Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


2016 թ.-ի բյուջեն իսկապես «զգուշավոր» է

Սահմանադրության փոփոխության ֆոնի ներքո, թեև 2016 թ.-ի պետական բյուջեի վերաբերյալ քննարկումները դեռևս լայն թափ չեն հավաքել, այնուամենայնիվ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը արդեն հասցրել է հավակնել մի քանի «անունների», որոնցից ամենահաջողը թերևս «զգուշավոր բյուջե» կամ «զուսպ բյուջե» ձևակերպումն է:

Դա նախ պայմանավորված է ՀՆԱ-ի 2,2% իրական աճի կանխատեսումով: Հիշեցնենք, որ միջազգային ֆինանսական կառույցները նույնպես Հայաստանի հաջորդ տարվա տնտեսական աճը կանխատեսում են մինչև 2,2% սահմաններում: Թե ինչու է Հովիկ Աբրահամյանի Կառավարությունը այս անգամ հրաժարվել տնտեսական աճի բարձր ցուցանիշ հայտարարելուց, տրամաբանությունը պարզ է, այն ունի օբյեկտիվ բնույթ՝ թեև համաշխարհային տնտեսության վիճակը ոչ այնքան լավ է, ոչ էլ վատ, սակայն մեր տնտեսությունը զգալիորեն կապված է ռուսական տնտեսության հետ, որի բացասական միտումները կշարունակվեն նաև եկող տարի: Այսինքն, ինչպես այս տարի, այնպես էլ 2016 թ.-ին ռուսական տնտեսությունը «ցած է քաշելու» հայկական տնտեսությանը և դա զգալիորեն զսպող գործոն է լինելու տնտեսական աճի համար: Իսկ 2,2% տնտեսական աճը, ենթադրվում է, որ նորից ապահովելու են հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Իրադարձությունների ավելի բարենպաստ ընթացքի դեպքում, որի դեպքում տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ կունենանք, Կառավարությունը անշուշտ հանդես կգա ավելի բարենպաստ դիրքերից, քան եթե բարձր տնտեսական աճ խոստանար և այն չիրագործեր: Չմոռանանք, որ այս տարվա բյուջեն Հովիկ Աբրահամյանի անմիջական ղեկավարությամբ մշակվող առաջին բյուջեի նախագիծն է և նա երկրում առկա ռեսուրսների հնարավորությունները հաշվի առնելով է որոշել իրականացնել գալիք տարվա բյուջեի ծրագրավորումը:

Բյուջեին «զգուշավոր» նման գնահատական հաջորդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ բյուջեի եկամուտների մասով մուտքերը կկազմեն 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, որը 2015 թ.-ի համար հաստատված 1 տրիլիոն 191,5 միլիարդ դրամի համեմատ պակաս է մոտ 8,5 մլրդ դրամով: Այս տեսակետից, հաշվի առնելով ընթացիկ տարվա հարկահավաքության խնդիրները, երբ բյուջեն հարկային մուտքերով ապահովելու հարցում բարդություններ են առաջացլ, անշուշտ դա հասկանալի քայլ է: Կառավարությունը հավանաբար, որոշել է այս անգամ թողնել տնտեսությանը ավելի ազատ շնչելու՝ հրաժարվելով տնտեսվարողներին անհարկի ծանրաբեռնելու և բյուջեն ամեն գնով լցնելու պրակտիկայից, որը անշուշտ ծանր է նստում տնտեսության վրա: Այս ենթատեքստում, եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է լինելու հարկերի և տուրքերի նվազմամբ, որը 2015-ի հարկերի և տուրքերի համեմատ քիչ է լինելու 9,7 մլրդ դրամով։ Բնականաբար, այդ պատճառով պետք է նվազեր նաև «պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ» հարաբերակցությունը՝ 2016 թվ.-ին այն նախատեսված 21,7%, որը ցածր է 2015 թվ.-ի համար հաստատված 24,5%-ի համեմատ և «հարկային եկամուտներ և պետական տուրքեր/ՀՆԱ» հարաբերակցությունը, որը կազմելու է 20,7%, իսկ 2015 թվականի համար այն կազմել է 23,4%։ Թե ինչպես է, որ տնտեսական աճ է լինելու, սակայն հարկային եկամուտները կրճատվելու են, ապա դա կրկին բացատրվում է այն հանգամանքով, որ այդ աճը ապահովելու է հիմնականում հարկումից ազատված ճյուղերի հաշվին, հատկապես գյուղատնտեսության:

Քննարկման թեմա է դարձել նաև, 2015 թ.-ի համեմատ բյուջեի ծախսերի ավելացումը, որը 2016 թ.-ին կկազմի 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ և նախորդ տարվա բյուջեի հաստատված ծախսերի համեմատ ավել կլինի 68 մլրդ դրամով, որի արդյունքում կմեծանա բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը: Բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3,5% -ը, ընթացիկ տրավա ծրագրավորված 2,34% -ի փոխարեն, իսկ պետական պարտքը կկազմի 5 մլրդ 560 մլն դոլլար, որից արտաքին պարտքը կկազմի 4 մլրդ 818 մլն. դոլլար: Այսինքն, բյուջեի դեֆիցիտը հիմնականում ծածկվելու է արտաքին աղբյուրներից, որի արդյունքում պետական պարտքը կավելանա (443 մլն. դոլլարով), հիմնականում արտաքին պարտքի ավելացման հաշվին (329 մլն. դոլլարով): Դեֆիցիտի, հետևաբար պետական պարտքի ավելացումը լարվածություն է ստեղծելու պարտքի սպասարկման առումով, առավել ևս պետական բյուջեի ծախսերից 7,2%-ը ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը։

Այսպիսով եկող տարվա բյուջեի ծախսերի ավելացումը ուղղվելու է հիմնականում «ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների» ավելացմանը՝ 22,1 մլրդ դրամով, «պաշտպանության ծախսերը» ավելանալու են 9,1 մլրդ. դրամով, «տնտեսական հարաբերությունների» վրա հատկացումները ավելանալու են 29 մլրդ դրամով, 1,8 մլրդ դրամով ավելանալու են «առողջապահության» վրա հատկացումները, «կրթության» վրա հատկացումները ավելանալու են 6,3 մլրդ դրամով, և ինչպես նշեցինք, զգալիորեն աճելու են «սոցիալական պաշտպանության» հատկացումները՝ 15 մլրդ դրամով: Մի փոքր նվազելու են «բնակարանային շինարարության» հատկացումները՝ 1,3 մլրդ. դրամով, «հանգիստ, մշակույթ, կրոն» ոլորտների հատկացումները՝ 2,1 մլրդ. դրամով, «հասարակական կարգ, անվտանգություն» հատկացումները 1 մլրդ. դրամով և «շրջակա միջավայրի պահպանություն» ոլորտները 0,4 մլրդ դրամով:

Հետաքրքիր է այն, որ «ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների» ծախսերի կառուցվածքում 4,4 մլրդ դրամով կրճատվել է «օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարումր» խմբի հատկացումները՝ 90,4 մլրդ. դրամից նվազելով 86 մլրդ. դրամի: Սակայն այստեղ զգալի աճել են «պետական պարտքի գծով» գործառնություները՝ որը աճել է 25,6 մլրդ դրամով, հասնելով 99,3 մլրդ. դրամի, ընթացիկ տարվա 73,7 մլրդ դրամի համեմատ: «Տնտեսական հարաբերություններ» բաժնում աչքի է ընկնում «Վառելիք և էներգետիկա» խմբի ծախսերի զգալի աճը 18,3 մլրդ. դրամով, հասնելով 20,8 մլրդ. դրամի, ընթացիկ տարվա 1,8 մլրդ. դրամի համեմատ: 

Բյուջեի հատկացումների զգալի մասը, եկող տարի նույնպես ուղղորդվելու են սոցիալ-մշակութային ոլորտներ, որի տեսակակար կշիռը կազմելու է 47,3%: Ըստ էության եկող տարվա ծախսերի աճը պայմանավորված է լինելու հիմնականում «սոցիալական ծախսերի», «պաշտպանության ծախսերի», «վառելիք և էներգետիկա» և «պետական պարտքի գծով գործառնությունների» ավելացմանը: Հաշվի առնելով, որ եկող տարի սոցիալական բնույթի ծախսերը աճելու են 3,9%-ով, կարելի է ենթադրել, որ կառավարությունը բյուջեի ծախսերի ավելացումով փորձելու է մեղմացնել սոցիալական լարվածությունը: Առավել ևս, որ մեղադրանքներ են հնչում առ այն, որ գնաճի նախատեսված 4 +/-1.5 ֆոնի վրա, աշխատանքի վարձատրության ծախսերի ավելացում չի սպասվում:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай