Ամուսինը լուռ հետևում էր, թե ինչպես է կինը զբաղվում սիրով «լույսի մարդու» հետ սեփական տան մեջ, բայց ի վերջո չդիմացավ... Թաքնված տեսանկարահանում
LifestyleԴարեր ի վեր կողմնակի սեռական հարաբերություններ ունենալու և դրանք «ֆիզիկական կապը դավաճանություն չէ» արտահայտությամբ արդարացնելու արտոնությունը եղել է զուտ տղամարդկային մի երևույթ: Սակայն, ժամանակի ընթացքում էմանսիպացիան կանացի գիտակցությունը մասնակից դարձրեց այս` զուտ արական դրսևորումներ ունեցող երևույթին:
Մի լավ ծանոթ ունեմ Լիլիթ անունով (անունը պարզ պատճառներով փոխել եմ), բավականին կայացած, խելացի և գեղեցիկ կին է, ամուսնացած է, ունի երկու երեխա: Լիլիթը միշտ սեփական ամուսնուն նվիրված և սիրող կնոջ տպավորություն էր թողնում ինձ վրա, սակայն մենք մի զրույց ունեցանք, որը մտածելու տեղիք տվեց…
Մասնավոր ընկերությունը, ուր Լիլիթը թոփ-մենեջերների կազմում է, վերջինիս ուղարկել էր մեկ ամսյա վերապատրաստում-գործուղման Լեհաստան: Գործնական հանդիպումներից և վերապատրաստման դասընթացներից ազատ երեկոները Լիլիթն անց էր կացնում Վարշավայի ժամանցային վայրերում: Մի անգամ նմանատիպ երեկոներից մեկի ժամանակ, ակումբում կինը ծանոթանում է ոմն Կոստասի հետ, որն ազգությամբ հույն էր: Կապուտաչյա, սևահեր, բարձրահասակ Կոստասը միանգամից գրավում է երիտասարդ կնոջ ուշադրությունը: Նրանք հաճելի երեկո են անցկացնում, զրուցում դեսից-դենից, ապա տղան Լիլիթին պարի է հրավիրում:
«Չգիտեմ` ինչ կատարվեց այնտեղ` պարահրապարակում, բայց ինչ-որ բան սկսեց ինձ իրա մեջ ձգել, ոնց որ միջովս ինչ-որ ալիք անցներ: Չէի մտածի, որ Արսենից բացի ինչ-որ մեկի հանդեպ կարամ տենց բան զգամ: Իսկ իր մաշկի հոտն ուղղակի գժվացնում էր ինձ»,-պատմում է Լիլիթը: Ինչպես ինքն է ասում` եթե լիներ Հայաստանում, հաստատ նման դրվագ նույնիսկ չէր էլ երևակայի, սակայն Երևանը շատ հեռու էր, իսկ Կոստասի մաշկի առնական բուրմունքն այդքան մոտ… Առավոտյան Լիլիթն արթնացավ Կոստասի անկողնում… Հայաստան վերադառնալուն մնացել էր 4 օր: Փոխադարձ լռակյաց համաձայնությամբ Լիլիթն ու Կոստասն այլևս չտեսան միմյանց, իսկ ավելի գործնական լեզվով ասված` չանհագստացրեցին միմյանց: Իմ հարցին. «Սիրահարվե՞լ ես նրան…»: Լիլիթը պատասխանեց.
«Դա սեր չէ, դա պարզապես անմոռանալի ֆիզիկական մի կապ էր, անհաղթահարելի ձգողություն, իսկ սիրել ու սիրում եմ ես Արսենին» (Արսենը Լիլիթի ամուսինն է): «Գիտես դրա կայֆը որնա՞»,- իր հարցով Լիլիթն ինձ հանկարծակիի բերեց, քանի որ պատրաստվում էի թեման փոխել: Հարցական հայացքով նայեցի նրան: «Ոչ մի պարտավորվածություն, հասկանում ես, միայն հաճույք ու վերջ… ու մոռացար մարդու մասին…»: «Խղճի խայթ չե՞ս զգում ամուսնուդ դավաճանելու համար»,-չդիմացա ես: «Դա դավաճանություն չէ, ես հարատև հարաբերություններ չունեմ Կոստասի հետ, մի որոշ ժամանակ անց նրա անունն էլ կմոռանամ, ես չեմ դավաճանել Արսենին, քանի որ չեմ լքել նրան, ես սիրում եմ իմ ամուսնուն, երեխաներիս, ընտանիքս, ես միշտ նրանց հետ կլինեմ»,-Լիլիթը թեթևակի ժպտաց` կարծես ոչինչ էլ չէր եղել:
Նմանտիպ տրամաբանուրթյամբ շարժվում է տղամարդկանց զգալի մասը` մտածելով, որ ֆիզիկական կապը դավաճանություն չէ, այլ պահի ազդեցության ներքո տեղի ունեցած հաճույք, սակայն արդյո՞ք դա այդպես է ձեր երկրորդ կեսի համար, և արդյո՞ք ֆիզիկական կապը պակաս ցավոտ է, արդյո՞ք դավաճանություն չէ տենչալ և տրվել մեկին, ով կողակիցդ չէ… Նույնիսկ եթե տրվում ես լոկ մարմնով… Ո՞ւմ ես դավաճանում այդ պահին` զուգընկերոջդ, ընտանիքիդ, իսկ գուցե` ինքդ քեզ…
Հ.Գ. Չմոռանանք, որ երբեմն ֆիզիկական կապը վերաճում է հոգևորի` հիմնահատակ փոխելով մարդու կյանքը…
Առավել մանրամասն` այստեղ: