Առակ՝ ավանակի և գազարի մասին
БлогՀոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր որոշեցի մի առակ տեղադրել։ Ներողություն եմ խնդրում, որ մի փոքր երկար ստացվեց, բայց կարծում եմ օգտակար կլինի կարդալ։
Կար չկար մի Ավանակ կար։ Ինքն իրեն ապրում էր, ու այդ առիթով չէր դժգոհում։ Նրա թավ բուրդը պաշտպանում էր իրեն ցրտերից, ամուր սմբակները հաստատտուն քայլում էին հողի վրայով, իսկ հնարամտությունը օգնում էր նրան ելքեր գտնել բարդ իրավիճակներում։ Ժամանակին, շատ վաղուց, նա ապրում էր ֆերմայում, բայց այնպես էր ստացվել, որ ինքը դարձել էր անկախ՝ ինքն իրենոց, և չնայած, որ երբեմն հիշում էր իր ժամանակին ունեցած տաք գոմը և լի կերակրատաշտը, Ավանակը, անցյալում մնացած օրերի համար չէր ափսոսում։ Այ այսպիսի ինքնուրույն Ավանակ էր նա։
Մի անգամ, իր գործերով զբաղվելու ընթացքում, Ավանակը դուրս եկավ մի գյուղական ճանապարհի վրա և մայթին կանգնած տեսավ մի ծանր բարձած սայլով գազարի կողքին կանգնած միայնակ Ֆերմերի։ Ավանակին նկատելով Ֆերմերը մի գազար վերցրեց սայլից և ձգեց այն Ավանակին, կարծես թե հրավիրելով՝ հյուրասիրել։ Գազարը շատ ախորժալի տեսք ուներ՝ վառ գազարագույն... կանաչ զանգվածի փարթամ մասով... և Ավանակը պատրաստակամությամբ շտապեց ընդունել այդ հյուրասիրությունը։ Սակայն երբ նա մոտեցավ Ֆերմերին, վերջինս անսպասելիորեն, արագ ձեռքը ետ քաշեց և գազարը պահեց մեջքի ետևում։ Զարմացած Ավանակը մի պահ քարացավ, ուշադրությամբ զննելով իր քթի առջև եղած այն վայրը, որտեղ մեկ վայրկյան առաջ գազարն էր։ Հետո հիասթափված հոգոց քաշեց և որոշեց, որ աելիք չունի այն մարդկանց շրջապատում, ովքեր նման հիմար կատակներ են սիրում։ Ավանակը շուռ եկավ, և հեռացավ։
– Ներիր, մի հեռացիր, – գոռաց նրա ետևից՝ իր սայլի կողքին կանգնած Ֆերմերը։ – Սա այն չէ, ինչ մտածեցիր, ես ամեն ինչ քեզ կարող եմ բացատրել։
Ավանակը կանգ առավ։
– Հասկանում ես, – սկսեց Ֆերմերը՝ թախիծով, – ես իսկապես ուզում էի քեզ տալ այս գազարը, բայց չկարողացա… որովհետև… որովհետև ես ավանակաֆոբիա ունեմ։
Ավանակը, շատ զարմացած, մնաց կանգնած, իսկ Ֆերմերը, ավելի ու ավելի էմոցիոնալ կերպով շարունակեց իր պատմությունը։
– Ես ՆԱԽԿԻՆՈւՄ ավանակներ ունեցել եմ, սակայն նրանք բոլորը իրենց այնպես են պահել, որ իրենց հետևից թողել են սարսափելի հիշողություններ։ Սկզբից՝ նրանք հմայիչ էին, գազար էին պահանջում, իսկ այն ուտելուց հետո, հրաժարվում էին աշխատել։ Երբ ես փորձում էի նրանց հիշեցնել իրենց ուղղակի պարտականությունների մասին, նրանք ինձ աքացի էին տալիս։ Այնքա՜ն ցավոտ էր։ Հիմա դու հասկանու՞մ ես թե ինչու եմ մենակ իմ սայլի հետ։ Ես ուզում եմ ունենալ իմ ավանակին, սակայն վախենում եմ։ Եվ այլևս ոչ մի հմայքով ինձ չես խաբի։ Ես որոշել եմ, որ իմ նոր ավանակը կարող է լինել միայն նա, ով իրեն ամենալավ կողմերից կդրսևորի՝ հուսալի, պատասխանատու, աշխատասեր և փափուկ բնավորությամբ։ Այ այդպիսի ավանակի ես ուրախոությամբ գազար կտամ։ Բնականաբար, երբ կհասկանամ, որ նա, հենց այդպիսի՝ ճիշտ ավանակ է։ Իսկ դու, իմ վրա հենց այդպիսի տպավորություն թողեցիր։ Չե՞ս ուզենա փորձել, դառնալ իմ ավանակը։
Ֆերմերի խոսքերոում ինչ-որ բան, Ավանակի մոտ մի ծանր զգացում առաջացրեց։ Սակայն Ֆերմերը այնքան խղճալի էր նայում Ավանակին, և նրա ձեռքի գազարը չէր հեռացնում Ավանակի տեսադաշտից։ Ավանակը նայեց գազարին, և հանկարծ հիշեց, թե ինչքան կարող է հիանալի լինել, երբ ունես քո ֆերմերը, ով հոգ է տանում քո մասին և գազար հյուրասիրում, իսկ դու նրա համար աշխատանք ես կատարում և դու՝ նրա ավանակն ես։ Ավանակը հիշեց, որ միասին, կյանքի դժվարությունները ավելի հեշտ է հաղթահարել... Եվ հետո, նա զգում էր գազարի բուրմունքը, որը Ֆերմերը կրկին մոտեցրել էր իր քթին։ Քաղցր, թարմ, վաղուց մոռացված բուրմունքը գրավեց քիթը, և Ավանակն այլևս ի վիճակի չէր մտածել ոչ մի բանի մասին, բացի այդ գազարից։ Չնայած, ոչ, նա հանկարծ մտածեց, որ ամեն բանով համապատասխանում է Ֆերմերի պահանջներին և շատ քիչ ժամանակ անց, Ֆերմերը դրանում կհամոզվի և իրեն գազար կտա։ Իսկ հիմա, ուղղակի պետք է լավագույն կերպով դրսևորվել։
– Ես համաձայն եմ, – պատասխանեց նա Ֆերմերին և վերջինս անմիջապես նրան տարավ սայլի մոտ ու լծեց սայլին։ Խոստացված գազարը նա կապեց թելով մի երկար ձողի և ամրացրեց այնպես, որ գազարը կախված լինի Ավանակի քթի առջև։ Իսկ ինքը՝ բազմեց սայլի վրա և հրամայեց շարժվել։
Գազարով բեռնված սայլը, Ֆերմերն էլ վրան, պարզվեց, որ բավական ծանր էր, սակայն Ավանակը պարտաճանաչ կերպով ուժ գործադրեց, և սայլը տեղից շարժվեց։ Մի փոքր անց, սայլն արդեն բավական եռանդուն էր ընթանում։ Ավանակը սկսեց հետզհետե սովորել իր վաղուց մոռացված դերը, երբ նրա մեջքը դաղեց մտրակի հարվածը։
– Օյ, – գոռաց Ավանակը, – Օյ։ Ինչու՞ ես ինձ մտրակով հարվածում, երբ ես ջանում եմ իմ ամբողջ հնարավորության չափով։ Ախր ցավում է։
– Այն բանից հետո, ինչ ինձ հետ արել են իմ ՆԱԽԿԻՆ ավանակները, ես չեմ կարողանում աշխատել առանց մտրակ,- պատասխանեց Ֆերմերը։
– Բայց ես քեզ ոչինչ չեմ արել։ Ինչու՞ ես ինձ մտրակում։
– Իմ ՃԻՇՏ Ավանակը, իմ նշած բոլոր որակներից բացի, պետք է ընդունի ինձ այնպես, ինչպիսին ես կամ։
Ավանակի հոգու խորքում կրկին ինչ որ բան խլրտաց... ինչ-որ ծանր կանխազգացումներ... և նա արդեն ուզում էր կանգ առնել։ Սակայն այդ պահին խոստացված գազարը այնքան մոտ անցավ նրա քթի մոտով, որ Ավանակին չհաջողվեց իր մեջ եղած զգացումները հասկանալ։ Ախրա այնքան գեղեցիկ ու գրավիչ էր գազարի բուրմունքը։ Ավանակը հանկարծ մտածեց, որ մտրակի հարվածը այնքան էլ ուժեղ չէ, իսկ Ֆերմերը, հավանաբար շատ արագ կհասկանա, որ իր հետ աշխատանքում, ոչ մի մտրակի անհրաժեշտություն էլ չկա։ Ուղղակի մի փոքր համբերել է պետք և Ֆերմերը կդադարի հարվածել։
Այսպես էլ Ավանակը քաշում էր ճանապարհով ծանր սայլը, արագ-արագ դոփելով սմբակներով և մտրակի հարվածներին արձագանքելով միայն ականջների շարժումով։
Իսկ ճանապարհը կարճ չէր։ Ճանապարհը սկսեց լեռն ի վեր բարձրանալ և դարձավ շատ քարքարոտ։ Ավանակը հոգնել էր և հալից ընկնում էր։ Մի ինչ-որ պահի, քար ընկավ սայլի անիվի տակ և սայլը վեր թռչելով, վտանգավոր թեքվեց, ընկնելով կողք և ներքև և Ավանակին տարավ իր ետևից։ Ավանակը, հուսահատ ճիգերով փորձելով կանգնեցնել սայլը, առաջ նետվեց, բայց ընկավ առաջին ոտքերի վրա և ծնկները լուրջ վնասեց։ Նրան հաջողվեց կանգնեցնել սայլի անկումը։ Շունչը ետ բերելով, Ավանակը ուզում էր ճանապարհը շարունակել, երբ մտրակը շառաչյունով իջավ իր մեջքի վրա կրկին։ Այնքան վիրավորական էր։ Ավանակի համբերությունը հատեց, ու նա բարկացավ։
– Ինձ լսի, Ֆերմեր, ո՞վ է քեզ սովորեցրել այսպես վարվել ավանակների հետ։ Ես վերջին ուժերով ջանում եմ, իմ աշխատանքն եմ կատարում, նույնիսկ ոտքերս ամբողջովին արյան մեջ են, և ի պատասխան ստանում եմ միայն մտրակի հարվածներ։ Իսկ գազարից նույնիսկ չէս էլ թողել կծեմ, այս ողջ ընթացքում։
Ֆերմերը սա լսելով, Ավանակից ոչ պակաս բարկացավ։
– Այ հիմա դու ցույց ես տալիս քո բնավորությունը և այն, որ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ոչնչով լավը չես։ Իսկ ես քեզ հավատացի, ես այնքան ուրախացել էի, որ վերջապես բարեկիրթ ավանակ է հանդիպել, իսկ դու ինձ խաբեցիր։ Դու բարկացար իմ վրա, դու ինձ մեղադրանքներ ես ներկայացնում, դու ինձ չես վստահում։ Հիմա ինչպե՞ս ես կարող եմ քեզ վստահել։ Ես արդեն որոշել էի քեզ տալ գազարը, սակայն հիմա կասկածում եմ...
Ավանակը շփոթության մեջ ընկավ։ Մի կողմից վիրավորանքն ու ցավը գոռում էին նրան, որ նա անմիջապես պետք է այս ամենը թողնի ու արագ հեռանա։ Մյուս կողմից, Ֆերմերի խոսքերից դուրս էր գալիս, որ նա, իր բաղձալի նպատակից մի քայլի վրա էր, և հենց ինքն էլ ամեն բան փչացրեց։ Եվ դեռ անվստահություն առաջացրեց։ Իսկ ամեն ինչի մեղավորը, իր անհամբերությունն ու դյուրագրգռությունն էր։ Ավանակը նայեց գազարին, որ նախկինի պես կախված էր նրա քթի առջև։ Այնքան մոտ էր։ Եթե մտածեմ միայն գազարի մասին և ուոշադրություն չդարձնեմ մանր տհաճությունների վրա... Ավանակը հոգոց քաշեց ու տեղից վեր կացավ։
Մի փոոքր անց ճանապարհը սկսեց սարն իջնել և վազելը ավելի հեշտ դարձավ։ ոգևորված Ավանակը ավելի արագ սկսեց քայլել, ուշադրություն չդարձնելով վնասված ծնկների և մտրակված մեջքի վրա։ Հիմա նա իրեն մեղադրում էր բարկության պոռթկումի համար, եթե դա չլիներ, հիմա ամեն բան շատ լավ կլիներ։ Իսկ հիմա նա կրկին ստիպված է Ֆերմերի վստահությանը արժանանալ։ Բայց ոչինչ, հիմա արդեն նա այլևս սխալ չի գործի։ Ֆերմերն էլ կարծես թե այլևս չի բարկանում։ Կարծես թե նա նույնիսկ ավելի քիչ է մտրակում։
Ճանապարհը հասավ ուղիղ դաշտի եզրին։ Դաշտի այն կողմում շինություն էր երևում՝ դա Ֆերմերի տունն էր։ Այպիսի երկար և դժվար ճանապարհից հետո, մանավանդ, որ նա հետ էր սովորել, շուտով տեղ հասնելու, գազարի տեսքով վաստակած պարգևատրությունը ստանալու և շուտով հանգստանալու միտքը, ստիպեցին նրան ավելի արագ վազել՝ առանց շունչ առնելու։ Ֆինիշից առաջ ուժեր չեն խնայում։
Հանկարծ Ֆերմերը անսպասելի կանգնացրեց Ավանակին։ Իջավ սայլից, եկավ ու կանգնեց նրա առջև, և սկսեց արձակել Ավանակի առջև կախված գազարի կապը։ ֆերմերի տեսքը բավականին ճնշված էր։ Ավանակը վստահությամբ հետևում էր Ֆերմերի գործողություններին։
– Լսիր թե ինչ եմ ասում քեզ, Ավանակ, – խոսեց Ֆերմերը, ձեռքում ամուր բռնելով գազարը, իսկ աչքերում փայլփլում էին արցունքներ, – դու անկասկած ամենաճիշտ ավանակն ես, որին ես հանդիպել եմ։ Հուսալի, պատասխանատու, աշխատասեր և բարեկիրթ։ դու բոլորից ավել ես արժանի այս գազարին։ Բայց դրանով, դու կարծես թե ստիպում ես ինձ, այս գազարը տալ քեզ։ Իսկ ես ոչինչ չեմ ուզում ստիպողաբար անել։ Մինչև մենք ճանապարհին էինք, ես հասկացա, որ ուզում եմ սրտով ընտրել։ Ես ուզում եմ հանդիպել ավանակի, որի աչքերում ես կհալվեմ... Իհարկե դու կարող ես լինել իմ ավանակը մինչ ես կհանդիպեմ, սակայն ես մտավախություն ունեմ, որ այդ ընթացքում ես կարող եմ ամուր կապվել քեզ հետ և իմ համար ցավոտ կլինի քեզնից հեռանալը։ Իմ համար հիմա էլ հեշտ չէ։ Ես ախր երբեք էլ քեզ չեմ խոստացել, որ գազարը կտամ քեզ, ես ուղղակի ասացի, որ համաձայն եմ ստուգել, թե արդյո՞ք դու համապատասխանում ես իմ ավանակի դերին։ Դու այնպես ես նայում, կարծես ինչ-որ վատ բան եմ արել։ Իսկ ես ուղղակի ճմարտախոս եմ և անկեղծ քեզ հետ։ Ես շատ ափսոսում եմ, որ դու չես կարողանում դա հասկանալ։
Ավանակը մեխվել էր տեղում, կարծես կայծակը հարվածած լիներ։ Պատասխանի չսպասելով, Ֆերմերը շարունակեց իր խոսքը։
– Ես տեսնում եմ, որ դու նեղացել ես։ Դե ինչ, եթե այդպես է, ինձ այլևս բան չի մնում անել, քան հեռանալը։ Իսկ ես այնքան հույսեր ունեի, որ մենք կկարողանանք ուղղակի ընկերներ մնալ։ Ափսոս, որ դու դրան պատրաստ չես։ Բայց ես միշտ հույս եմ ունենալու, որ երբևե կկարողանաս քո մեջ եղած վիրավորանքը հաղթահարել և կվերադառնաս, որպեսզի ընդունես իմ առաջարկած ընկերությունը։ Դե իհարկե ես չեմ համոզի քեզ, բայց ես կսպասեմ քո վերադարձին։
Սա ասելով, Ֆերմերը ձեռքի գազարը նետեց սայլի մեջ, արձակեց Ավանակին և սայլը քաշեց դաշտի միջով դեպի տուն։
Ավանակը մի որոշ ժամանակ շարունակեց կանգնած մնալ։ Առաջին հերթին այն պատճառով, որ շատ հոգնած էր։ Եվ վերջապես, նա կարողացավ անկաջալուր լինել հոգու խորքից եկած այն զգացողություններին, որոնք այս ողջ ընթացքում անհանգստացնում էին նրան, սակայն նա ոչ մի կերպ թույլ չէր տվել որ նրանք հնչեին։ Եվ ահա, հիմա նա լսեց մի մեղմ ձայն, ոորին մարդիկ ինտուիցիա են ասում, և այդ ձայնն ասաց՝
– Դու հրաշալի ավանակ ես, բայց միամիտ։ Երբ ինչ-որ մեկը քեզ ուզում է գազար տալ, ապա անմիջապես տալիս է, այլ ոչ թե քեզ ծանր փորձությունների է ենթարկում, մանավանդ այդ գազարը քթիդ առջև տեղադրելով։ Ինչպե՞ս կարող էիր այդ մասին մոռանալ։ Այս Ֆերմերը քեզ այնպես խաբեց, որ դու նույնիսկ ժամանակ չունեցար մտածելու, իսկ գազարը ուղղակի գերել էր քեզ։ Իսկ հիմա, կանգնած ես բաց դաշտում, հոգնած ու սպառված, վնասված ծնկներով և մեջքով, իսկ գազարի համը այդպես էլ չտեսար։ Սա քեզ դաս թող լինի ապագայի համար։
Լսելով իր ներքին ձայնը, Ավանակը շուռ եկավ և հեռու քայլեց ֆերմայից, նույնիսկ հետ չնայելով։ Ամեն քայլի հետ նրա քայլքը ավելի հաստատուն էր դառնում։ Հիմա նա արդեն փորձով իմաստացած ավանակ էր։
#հայաստան
#ռոբերտքոչարյան
#կրելու_ենք
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի