Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ» Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ» «Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ» «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»


Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

21-րդ դարի միջազգային հարաբերությունների կառուցվածքն իր առանցքային ուղղությամբ ձևավորվում է երկու գերտերության՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև խորացող մրցակցության, փոխադարձ կախվածության, տեխնոլոգիական դիմակայության և, միաժամանակ, հարկադրված համագործակցության ազդեցության ներքո։

Ամերիկա-չինական հարաբերությունները ներկայում միաժամանակ ներառում են առևտրային պատերազմ, տեխնոլոգիական մրցակցություն, աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար, ռազմավարական զսպում, ինչպես նաև տնտեսական այնպիսի փոխկախվածություն, որը թույլ չի տալիս հարաբերությունների լիարժեք խզում։ Աշխարհի ֆինանսական համակարգը, միջազգային առևտրի շղթաները, բարձր տեխնոլոգիաների զարգացումը, էներգետիկ շուկաները, ռազմական հավասարակշռությունը և անգամ գլոբալ ինստիտուտների ճակատագիրը մեծապես պայմանավորված են այս երկու ուժային կենտրոնների հարաբերությունների ընթացքով։

Վերջին տարիներին հատկապես ակնհայտ դարձավ, որ աշխարհը աստիճանաբար անցնում է միաբևեռ համակարգից դեպի բազմաբևեռության մի մոդել, որտեղ Չինաստանին՝ որպես ուժային կենտրոն, առանցքային դեր է վերապահված, և այն ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և ռազմավարական իմաստով կարող է վերափոխել համաշխարհային ուժային բալանսը։

Այդ գործընթացը սկսվել է դեռևս 1990ականների վերջից, երբ Պեկինը, օգտվելով գլոբալացման տրամաբանությունից, վերածվեց արտադրական կենտրոնի, սակայն 2010ական թվականներից հետո արդեն պարզ դարձավ, որ չինական վերելքը պարզապես տնտեսական երևույթ չէ։ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո Պեկինը սկսեց բացահայտորեն խոսել «չինական վերածննդի» և աշխարհակարգի վերափոխման մասին՝ փորձելով ստեղծել արևմտյան համակարգին այլընտրանքային տնտեսական, տեխնոլոգիական և ենթակառուցվածքային հարթակներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի ստեղծումը, յուանի միջազգայնացման փորձերը, ինչպես նաև ռազմական ներկայության ընդլայնումը Հարավչինական ծովում դարձան այդ ռազմավարության հիմնական բաղադրիչները։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներում աճում էր այն ընկալումը, որ երկար տարիներ շարունակվող տնտեսական համագործակցությունը ոչ թե ինտեգրել է Չինաստանը արևմտյան համակարգի մեջ, այլ հակառակը՝ ստեղծել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակցին։ Այդ ընկալումը հատկապես ուժեղացավ այն բանից հետո, երբ ամերիկյան արդյունաբերական շրջաններում սկսեցին փակվել հազարավոր արտադրություններ, իսկ տեխնոլոգիական ոլորտում չինական ընկերությունները սկսեցին լրջորեն մրցակցել ամերիկյան հսկաների հետ։ Հենց այդ փուլում ամերիկյան քաղաքական էլիտայի ներսում ձևավորվեց երկկուսակցական կոնսենսուս, որ Չինաստանի վերելքը պետք է զսպել։ Սակայն այդ քաղաքականությունը առավել կոշտ և բացահայտ ձև ստացավ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում։ Թրամփի վարչակազմը, ըստ էության, կտրուկ փոխեց ԱՄՆ-ի արտաքին տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ հայտարարելով, որ նախկին ազատ առևտրային մոտեցումները վնասել են ամերիկյան տնտեսությանը և թույլ տվել Չինաստանին ուժեղանալ ամերիկյան շուկայի հաշվին։ Սկսվեց լայնածավալ մաքսատուրքային պատերազմ, որի շրջանակներում միլիարդավոր դոլարների չինական ապրանքների նկատմամբ սահմանվեցին բարձր մաքսատուրքեր։ Պեկինն իր հերթին պատասխան քայլերի դիմեց, և աշխարհը փաստացի ականատես եղավ գլոբալ տնտեսության երկու խոշոր շարժիչ ուժերի միջև տնտեսական դիմակայության։ Սակայն այդ հակամարտությունը մյուս կողմից էլ դուրս է եկել առևտրային ճնշումների շրջանակներից և վերածվել տեխնոլոգիական ու ռազմավարական պատերազմի։ Ամերիկյան իշխանություններն, ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի օրոք, սահմանափակեցին չինական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ամերիկյան շուկա, փորձեցին խոչընդոտել չիպերի և արհեստական բանականության ոլորտում չինական առաջընթացը, իսկ Չինաստանը սկսեց արագացնել տեխնոլոգիական ինքնաբավության հասնելուն ուղղված քայլերը։

Այս համատեքստում Թրամփի՝ Պեկին կատարած այցը դարձավ ոչ միայն երկկողմ հարաբերությունների կարևոր փուլ, այլև ամբողջ միջազգային համակարգի համար խորհրդանշական իրադարձություն։ Այցը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկու պետությունները փորձում էին միաժամանակ և՛ խուսափել բացահայտ բախումից, և՛ առավելություն ստանալ միմյանցից։ Պեկինը փորձեց ներկայացնել Չինաստանը որպես կայունության և գլոբալ տնտեսական համագործակցության պաշտպան, մինչդեռ Թրամփը ձգտում էր ցույց տալ, որ կարող է ամերիկյան շահերը պաշտպանել առավել կոշտ մեթոդներով։ Այցի ընթացքում կնքվեցին բազմամիլիարդանոց տնտեսական համաձայնություններ, քննարկվեցին առևտրային անհավասարակշռության խնդիրները, ինչպես նաև անվտանգության հարցերը՝ սկսած Թայվանի հարցից մինչև Իրանի միջուկային ծրագրի թեմա։

Սակայն իրական քաղաքական իմաստով այցի հիմնական արդյունքը ոչ այնքան կոնկրետ պայմանավորվածություններն էին, որքան այն, որ երկու կողն էլ փորձեց ժամանակ շահել և կառավարելի պահել մրցակցությունը։ Պեկինի համար չափազանց կարևոր էր կանխել այնպիսի իրավիճակ, որտեղ ԱՄՆ-ը կփորձեր ձևավորել լայն հակաչինական դաշինք՝ ներառելով Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին։ Մյուս կողմից՝ Վաշինգտոնի համար կարևոր էր ցույց տալ, որ ԱՄՆ-ը դեռևս ունակ է վերահսկել համաշխարհային գործընթացները և սահմանել միջազգային տնտեսական խաղի կանոնները։ Թրամփի այցը նաև ցույց տվեց, որ ամերիկյան վարչակազմը, չնայած կոշտ հռետորաբանությանը, չէր ցանկանում հարաբերությունների լիարժեք խզում, քանի որ երկու տնտեսությունների փոխկախվածությունը չափազանց խորն է։

Ժամանակակից միջազգային հարաբերությունների վրա ամերիկա-չինական մրցակցության ազդեցությունն առաջին հերթին արտահայտվում է աշխարհաքաղաքական բևեռացման խորացմամբ։ Շատ պետություններ հայտնվում են բարդ ընտրության առաջ՝ փորձելով միաժամանակ պահպանել հարաբերությունները և՛ Վաշինգտոնի, և՛ Պեկինի հետ։ Այդ երևույթը հատկապես ակնհայտ է Եվրոպական միության պարագայում, որտեղ մի կողմից՝ կա ամերիկյան անվտանգության համակարգից կախվածություն, մյուս կողմից՝ չինական շուկայի և ներդրումների նկատմամբ մեծ հետաքրքրվածություն։

Եվրոպական երկրները հաճախ փորձում են վարել հավասարակշռված քաղաքականություն, սակայն տեխնոլոգիական և ռազմավարական ոլորտներում աստիճանաբար մեծանում է ճնշումը կողմնորոշվելու ուղղությամբ։ Ամերիկա-չինական մրցակցությունը նաև արմատապես փոխում է համաշխարհային տնտեսության կառուցվածքը։ Արտադրական շղթաները մասամբ վերադասավորվում են, խոշոր ընկերությունները փորձում են նվազեցնել կախվածությունը չինական արտադրությունից, իսկ Չինաստանը ձգտում է ներքին շուկայի և սեփական տեխնոլոգիական բազայի ամրապնդման միջոցով դիմակայել արևմտյան սահմանափակումներին։ Արդյունքում ձևավորվում է տնտեսական մասնատման վտանգ, որտեղ աշխարհը կարող է բաժանվել մրցակցող տեխնոլոգիական և ֆինանսական համակարգերի։

Սակայն նույնքան կարևոր է հասկանալ, որ մրցակցության հետ մեկտեղ գոյություն ունի նաև համագործակցության անհրաժեշտություն։ Կլիմայական փոփոխությունները, համաշխարհային ֆինանսական կայունությունը, համաճարակների դեմ պայքարը և միջուկային զենքի տարածման կանխումը այն ոլորտներն են, որտեղ առանց ամերիկաչինական համագործակցության դժվար է պատկերացնել արդյունավետ լուծումներ։ Հենց այդ պատճառով երկու պետություններն էլ, նույնիսկ ամենակոշտ դիմակայության պայմաններում, պահպանում են հաղորդակցության ուղիները։

Ապագայի տեսանկյունից աշխարհը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ապրել երկարատև ամերիկա-չինական մրցակցության պայմաններում, սակայն այդ մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, չի կրկնի դասական Սառը պատերազմի մոդելը։ Երկու տնտեսությունները չափազանց փոխկապակցված են, իսկ գլոբալ համակարգը՝ չափազանց ինտեգրված, որպեսզի հնարավոր լինի լիարժեք բաժանում։ Ավելի հավանական է, որ աշխարհը կմտնի վերահսկվող մրցակցության դարաշրջան, որտեղ որոշ ոլորտներում կշարունակվի սուր դիմակայությունը, իսկ մյուսներում՝ հարկադրված համագործակցությունը։

Այս իրողությունը մեծ ազդեցություն կունենա նաև փոքր և միջին պետությունների վրա, որոնք ստիպված կլինեն առավել ճկուն արտաքին քաղաքականություն վարել։ Շատ երկրներ կփորձեն օգտվել երկու գերտերությունների մրցակցությունից՝ ստանալով ներդրումներ, տեխնոլոգիաներ կամ ռազմավարական աջակցություն։ Սակայն, միաժամանակ, կաճի ճնշումը ընտրություն կատարելու ուղղությամբ՝ հատկապես անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյան