Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան


Ինչպես պարանը դարձավ ծովային չափման միավոր. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում տրանսպորտային միջոցների արագությունը սովորաբար չափվում է կիլոմետր/ժամ կամ մղոն/ժամ միավորով: Այնուամենայնիվ, երբ խոսքը նավերի մասին է, արագությունը, ավելի ստույգ՝ անցած ճանապարհը ցույց տալու համար օգտագործվում է մեկ այլ անսովոր տերմին, այդ ծովային տերմինը «հանգույցն» է: Ծովային գործերին անգիտակներին ու անծանոթներին դա տարօրինակ է թվում և որոշակի հետաքրքրություն ու հարցեր է առաջացնում։ Պարզվում է, որ այդ բառի իմաստը և դրա ծագումը շատ հեռավոր անցյալից է գալիս և կապված է նավարկության սկզբնավորման, ծովային ավանդույթների և կանոնների հետ: Այսպիսով, որտեղի՞ց է առաջացել «հանգույց» անունը:

Առաջին նավաստիները չունեին գործիքներ, որոնց միջոցով նրանք կարող էին որոշել իրենց գտնվելու վայրը, և նրանց համար դժվար էր նավարկել ափից հեռու։ Նավերի գտնվելու վայրը պարզելու համար նավաստիները սկսեցին օգտագործել նավի արագության արժեքը՝ հաշվարկների համար: Բանն այն է, որ իմանալով նավի արագությունը՝ հնարավոր է հաշվարկել, թե որքան հեռու է նավն անցել իր մեկնարկային կետից, այսինքն՝ ինչքա՞ն է մնում նպատակակետին հասնելու համար: Եվ նավի արագությունը չափելու համար էլ ստեղծվել է պարզունակ, բայց բավականին արդյունավետ սարք։

Այդ գործիքը կոչվում էր լագ։ Սկզբից լագերը պատրաստվում էին նավերի բարակ պարաններից (լագլինից), որոնց վրա որոշակի ընդմիջումներով հանգույցներ էին կապում։ Այդ պարանի ծայրին մի փոքրիկ տախտակ էին ամրացնում։ Արագությունը որոշելու համար շարժվող նավի հետնամասից այդ տախտակը ծովն էր նետվում։ Տախտակը սկսում էր ազատ լողալ, իսկ նավը հեռանում էր նրանից պարանն արձակելով կծիկից։ Նավաստիներից մեկը հաշվում էր որոշակի ժամանակում իր ձեռքերով անցած հանգույցների թիվը։ Ժամանակը չափվում էր ավազե ժամացույցով։ Ճոպանի հանգույցներն այնպես էին կապվում, որ նրանց միջև հեռավորությունը համապատասխանում էր նավի արագությանը մեկ ծովային մղոն/ժամում։

Ահա այդպես էլ նավաստիները որոշել են նավերի արագությունը՝ օգտագործելով «հանգույցներ» բառը, և որը դեռ օգտագործվում է ծովային տերմինաբանության մեջ։ Այդ անունը (ինչպես և սարքի անվանումը) պահպանվել է մինչ օրս։ Այժմ «հանգույցի» արժեքը որպես արագություն սահմանվում է ստանդարտով: Մեկ «հանգույցը» հավասար է ժամում մեկ ծովային մղոնի: Ցամաքային մեկ մղոնը հավասար է 1609,34 մետրի, ծովայինը՝ 1852 մետրի։ Այսինքն, մեկ հանգույցը հավասար է ժամում մեկ ծովային մղոնի, որը մոտավորապես կազմում է ժամում 1,852 կիլոմետր կամ ժամում 1,151 մղոն:

Իհարկե, արդեն վաղուց ոչ ոք պարաններ ծով չի նետում, քանի որ ջրի վրա արագությունը որոշելու ավելի ժամանակակից մեթոդներ կան՝ թե՛ մեխանիկական, թե՛ էլեկտրոնային, թե՛ արբանյակային։ Սակայն, տուրք տալով անցյալին, պահպանվել է պատմական «հանգույց» անվանումը։ Մեր օրերում օգտագործվում են նավերի ժամանակակից լագեր, որոնք բարձր ճշգրտության ծովային մեխանիզմներ են՝ հիդրոմեխանիկական, հիդրոդինամիկ, էլեկտրամագնիսական, հիդրոակուստիկ և այլն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան