնել անձնական համակրանքը, կուսակցական ու աշխարհագրական ծագումը, քանի որ սխալվելը ճակատագրական ու անդառնալի կարող է լինել: Այլևս պետք է քաղաքական հասունություն հանդես բերենք:

Պետությունը, պետություն կառավարելը կատակ բան չէ, և տեսանք, թե ինչ աղետ ու արհավիրք բերեց փողոցից եկած պատահական մարդկանց պետություն ու երկիր վստահելը: Իսկ պետությունն արդյունավետ կարող է կառավարել ազգի ընտրանին, որն օժտված է մարդկային բարձր որակներով և մտավոր ու կառավարչական անհրաժեշտ ունակություններով: Ինչպես Շիրազը կասեր. «Ծովի երեսն է փրփուրը ելնում... Մինչ մարգարիտը խորքում է լինում, Խորքից է ծնվում գանձը ճշմարիտ, Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում»: Այս բարդագույն իրավիճակում Հայաստան-Արցախ խորտակվող նավն էլ կարող է անվտանգ ափ հասցնել միմիայն խոհեմ, տարիների պետական կառավարման փորձառություն, ազնվական ծագում, գիտելիքների մեծ պաշար, վճռականություն, պատերազմելու և երկիրն արտակարգ իրավիճակներում կառավարելու հմտություններ, միջազգային ճանաչում ունեցող հասուն, շրջահայաց մեկը:

Իսկ գործելու համար ունենք շատ քիչ ժամանակ ու միգուցե վերջին` ոչ այդքան մեծ հնարավորությունը պետականությունն ու հայրենիքը, հայի տեսակը մեր պատմական հողի վրա պահպանելու համար: Դժբախտաբար, հայը օրհասական պահին ուշացումով, ծանր կորուստներ ունենալուց հետո է ինքնակազմակերպվում: Վերջին հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ հայը դուրս է գալիս ընկճախտից, պարտվողի հոգեվիճակից, մոլորությունից և վճռական է տրամադրված երկրում իրավիճակ փոխելու համար: Պետք է մեկընդմիշտ հիշենք և կարևորենք, որ պետությունն ուժեղ է զանգվածների գիտակցությամբ, նրա բարոյական կեպարով ու մտավոր մակարդակով: Քաղաքական գործիչներին ու մտավորականներին մնում է խոհեմ ու կազմակերպված ձևով առաջնորդել ժողովրդին՝ որքան հնարավոր է շուտ ազատվելու այս ապազգային ու ապաշնորհ իշխանություններից. բարոյական սկզբունքներ չունեցող մարդիկ չեն կարող ծառայել ժողովրդին:

Վերջին օրերի ռազմական գործողություններն էլ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հայ զինվորը չի հուսահատվել, չի կոտրվել 44-օրյա պատերազմի պարտությունից, որ հայ զինվորին չի կարելի հաղթել, եթե նրա թիկուքը հուսալի ու անդավաճան լինի: Այնպես որ, երկրի ու պետության համար այս օրհասական պահին յուրաքանչյուրիս հապաղելն ու անտարբերությունը հավասարազոր է ծանրագույն հանցագործության՝ հայրենադավության:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք ՉալաբյանԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԱռանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա ԿոստանյանԻնքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ ԿարապետյանԻշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ ՎարդևանյանՆախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան