Ереван, 21.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и Кушнера Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталем FT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с Россией Генрих Мхитарян намерен продолжить карьеру ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрд Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревоги Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против Пашиняна МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий Yomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океане Спецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова Нуук


«Իմ երկրում ջերմություն եմ ստանում, որը փողից առավել է, գիտեմ, որ Եղեգնաձորի գույներից մեկն եմ դարձել». «Փաստ»

Культура

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան հաճախ ենք լսում այն միտքը, որ դժվար է զրոյից ինչ-որ գործ սկսելը: Շատ են նաև այնպիսի պատմությունները, երբ մարդիկ կես ճանապարհից թողնում են ամեն ինչ՝ դժվարությունների հանդիպելով: Ոչ մեկ անգամ է «Փաստն» առիթ ունեցել պատմելու մարդկանց մասին, որոնք սեփական գործ սկսելով ոչ միայն փոխել են իրենց կյանքը, այլ նաև փոփոխություններ են բերել երկրին, իրենց շրջապատի մարդկանց: «Մոշ» ստուդիան այսօր Վայոց ձորում միակը չէ, մինչդեռ տարիներ առաջ, երբ Արմինե Աղաջանյանը որոշեց կյանքի կոչել իր վաղեմի երազանքը, այն միակն էր քաղաքում:Нет описания.

Հետո արդեն նրա փորձն ու աշխատանքը վարակիչ դարձավ շրջապատի համար: Նախ՝ դրվեց նորաձևության սրահի հիմքը, որը հիմա դարձել է կրթամշակութային կենտրոն: Ստուդիայի անվան մասին խոսելիս Արմինեն ասում է՝ շատերն են կարծում, որ այն կապված է հատապտղի անվան հետ, սակայն դա այդպես չէ: «Փոքր տարիքից հայրս ինձ Ամոշիկ, Մոշիկ է անվանել, հետո մեծանալով դարձել եմ Մոշ (ծիծաղում է-խմբ.): Երբ արդեն սրահը բացում էի, հայրիկս խորհուրդ տվեց այն «Մոշ» կոչել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմինեն: Նշում է՝ դեռ մանկուց իրենց թաղի տատիկներին ու երեխաներին նստեցնում էր, հագնում մայրիկի բարձրակրունկները, ձևափոխում էր զգեստները և նրանց համար նորաձևության օրեր կազմակերպում: «Դեռ դպրոցական տարիներից իմ ամենամեծ երազանքն էր, որ պետք է ստեղծեմ մի անկյուն, որտեղ կլինեն հեքիաթային զգեստներ:Нет описания.

Ինձ գերում էին վերածննդի ժամանակաշրջանի զգեստները: Նկարում էի իմ պատկերացրած զգեստները, տանում դերձակի մոտ, կարում էի և հագնում: Փորձում էի տարբերվել և այդ ընթացքում հասկանում էի, որ մարդկանց հետաքրքրում է իմ հագուստը, որտեղից եմ այն ձեռք բերել, փաստորեն իմ մտահղացումները դուր են գալիս նաև ուրիշներին: 8-րդ դասարանում մեզ շարադրություն էին հանձնարարել՝ «Ես տասը տարի անց» թեմայով: Այնտեղ պարզ գրել եմ, որ ունենալու եմ սրահ, որտեղ զգեստներ եմ ստեղծելու: Ինքս ճարտարապետների ընտանիքից եմ, հայրս նկարիչ-ճարտարապետ է:Нет описания.

Ես էլ էի ցանկանում այդ ճանապարհով գնալ, ցանկանում էի հիմնավոր գիտելիքներ ստանալ արվեստի պատմության մասին, հետո միայն կենտրոնանալ հագուստի մոդելավորման վրա: Գիտեի, որ Սանկտ Պետերբուրգում կա մոդելավորման մեծ ակադեմիա, ցանկանում էի այնտեղ խորացնել գիտելիքներս՝ Հայաստանում արվեստաբանություն ուսումնասիրելուց հետո: Բայց քննությունների արդյունքում բալերս չբավականացրեցին, և հայտնվեցի արևելագիտության ֆակուլտետում: Մտածում էի, որ պետք է հետագայում փոխեմ ֆակուլտետս, բայց ընթացքում շատ կապվեցի ընկերներիս հետ, նրանք ինձ «Արվեստ» էին կոչում, քանի որ գիտեին՝ ցանկացել եմ արվեստաբանության ֆակուլտետ ընդունվել:Нет описания.

Նույնիսկ այդ ֆակուլտետում գտա ինձ հետաքրքրող թեմաները՝ սկսեցի թուրքական տարազները համեմատել հայկականի հետ, էլի գնացի դեպի արվեստը: Ավարտեցի համալսարանը: Այնտեղ սովորելու ողջ ընթացքում հաճախում էի մասնավոր դասերի, չէի հրաժարվում իմ երազանքից: Ավարտելուց հետո, երբ տղայիս հետ վերադարձա Եղեգնաձոր, ամբողջ մարզում երևի միակ թուրքագետն էի, չգիտեի՝ որտեղ պետք է աշխատեմ»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է՝ հոգու խորքում բոլորը գիտեին, որ ինքը թուրքագիտությամբ չի զբաղվելու: «2010 թվականն էր: Հայրիկիցս, որը 30 տարի մեր մարզի գլխավոր ճարտարապետն էր, խնդրեցի՝ մի փոքրիկ տարածք գտիր, այլ բան չեմ ուզում: Տարածքը գտավ:Нет описания.

Պատերը մաքրեցին ու տվեցին ինձ, բայց ես ոչինչ չունեի: Ունեի միայն երազանք: 600 հազար դրամ վարկ վերցրեցի, գնեցի կարի երեք հին մեքենա, որոնք մինչ օրս օգտագործում եմ, կտորներ և այլ անհրաժեշտ իրեր: Այդ ընթացքում նաև մեկ այլ գաղափար էի կյանքի կոչում, իմ տղայի հագուստին հետաքրքիր նկարներ էի անում: Բատիկայի գաղափարը շատ հետաքրքիր էր, հետո ես արդեն սկսեցի զգեստների վրա նկարել: Եվ այդպես քայլ առ քայլ, 35 դերձակ փոխելով հասա այժմյան կետին: Գոնե այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ է նորաձևության սրահը: Իմ սրահի բացումից հետո մեր քաղաքում ևս 11 սրահ բացվեց: Նրանցից 9-ն, ի դեպ, ստեղծել են ինձ մոտ աշխատած աղջիկները: Շատ ուրախ եմ դրա համար, ուրախ եմ նաև, որ գործընկերություն և առողջ մրցակցություն կա մեր միջև:Нет описания.

Մեր բոլոր զգեստների, պայուսակների վրա առկա է ձեռքի աշխատանք, կոշիկների վրա ենք նկարում, աքսեսուարներ պատրաստում, մեկ խոսքով՝ ստեղծում ենք կնոջ կերպարը»,-ընդգծում է Արմինեն: Ասում է՝ իր երազանքի շեմն անցել է, կարողացել է ստեղծել ավելին, քան պատկերացնում էր, բայց, իհարկե, սրա վրա կանգ չի առնելու: «Մեկ-մեկ մտածում եմ՝ ուժեղ մարդ եմ, քանի որ կարողացել եմ այս արդյունքին հասնել մեն-մենակ՝ առանց որևէ մեկի օգնության: Ինձ հաճախ ասում էին՝ մարդիկ հացի խնդիր ունեն, իսկ դու ասում ես՝ շորեր կկարեմ, հագուստի վրա կնկարեմ: Բայց այսօր ոչ միայն մեր մարզի, այլ նաև այլ մարզերից մարդիկ գալիս են իմ ստուդիա, որպեսզի ես իրենց հագուստի վրա նկարեմ:Нет описания.

Վախ չեմ ունեցել, որ կարող է իմ երազանքն իրականություն չդառնա: Այսօր արդեն ցանկություն ունեմ համանուն ստուդիաներ ունենալ ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանից դուրս: Ինձ հաճախ ասում են՝ ռիսկերդ հաշվարկե՞լ ես: Հոգուս խորքում գիտեմ, որ եթե սկսեմ, հաջողելու եմ: Հարցնում են՝ կորոնավիրուսն ի՞նչ ազդեցություն է ունեցել քո աշխատանքի վրա, ասում եմ՝ մի քանի ցուցահանդես է պակասել, բայց հաճախորդներս՝ ոչ»,-նշում է ստուդիայի հիմնադիրը: Արմինեն պատմում է նաև յուրահատուկ տիկնիկների ստեղծման գաղափարի մասին: «Այսօր սրահում մենք արտադրական թափոններ չենք ունենում, դրանք օգտագործում ենք տիկնիկներ, բարձեր պատրաստելու համար: Որոշեցինք ունենալ հրեշտակներ, որոնք երազանքներ կիրականացնեն:Нет описания.

Ոտիկներն ու մազերը թելերից են, գլուխներն էլ՝ թենիսի գնդակներից: Քանի որ համագործակցում էինք «Իմ Հայաստան» ծրագրի հետ, իրենք առաջարկեցին տիկնիկագործության դասեր կազմակերպել զբոսաշրջիկների համար: Ֆրանսիայից, ԱՄՆից, Ռուսաստանից և այլ երկրներից շատ խմբեր ենք ունեցել, որոնք գալիս էին, պատրաստում տիկնիկները, ընթացքում թեյախմություն էինք կազմակերպում նրանց համար, հետո էլ իրենց երազանքները գրում էին պիտակներին և տիկնիկները տանում իրենց հետ: Քանի որ հիմա զբոսաշրջիկներ չկան, նույնը կազմակերպում ենք մեր համայնքի երեխաների համար՝ շատ չնչին գումարով՝ բացառապես նյութածախսի համար: Մեր նպատակն է երեխաներին կտրել պլանշետներից, սովորեցնել նրանց ասեղ բռնել և ոչ միայն:Нет описания.

Բացի դա, ես արդեն ինձ համար գտնում եմ ապագա օգնականների»,-նշում է նա: Արմինեն խորհուրդ է տալիս՝ երբեք չպետք է ասես, որ ուշ է ինչ-որ բան անելու համար: «Ուղղակի պետք է գտնես քո առաքելությունը: Ես զգում եմ, որ պետք եմ մարդկանց, դա օգնում է ապրել, ստեղծագործել: Բազմաթիվ ծրագրերի եմ մասնակցում, ամեն ինչին ինքս եմ հասնում, դրա մասին նաև ասում եմ երեխաներին՝ սեփական ուժերով հնարավոր է հասնել հաջողության: Հաճախ ինձ ասում են՝ ուրիշ տեղ ավելի մեծ գումարներ կարող ես վաստակել: Գուցե: Բայց իմ երկրում ես ջերմություն եմ ստանում, որը փողից առավել է: Գիտեմ, որ իմ Եղեգնաձորի գույներից մեկն եմ»,-եզրափակում է ստուդիայի հիմնադիր Արմինե Աղաջանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»При поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк