Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»


Թուրքիան՝ Հայաստանի խոշոր ներդրող. սա թույլ չտալու հաշվարկները բացակայում են

Քաղաքական

Թեև հայաստանյան տնտեսագետները, և ոչ միայն, ահազանգում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը դառնալու է Թուրքիայի կողմից Հայաստանը տնտեսական էքսպանսիայի ենթարկելու միջոց, որ 80 միլիոնանոց թուրքական շուկան Հայաստանի համար դառնալու է սպառնալիք՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունները, Շուշիի հռչակագիրը և Հայաստանի ներկայիս թույլ վիճակը, այդուհանդերձ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոնյանը շարունակում է անտեսել անվտանգային սպառնալիքներն ու պնդել՝ թուրքական շուկան ոչ թե սպառնալիք է Հայաստանի համար, այլ՝ հնարավորություն։

Թե կոնկետ ինչպիսի հնարավորություններ է տեսնում Վահան Քերոբյանը Թուրքիայում, 168.am-ը գրավոր հարցմամբ փորձել էր ճշտել հենց նախարարությունից նշյալ հարցադրումներով՝ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ի՞նչ ապրանքներ և ծառայություններ է Հայաստանը պատրաստվում արտահանել Թուրքիա և ներմուծել այդ երկրից, կա՞ն արդյոք տնտեսական հաշվարկներ, թե ճանապարհների ապաշրջափակումից հետո հայկական ապրանքները որքանո՞վ մրցունակ կլինեն Թուրքիայում, և արդյո՞ք ունենք տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու հաշվարկներ։

Ի պատասխան այս հարցերի՝ էկոնոմիկայի նախարարությունը որևէ տնտեսական հաշվարկ չի մատնանշել, որին հղում անելով՝ հնարավոր կլիներ հասկանալ, թե, օրինակ, ճանապարհների ապաշրջափակումից հետո հայկական ապրանքները որքանով մրցունակ կլինեն Թուրքիայում։

Էկոնոմիկայի նախարարությունը չի ներկայացրել նաև տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու գեթ մեկ հաշվարկ։ Տեսանելի չեն այն քայլերը, որոնք հայ-թուրքական սահմանի բացումից հետո Թուրքիան չեն դարձնի Հայաստանի խոշոր ներդրող։

Էկոնոմիայի նախարարությունից նաև հետաքրքրվել էինք՝ կա՞ն արդյոք պայմանավորվածություններ պոտենցիալ ներդրողների հետ, որոնք միայն ճանապարհների ապաշրջափակումով պայմանավորված՝ հետաձգել են ներդրումները, և պատրաստ են ճանապարհների ապաշրջափակումից հետո կատարել ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, եթե այո, ապա ո՞ր ոլորտներում և ի՞նչ ծավալներով:

Պարզվում է՝ առ այս պահը չկան ոչ պոտենցիալ ներդրողներ, ոչ էլ խոստումներ, որ ճանապարհների ապաշրջափակումից հետո ներդրողները պատրաստ լինեն ներդրումներ անել։ Էկոնոմիկայի նախարարությունը ոչ ներդրողի մասին է ակնարկել, ոչ էլ ներդրումների համար հետաքրքիր ոլորտներ նշել։

Հետաքրքրվել էինք նաև՝ արդյո՞ք հաշվի են առնվել գյուղատնտեսական, տեքստիլ և այլ ապրանքների՝ Թուրքիայից արտահանման սուբսիդավորման պայմաններում Հայաստանի Հանրապետության տեղական արտադրության կրճատման սպառնալիքները։

Ի պատասխան՝ հայտնել են, թե հայկական ապրանքների մրցունակության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարությունը մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին տրամադրում է պետական աջակցության լայն գործիքակազմ։

Այս պատասխանից հարց է առաջանում՝ եթե լայն գործիքակազմ է տրամադրում, ինչո՞ւ է աղետալի վիճակում Հայաստանի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, և այդ վիճակում է՝ առանց Թուրքիայի հետ բաց սահմանի, հետևապես հարց՝ որքանո՞վ աղետը կխորանա այդ սահմանի բացումից հետո։

Ստացվում է՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի վտանգներին դիմակայելու, սպառնալիքների դեմ տնտեսական հաշվարկներ ներկայացնելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարությունն առաջնորդվում է սոսկ կենացների մակարդակում իր ակնկալիքներով և որպես միակ հաշվարկ՝ ներկայացնում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները։

Ըստ այդ ցուցանիշների՝ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 280․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8․2%-ով (2022թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 258․8 մլն ԱՄՆ դոլար)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա կազմել է 3․6 մլն․ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 93․9%-ով (2022թ․ հունվար–հոկտեմբերին կազմել է 59․2 մլն․ ԱՄՆ դոլար)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 276․5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 38․5%-ով (2022թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 199․6 մլն ԱՄՆ դոլար)։

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ 2022 թվականին կազմել է 324․6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 4.4 անգամ (2021թ․ կազմել է 73․5 մլն ԱՄՆ դոլար)։

2022 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա կազմել է 61․2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 139 անգամ (2021թ․ կազմել է 0․44 մլն ԱՄՆ դոլար)։

2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 263․3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3.6 անգամ (2021թ․ կազմել է 73․0 մլն ԱՄՆ դոլար)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են՝

թանկարժեք մետաղից կամ թանկարժեք մետաղով պատված իրեր
կենդանական ծագում ունեցող արտադրանք, ոչ պիտանի սննդի համար
դաբաղած կաշի, կաշեթաղանթ՝ խոշոր եղջերավոր անասունների
ծորակ՝ խողովակատարի, կաթսայի, ջրամբարի
էլեկտրական շարժիչ և գեներատոր:
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայից Հայաստանի Հանրպետություն ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են՝

տրիկոտաժե պաստառներ
մանվածք սինթետիկ մանրաթելերից
նավթ և նավթամթերք՝ ոչ հում
ձող և տրամատ՝ ալյումինե
փայտատաշեղային կամ փայտանրբաթելային սալիկներ և նման սալիկներ փայտանյութից։

Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերըICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածրՍտորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀամոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԿորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համարԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումԺոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա Սողոմոնյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին»