Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար


«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բավականին շատ կորցնելու բան ունի: Ցանկացած իշխանափոխություն հղի է այն անխուսափելի կորստով, որը կրում է այն քաղաքական ուժը, անձերը, որոնք այդ իշխանությունը կորցնում են: Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ սկսում ենք քննարկել հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժի տողատակերը:

«Հայաստանում և հայաստանատիպ երկրներում իշխանության կորուստը նշանակում է ֆինանսական ռեսուրսների նկատմամբ վերահսկողության կորուստ, բիզնեսներ, ազդեցության կորուստ և այլն: Դրանով է պայմանավորված, որ շատերը ցանկանում են գոնե մեկ օր ավելի իշխանությունը պահպանել: Նիկոլ Փաշինյանի դեպքում խոսքը սովորական կորուստների մասին չէ, նա խնդիր ունի իր սեփական անվտանգության հետ, ընդ որում՝ ոչ միայն իր, այլ իր մերձավոր շրջապատի: Խաղասեղանին դրված է ոչ միայն ֆինանսա-բիզնեսային լծակների ու ազդեցության կորուստը, այլև սեփական անվտանգության հարցը: Այդ իսկ պատճառով հասկանալի է, որ նա մինչև վերջին հնարավորությունը, ռեսուրսը փորձելու է մնալ իշխանության, որովհետև իր պատկերացմամբ դա է իր անձնական անվտանգության երաշխիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նշում է՝ նա շատ լավ հասկանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և Արցախում իր իշխանության օրոք, իր համար դժվար թե առանց հետևանքների մնա, եթե նույնիսկ համարենք, որ ինչ-որ փուլում ինչոր մեկն իրեն երկրից կհանի:

«Դրա համար մինչև վերջ պայքարելու է: Շատերն էին ասում, որ եթե անգամ մեկ միլիոն մարդ փողոց դուրս գա, ինքն առանց կրակելու կամ դիմադրելու, վերջին ռեսուրսներն օգտագործելու չի գնալու: Սա տրամաբանական է և՛ քաղաքական, և՛ մարդկային տեսակետից: Իր վարքագիծը շատ կանխատեսելի է: Այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա գուցե ամենավառ, ամենավայրագ արտացոլումն էր: Չեմ կարծում, որ դա իր կարմիր գիծն էր: Բազմիցս ցույց է տվել, որ ընդհանրապես կարմիր գծեր չունի ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ պետական հարաբերություններում, ո՛չ ազգային ինդենտիֆիկացիայի հարցերում: Այս ամենը հիմնվում է իր մարդկային հատկանիշների վրա, որ նա նաև կարմիր գծեր չունի կենցաղում: Շատերը հույս ունեն, որ սա էր իր կարմիր գիծը: Կարծում եմ, որ նա նույնիսկ չի մոտեցել գոյություն չունեցող կարմիր գծին, այն իրենց մոտ լողացող է: Սա քաղաքական, քաղաքացիական, հասարակական տարբեր շերտերի մեջ լուրջ պայքար է, որի այս փուլում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Բայց սա ընդամենը քաղաքական պայքարի դրսևորումներից մեկն է, որը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամ է տեղի ունենում աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Գուցե սեփական վախերի, անհանգստությունների արտահայտումն էր նաև Ազգային ժողովի ամբիոնից հնչող ինքնախոստովանությո՞ւնը՝ «պետք է 2018 թ.-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»: «Այս հարցն առնվազն երկու շերտ ունի: Առաջինը՝ ի՞նչ պայմաններում, ինչպես մեր երկրում իր նկատմամբ, այնպես էլ արտաքին աշխարհում իր անձի և Հայաստանի նկատմամբ ձևավորված ի՞նչ մթնոլորտում նա դա ասաց: Սա ասում է բավականին նյարդային, անգամ անկառավարելի թվացող վիճակում, ինքն իրեն չի տիրապետում, իրեն ճանաչողները դա պայմանավորում են ներքին բավականին լուրջ սթրեսով, դեպրեսիայով, որն էլ իր հերթին պայմանավորված է վախով և պանիկայով: Երկրորդ՝ ինչ վերաբերում է բուն ինքնախոստովանության բովանդակությանը, դա շատ ավելի լուրջ հարց է:Նա փաստացի ինքնախոստովանում է, թե ինչ առաքելությամբ են իրեն բերել իշխանության արտաքին և ներքին ուժերը:

Կարծում եմ, որ նա իշխանության է բերվել 2018 թ.-ին արտաքին կոնսենսուսի արդյունքում, այդ թվում՝ նաև այն աշխարհաքաղաքական ուժերի կողմից, որոնք այսօր ամենաշատն են տրտնջում իր վարքագծից, զուտ այն նպատակով, որ նա, այսպես կոչված, բարձր լեգիտիմության ֆոնին, որը ժամանակին հասնում էր 85-87 տոկոսի, ժողովրդական ընդհանուր ֆանատիզմի ֆոնին կարողանա ի կատար ածել Մադրիդյան սկզբունքները: Այսինքն՝ անել այն, ինչը չէին կարող անել նախորդ իշխանությունները, որովհետև նման լեգիտիմություն և ընկալում հասարակության կողմից վաղուց արդեն չունեին: Նիկոլ Փաշինյանին սրա համար էին բերել, նա պետք է փուլ առ փուլ իրագործեր Մադրիդյան սկզբունքները, բայց ինչ-որ փուլում «քցել» է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք իրեն բերել են իշխանության, մտածելով, որ եթե երկրորդ և երրորդ նախագահների օրոք հնարավոր էր մանևրել և տասնամյակներով զիջումների չգնալ, ապա ինչո՞ւ ինքը չի կարող դա անել:

Փորձում էր անընդհատ ժամանակ շահել, ասում էր՝ զրոյական կետից եմ սկսում, պահանջում եմ, որ ինձ բացատրեն, թե ինչ է Մադրիդյան սկզբունքները, Դուշանբեում ժամանակ էր խնդրում Ալիևից՝ վերելակում հանդիպման ժամանակ, որ հասկանա, թե ինչ է կատարվում: Ըստ էության, փորձում էր ժամանակ ձգել, համարում էր, որ եթե նրանց հաջողվել է տասնամյակներով ստատուս քվոն պահպանել, ինչո՞ւ իրեն չի հաջողվի նույնն անել իր գավառական շուստրիությամբ: Երբ հասկացավ, որ այդ ճանապարհն իր համար իր ունակություններից դուրս է, իրենից պահանջում են իրականացնել այն, ինչ պետք է անի, գերադասեց պատերազմով հողերը հանձնել: Բազմիցս ասել է՝ ոչ թե հանձնել ենք, այլ գրավել են, ընդ որում՝ մեղավորներ հռչակելով բոլորին, շարքային զինվորից մինչև Պուտին ու Լուկաշենկո: Ասել է՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» կամ էլ՝ «եթե դա անեի, ինձ կասեին դավաճան»: Ինքնախոստովանություն անելուն, թե ինչի համար է նա 2018 թ.-ին բերվել իշխանության դրսի կոնսենսուսի արդյունքում, նրան դրդել է նյարդային, դեպրեսիոն, սթրեսային ֆոնը ու պանիկան իր ապագայի ու անձի շուրջ: Այդ ֆոնին նա «ստիպված» էր քաղաքական փակագծեր բացել»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր հասարակությունը, նաև քաղաքական ուժերն ու գործիչները տարակուսում են նաև մեկ փաստի շուրջ: Տարիներ առաջ, երբ Հայաստանում անգամ փոքրիկ բախում էր լինում, դեսպանատներն ու միջազգային կառույցների գրասենյակներն, իրար հերթ չտալով, Հայաստանի իշխանություններին գոնե հարցեր էին ուղղում, թե ինչ է կատարվում, նույնը չենք տեսնում 2018 թ.-ից հետո: «Անկախ երկիր ենք, և ժամանակն է, որ մեր հասարակության ուղեղը, որը երեսուն տարուց ավելի անկախ երկրում է ապրում, մի քիչ ավելի ռացիոնալ աշխատի, պետություն ունեցող ժողովրդին հարիր ռացիոնալ մտածողությամբ մտածի և շատ լավ հասկանա, որ աշխարհում միշտ եղել է, կա ու կլինի միայն շահը: Պետություններն իրենց գործողություններում, հայտարարություններում, վերաբերմունքում առաջնորդվում են զուտ իրենց ազգային ու պետական շահերով: Մեղադրել ԱՄՆ-ին, որ նա, ըստ էության, իրենց վրա է վերցնում հունիսի 12-ի արյունահեղության պատասխանատվությունը և աջակցում վայրագությամբ մարդ խոշտանգողների իշխանությանը և ոստիկանության գործողություններին, անիմաստ է:

Իրենք ունեն իրենց շահը, ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից: Դրա համար են նաև իրենք մյուսների հետ համաձայնեցված 2018 թ.-ին իրեն բերել իշխանության: Շատ բան ստացել են արդեն և հույս ունեն, որ ավելին կստանան, եթե այս իշխանությունն անսասան լինի: ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն ուղղակիորեն աջակցություն էր Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական բնազդներին և վարքագծին: Այլ հարց է, թե ինչպես են, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ արևմտյան՝ ժողովրդավարական համարվող երկրների հարկատուները վերաբերվելու նրան, որ իրենց վճարած հարկերով աջակցություն է հայտնվում և պատասխանատվություն է վերցվում նման հակաժողովրդավարական դրսևորումներին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշ երկրների հարկատուներ մտածելու տեղ ունեն՝ իրենց վճարած հարկերը իրենց ընտրած իշխանություններն օգտագործո՞ւմ են ըստ նպատակի: Կրկնում եմ, գոնե ֆորմալ առումով որպես պետականություն ունեցող ժողովուրդ չպետք է որևէ մեկին մեղադրենք, ամեն մեկն իր շահն ունի՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը: Իրենց շահով առաջ են շարժվում՝ օգտագործելով Նիկոլ Փաշինյանին կամ օգտվելով նրանից»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան