Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Ամենահայտնի ծովահեններից մեկն ու ռոմի՝ ջամայկաբրիտանական «ոդիսականը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած այն հանգամանքին, որ մարդկությունը սկսել է շաքարեղեգի մելասից ալկոհոլ պատրաստել մի քանի հազար տարի առաջ, ռոմի իրական բումը սկսվել է 17-րդ դարում Ջամայկայում: Եվ մինչ օրս էլ շատերը ռոմը կապում են ծովահենության և այն ժամանակների հետ, երբ սրընթաց ֆլիբուստերները աբորդաժով գերեվարում էին ոսկով բեռնված գալեոնները, իսկ հետո նշում հաջող ավարառությունը թունդ ալկոհոլով:

Այն ժամանակների ամենահայտնի ծովահեններից մեկը Հենրի Մորգանն էր։ Նրա զարմանահրաշ կյանքը հիմք է հանդիսացել Ռաֆայել Սաբատինիի՝ նավապետ Բլենդի մասին վեպերի համար։ Հենրին նավի վրա վարձվել էր որպես յունգա, որից հետո նրան վաճառել էին ստրկության, իսկ ավելի ուշ նա դարձել էր ծովահենների նավատորմի ծովակալ և Ջամայկայի նահանգապետ։ Նրան այդ պաշտոնում նշանակել էր հենց ինքը՝ անգլիական թագուհին՝ որպես պարգև այն բանի համար, որ Մորգանը հիմնականում թալանում էր իսպանական նավերն ու բնակավայրերը։

Հենց այս հետաքրքիր պատմական գործչի պատվին էլ անվանվել է այդ պահին ամենահայտնի ռոմը` «Կապիտան Մորգանը»: Այսօր այդ ռոմը արտադրության ծավալով աշխարհում յոթերորդ ալկոհոլային խմիչքն է, իսկ ԱՄՆ-ում՝ երկրորդը։

Իսկ ամեն ինչ սկսվել է 1944 թվականին, երբ Seagram ընկերության աշխատակից Բրոնֆմանը ընկերության համար Ջամայկայում գնել է ծովահենական ըմպելիքի՝ ռոմի արտադրության գործարան: Հատկապես այդ թորման գործարանն էր նրան հետաքրքրում, քանի որ դրա արտադրած ռոմը իր բաղադրատոմսում պարունակում էր դեղաբույսեր և համեմունքներ, որոնք խմիչքը դարձնում էին ավելի փափուկ և համեղ:

1950-ականներին ընկերությունը որոշել է «Կապիտան Մորգան» ռոմի արտադրական օբյեկտները Ջամայկայից տեղափոխել Պուերտո Ռիկո։ Այդ որոշման հիմնական պատճառը Պուերտո Ռիկոյում հարկային զգալի արտոնություններն էին։ Մինչև 1980-ականների կեսերը ահեղ ծովահենի անունով ռոմը վաճառվում էր միայն Կարիբյան տարածաշրջանում: Պետք է ասել, որ «Կապիտան Մորգանը» միջազգային ապրանքանիշ դարձնելու որոշումը Seagram ընկերությանը հսկայական շահույթ է բերել։

2001 թվականին հայտնի դարձավ, որ Seagram-ը մտադիր է վաճառել «Կապիտան Մորգան» ապրանքանիշը։ Հայտնի ապրանքանիշի գնորդը դարձավ Diageo ընկերությունը, որը կրկին հարկային զգալի արտոնությունների պատճառով իր գործարանը տեղափոխեց Վիրջինյան կղզիներ։ Ավելին, այդ ըմպելիքը ներկայումս շշալցվում է Մեծ Բրիտանիայում։ Այսպիսով, ռոմը, որն անվանվել է Ջամայկայի հետ սերտ կապ ունեցող լեգենդար գործչի անունով, արտադրվում է բոլորովին այլ վայրում:

Այնուամենայնիվ, կարելի է ըմպել նաև Ջամայկայում արտադրված «Կապիտան Մորգան» ռոմ: Բանն այն է, որ երբ Seagram-ը տեղափոխվեց Պուերտո Ռիկո, հին թորման գործարանը վաճառվեց J. Wray և Nephew ընկերություններին, որոնք շարունակում են ռոմ արտադրել: Ավելորդ դատավարություններից խուսափելու համար համաձայնություն կայացվեց, որ ջամայկական ռոմը կոչվի Captain Morgan Jamaica Rum: Այնուամենայնիվ այդ ռոմի բաղադրատոմսը ևս ինքնին մնում է բացարձակապես նույնական «Կապիտան Մորգանի» հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր