Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թե ինչո՞ւ արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը դարձավ կռվախնձոր

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունից մինչեւ Կառավարության կողմից ներկայացվող օրենքի նախագծերի տապալում: Արդյո՞ք շարունակվում է Կառավարություն- Ազգային ժողով «հակամարտությունը», խորհրդարանական որոշ ուժերի կողմից հասցված ապտակներից ո՞վ ավելի շատ կտուժի՝ հասարակությունը, թե՞… Այս եւ կարեւորագույն այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի հետ:

-Պարոն Մկրտչյան, գլոբալ առումով  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխության նպատակները որո՞նք են: -ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխության նպատակն է՝ քաղաքացիաիրավական հարաբերությունները համապատասխանացնել ժամանակի պահանջներին: Ժամանակի պահանջներին համապատասխանացնելն ինքնին լայն հասկացություն է, օրինակ՝ էլեկտրոնային գնումները, միջազգային մասնավոր իրավունքի պատշաճ կիրառումը, հարաբերությունների զարգացումը եւ բազմաթիվ այլ խնդիրներ: -Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ քաղաքացիական օրենգիրքն այլեւս սպառել է իր կիրառելիությունը, որի հետեւանքով էլ ստիպված ենք քաղաքացիական նոր օրենսգրքի մշակման շուրջ աշխատանքներ ծավալել: -Պետք է նշեմ, որ իրավահարաբերությունները միշտ զարգանում են, եւ պետություններն իրենց օրենսդրությունները միշտ փոփոխությունների են ենթարկում, որպեսզի առավել պատշաճ ձեւով կանոնակարգեն այդ հարաբերությունները եւ խթանեն դրանց զարգացմանը: Ներկայումս իրավահարաբերությունների զարգացումը թերեւս բերել է նրան, որ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտություն է նկատվում: -Ի՞նչ ժամկետներ են սահմանված վերջնական արդյունքին հասնելու համար: -Մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը պետք է վերջացնենք մեր աշխատանքներն ամբողջությամբ, իսկ աշխատանքներն արդեն սկսել ենք, քանի որ կարգավորման ոլորտները բազմաթիվ են եւ ծավալն էլ բավական խորն է: Դեկտեմբեր ամիսը պայմանավորված է ՀՀ նախագահի դատական եւ իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ծրագրում ամրագրված ժամկետով: -Իսկ նոր մեթոդների ներմուծումն ու դրանց կիրառումն իրական կյանքում չե՞ն հանգեցնի որոշ խոչընդոտների: -Մենք ընդհանուր օրենսգիրքը փոփոխելու ճանապարհով չենք գնում այն պատճառով, որ հասարակությունում հարմարվելու խնդիր չառաջանա: Նշեմ, որ բոլոր այն սկզբունքները, որոնք գոյություն ունեն քաղաքացիական օրենսգրքում, դրանք  գործելու են եւ բոլոր այն կարգավորումները, որոնք  կան շարունակելու են գործել, սակայն արդեն որոշակի հստակեցումներով եւ շեշտադրումներով: Պետք է ձեր ուշադրությունը դարձնեմ այն բանին, որ  ավելացնելու ենք գլուխներ, որոնք խոսում են նրա մասին, որ մեր գործող քաղաքացիական օրենսգիրքը դեռեւս չուներ կարգավորումներ եւ այսօր արդեն կա կարգավորման անհրաժեշտություն: Ավելացումների անհրաժեշտությունը պետք է հասկանալ նաեւ հանրային քննարկումների արդյունքում, որովհետեւ հմուտ իրավաբանները գտնում են, որ դրա անհրաժեշտությունն այսօր կա: Պետք է նշեմ, որ մեզ համար, որպես պետական մարմին շատ կարեւոր է, որ մեր հարցերի պատասխանները ստանանք հասարակությունից: Օրինակ՝ հարեւանային իրավունքի գլխի ներմուծումը:: Պետք է հասկանալ, որ մենք այն ժողովուրդն ենք, որ շատ խորը ավանդույթներ ունի այս իրավահարաբերություններում եւ մինչ այժմ ըստ էության այդ հարաբերությունները կարգավորվել են մեր ավանդույթների ուժով, այստեղ հարց է ծագում, թե արդյո՞ք այդ հարաբերությունները հարկավոր է կանոնակարգել եւ արդյո՞ք այդ կանոնակարգումը չի առաջացնի նոր խնդիրներ: Այս հարցերի պատասխանները ստանալու համար մենք խթանել ենք, որպեսզի հայեցակարգերն ունենան հանրային քննարկումներ, նկատենք, որ իրավաբանները գտնում են, որ իրականում դրա բացը կա: Այս պարագայում շատ կարեւոր է, որ հասարակությունը եւս ասի դրա բացը կա՞, թե՝ ոչ, որովհետեւ մենք շարունակելու ենք մեր սովորույթային իրավունքի ուժով աշխատել կամ ապրել: Այս փուլում արդարադատության նախարարությունը շատ ավելի արդյունավետ որոշում կկայացնի, քան առանց քննարկմանը: Հարկ եմ գտնում ասել, որ մենք ունենք ռազմավարություն եւ մեր աշխատանքները խոսում են այն մասին, որ մենք եւ՛ լրագրողներին ենք ներկայացնում փոփոխությունները՝ բացատրական ոճով, եւ՛ նախարարին կից հանրային խորհրդում, որը բավական մեծ կառույց է, որտեղ ներգրավված են հասարակական կազմակերպություններ, որոնք էլ իրենց հերթին զբաղվում են ամենօրյա խնդիրներով եւ չլսել հասարակական կազմակերպությունների կարծիքը՝ սխալ կլինի: -Նկատենք, որ Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը քննադատության արժանացավ եւ քվորումը տապալվեց.  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անգամ նշել էր, որ պետությունում տեղեկատվական և իրավական անվտագության խնդիրների ապահովության կարողությունը ցածր մակարդակի վրա է, և նախագծին դրական գնահատական տալու դեպքում հնարավոր է՝ ստեղծվի բացարձակ անպաշտպան միջավայր: -Նույն պնդումները մենք կատարել ենք օրենքի նախագծի հիմնավորումներում՝  նշելով, որ այսօր տվյալ հարցի մակարդակը շատ թույլ է, եթե անձնական տվյալների պաշտպանությունը բարձր մակարդակի վրա լիներ, ապա մենք չէինք նախաձեռնի փոփոխություն օրենքի ամբողջ ծավալով: Ծավալային փոփոխությունը գործողի համեմատ՝ անձի իրավունքների պաշտպանության բարձրացումն է: -Այսպես կոչված ընդդիմադիր ուժերի ընդվզումը օերնքի նախագծի վերաբերյալ ինչո՞վ էր պայմանավորված: -Օրենքի նախագիծն ի սկզբանե դրվել է հանրային քննարկման եւ հասանելի է եղել բոլորին, այդ թվում՝ նախագծի փոփոխությունները անմիջապես ներկայացնում էինք հանրության համար հասանելի տիրույթներում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ շահագրգիռ անձինք հայտարարություն են արել եւ մենք այդ խնդիրները փոփոխած ունեցել ենք, այսինքն՝ բոլոր դեպքերում լսել ենք հասարակության կարծիքը: Նորից կշեշտեմ, որ լսել ենք թե՛ իրավաբանների, թե՛ պրոֆեսիոնալների, թե՛ հկ-ների կարծիքները: Մենք ամենաշահագրգռված ենք եղել այս օրենքի նախագծի ժամանակ քննարկել եւ լսել կարծիքներ եւ հաշվի առել դրանք, խորը քննարկումներ են եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովում՝ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ: -Այս դեպքում կարելի՞ է ենթադրել, որ օրենքի նախագծի տապալումը պայմանավորված է զուտ խորհրդարանական ուժերի միջեւ ստեղծված խնդիրների պատճառով: -Ես զերծ կմնամ քաղաքական հարցերին պատասխանելուց եւ դրանց մասին խոսելուց, որովհետեւ դա իմ գիտելիքների շրջանակից ուղղակիորեն դուրս է: Սոսե Չանդոյան  
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank