Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Օրենքը խայտառակություն չի կարելի համարել, ինչպես նշում են ոմանք

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Նախագիծը, որոշակի թերություններով հանդերձ, կարելի է համարել առաջընթաց քայլ մեր երկրում մարդու իրավունքների պաշպանվածության տեսանկյունից, որը տալու է լրացուցիչ մեխանիզմներ ոլորտն ավելի մոտեցնելու ժողովրդավարական արժեհամակարգին ու սկզբունքներին: Անձնական տվյալների պաշտպանությունն անձի ազատության և այդ ազատությունը հնարավորինս առանց խոչընդոտների իրացնելու լավագույն մեխանիզմներից է: Այն նաև մարդու իրավունքների պաշտպանվածության լավագույն երաշխիքներից է, որը չի կաշկանդում մարդու գործողությունները իրացնելու սեփական իրավունքները ազատության սկզբունքի գործադրմամբ: Այս հիմնարար արժեքների կյանքի կոչման համար պետք է սահմանվեին ոլորտի կարգավորման այնպիսի գաղափարական մոտեցումներ և կառուցակարգային սկզբունքներ, որոնք հնարավորություն կտային անձնական տվյալների պաշտպանության համար սահմանել առարկայական երաշխիքներ:  Գործող օրենքը չէր տալիս նման երաշխիքներ, թե ինչպիսի միջոցներով ու ձևերով կարելի է անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնել: Ընդունված նախագծով, սակայն, որոշ չափով երաշխավորվում է անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է եվրոպական չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ նպաստելով Հայաստանի կողմից մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունն առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելուն: Թե ինչպես դա կհաջողվի, ցույց կտա նաև Կառավարության ստանձնած պարտավորությունն ու քաղաքական կամքը: Նոր կարգավորմամբ պետք է անձի մասին տվյալները հավաքագրվեն որևէ կոնկրետ նպատակով: Սա շատ կարևոր դրույթ է հենց վերը նշված անձի ազատության, դրա պաշտպանության ինստիտուտի գործարկման և մարդու իրավունքների իրացման առումով: Կարևոր սկզբունքներից է նվազագույնի սկզբունքը, ըստ որի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները անձի մասին փոխադարձաբար որևէ տեղեկություն ստանալու առումով պետք է բավարարվեն հնարավորինս քիչ տեղեկատվությամբ: Այս կարգավորման հիմքում դրվել է նաև անձանց քիչ ծանրաբեռնելու գաղափարը: Նախագծով, ի թիվս այլ երաշխիքների, անձանց իրավունքներն իրացնելու առումով տրվում են լայն հնարավորություններ: Անձը կարող է մշակողից պահանջել ոչնչացնել, ուղեփակել և նվազեցնել անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ չեն նպատակին հասնելու համար: Նախագծով նախատեսվում է նաև անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը: Սահմանված են մարմիններ, որոնք պետք է հետևեն, որպեսզի անձնական տվյալների մշակումը լինի օրինականության շրջանակներում, ինչպես նաև անձնական տվյալների մշակողներին ներկայացնեն երկրների լավագույն փորձը, որպեսզի նաև ձևավորվի համապատասխան մշակույթ այս ոլորտում: Այս մեխանիզմները շատ կարևոր են անձի գաղտնիության պահպանման երաշխիքների, ինչպես նաև՝ միջազգային ստանդարտներին մոտենալու և ոլորտում առաջընթաց ապահովելու առումներով: Իհարկե, շատ հարցեր մնում են բաց, մասնավորապես, երրորդ անձանց կամ երրորդ երկրներին անձի տվյալները փոխանցելու առումով կամ արդյո՞ք հեռախոսահամարը համարվում է անձնական տվյալ: Այս և այլ հարցերի մասին իրավացիորեն բարձրաձայնել են պատգամավորները նախագծի քննարկման ժամանակ: Կամ ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, ինչպես է կարգավորվելու այն իրավիճակը, երբ լրատվամիջոցը որոշում է որևէ թեկնածուի տվյալներ հրապարակել կամ ճշտել, թե իքս առանձնատունը ում է պատկանում և այլն: Այս առումներով օրենքը ամբողջական ու համակողմանի չի կարգավորում դաշտը, որը կարող է առաջացնել որոշակի ռիսկեր, սակայն խնդիրն այն է՝ որքանո՞վ է Կառավարությունը պատրաստ և նպատակային պաշտպանելու մարդու անձնական տվյալները և առաջացող խնդիրների դեպքում դրանք կարգավորել: Այս ամենվ հանդերձ՝ օրենքը խայտառակություն չի կարելի համարել, ինչպես նշում են ոմանք, այն պարզ պատճառոով, որ մարդը կարող է պահանջել ոչնչացնել, ուղեփակել և նվազեցնել անձնական տվյալները, այսինքն՝ անձին տրվում է իրավունքի այնպիսի երաշխիք, որով նա կարող է տնօրինել իր անձնական տվյալների մասին տեղեկատվությունը կամ՝ որ տվյալները պետք է հավաքագրվեն կոնկրետ նպատակի առկայության պարագայում, ինչն անձնական տվյալների հավաքագրումը դարձնում է բարդ ու պատասխանատու գործընթաց: Եթե նպատակն իրոք ուղղված է անձի իրավունքների իրացման հնարավորությունների կատարելագործմանը, այլ ոչ՝ անհայտ նպատակներով օրենքի առաձգական կիրառելիությանը, ապա բոլոր հարցերը շտկելի են, և նոր նախագիծը կարող է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը կատարելագործել: Այս ոլորտը լինելով չափազանց բարդ և նուրբ, որը վերաբերում է յուրաքանչյուր անձին և նրա անձնական տվյալներին, որոնք խիստ բազմազան են, բազմաբնույթ ու դժվար տարորոշվող, բնականաբար ոլորտը դարձնում են դժվար կառավարելի ու վերահսկելի: Սակայն, մյուս կողմից էլ, պետք է ավելի շատ ենթարկել մշակումների փորձնական կիրառելիության դաշտում, երբ կառաջանան բացեր, որոնք կշտկվեն համապատասխան լրացումներով ու մշակումներով: Անդրանիկ Բարսեղյան
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян