Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


«Շուբա՞», թե՞ «ջուբբա». պահանջարկն աճում է, դրա դեմ պայքարը՝ նույնպես․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար է նշել հագուստի այլ տեսակ, բացի մուշտակից, որի շուրջ այդքան կատաղի բանավեճեր ընթացած լինեն տասնամյակներ շարունակ։ Եթե ոմանց համար մուշտակը շքեղության, հարստության և պատկառելիության խորհրդանիշ է, ապա մյուսների համար բնական մորթուց մուշտակ կրող մարդիկ հանցակից են նրանց, ովքեր շահույթի համար սպանում են կենդանիներին: Նորաձևության աշխարհը, կարծես, բաժանված է երկու ճամբարի: Շատ հայտնիներ նախընտրում են բնական մորթիներ և դրանցից պատրաստված ապրանքներ, բայց ոչ պակաս հայտնի մարդիկ էլ հակառակ ճամբարում են: Շատ հայտնիներ, ովքեր հանրությանը հայտնվում են մուշտակ հագած, ենթարկվում են կենդանիների իրավունքների պաշտպանների քննադատությանն ու դաժան հարձակումների: Նրանց թվում են՝ Թոմի Լին, Քիմ Բեսինջերը, Փոլ Մաքքարթնին և այլք։ Ամեն մեկն ինքն է որոշում, թե որ ճամբարին է պատկանում։ Այդուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ մուշտակները եղել են, կան ու կլինեն հագուստի ամենապահանջված տեսակներից մեկը: Ավելին, ժամանակակից նորաձևությունն առաջարկում է մոդելների լայն տեսականի՝ պատրաստված ինչպես բնական, այնպես էլ արհեստական մորթուց։ Ու չպետք է մոռանալ նաև, որ մուշտակն առաջին հերթին ջերմության և հարմարավետության աղբյուր է։

Ժամանակակից մուշտակների շուկան բնութագրվում է մոդելների լայն տեսականիով, ինչը թույլ է տալիս ընտրել ճաշակին և բյուջեին համապատասխան ապրանք, ներառյալ բացառիկ նմուշները:

Եթե ուսումնասիրենք հագուստի պատմությունը, ապա պարզ է, որ հագուստի հնագույն տարրերի շարքում մուշտակն իրավամբ զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Ինչպես հին ժամանակներում սպանված կենդանիների կաշին հուսալիորեն տաքացնում էր մեր նախնիներին սաստիկ ցրտից, այսօր էլ շատերը նախընտրում են մուշտակ հագնել ցուրտ եղանակին: Ճիշտ է, հազարամյակներ են անցել, մինչև մարդկությունը սովորել է մորթին մշակել, կտրել և կարել։ 7-9րդ դարերում արաբները սկսել են իրենց ազնվականության տաք հագուստը զարդարել կենդանիների մորթիով։ Հատկապես պահանջարկ են վայելել կզաքիսի ու սամույրի մորթիները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանում։ Արաբները հագուստի այդ տեսակն անվանել են «ջուբբա», ինչի պատճառով մասնագետները «մուշտակ» («շուբա») բառի մեջ փնտրում են արաբական արմատներ։

13-րդ դարում Մոնղոլիայում է հայտնվել ժամանակակից մուշտակի նախատիպը։ Լրացուցիչ ջերմության համար մոնղոլները հագնում էին միանգամից երկու մուշտակ, որոնցից մեկը մորթիով դեպի մարմինն էր, իսկ մյուսը՝ դեպի դուրս։ Հյուսիսում՝ տունդրայի գոտում, լայն տարածում է գտել եղնիկի մորթուց գլխարկով տղամարդու տաք հագուստը՝ «մալիցան»։ Ռուսաստանում էլ հայտնվել են մորթյա բաճկոնների սեփական տարբերակները՝ «տուլուպը» և «կոժուխը»։ Հյուսիսային Չինաստանում մուշտակները պատրաստվում էին շան, այծի և կապիկի մորթուց: Հարուստ արիստոկրատները գերադասում էին թանկարժեք սամույրի աստրախանական մուշտակներ։ Աստիճանաբար ինչպես Արևելքում, այնպես էլ Եվրոպայում վերնազգեստը մորթիով զարդարելը դարձել է մոդայիկ։ Ընդ որում, այդ ժամանակաշրջանում Ռուսաստանն է հաստատվել որպես մորթիների հուսալի մատակարար եվրոպական և ասիական երկրներին: Բուն Ռուսաստանում բոյարներն ու ազնվական մարդիկ կրում էին աղվեսի, կզաքիսի ու սամույրի մորթուց պատրաստված մուշտակներ՝ երկար ծոփքերով ու լայն բացվածքով թևերով: Իսկ ահա նապաստակից մուշտակներ ու տուլուպներ կրում էին գյուղացիները: Կոժուխներ կարվում էին ոչխարի դաբաղված կաշվից:

15-17-րդ դարերում մուշտակը լայն տարածում է գտել հասարակության բոլոր շերտերում։ Իսկ 20-րդ դարի սկզբին Պոլ Պուարեն է նորաձևության մեջ մտցրել ռուսական ոճով մուշտակը: Հագուստի այդ տեսակը նախընտրում էին այնպիսի կինոաստղեր, ինչպիսիք են Մարլեն Դիտրիխը, Էլիզաբեթ Թեյլորը, Գրետա Գարբոն և այլք։ 60-ականներին Պակո Ռաբանի հավաքածուն ներկայացրել է ջրաքիսի մուշտակներ, իսկ 70-ականներին հանրությունը ցնցված էր Իվ Սեն Լորանի հավաքածուից՝ անբնական գույներով ներկված աղվեսի մորթուց մուշտակներից: Հիմա էլ մուշտակների պահանջարկը չի նվազում, այլ ընդհակառակը՝ տարեցտարի միայն աճում է, և դա՝ չնայած կենդանասերների դրա դեմ պայքարին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին