Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել


«Իմ գրքերը կյանքի, ցանկացած իրավիճակում լավատեսությունը պահպանելու մասին են». ապագա բժիշկը նաև ստեղծագործում է. «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ցավը չեն հաղթահարում, դրա հետ համակերպվում են. ընտելացնում են հոգուն, որ չտառապի...»: Սա հատված է երիտասարդ ստեղծագործող Ռաֆայել Մարգարյանի «Հոգու պատերազմը» գրքից: Արդեն չորս գրքի հեղինակ Ռաֆայելն ասում է, որ գրելու շնորհը ժառանգել է պապիկից, բայց, ի տարբերություն պապիկի, որ գրում է բանաստեղծություններ, Ռաֆայելը ստեղծագործում է արձակ ոճում: Այս ոճը, հեղինակի խոսքով, իրեն ստեղծագործելու ազատություն է տալիս: Ռաֆայելը սկսել է ստեղծագործել 2015 թ.-ին, այն ժամանակ, երբ ընտանիքում կորուստ է եղել: «Մեկուսացա շրջապատից, ինձ մոտ ասելիք կուտակվեց: 2020 թ.-ից սկսեցի գրել: 2021 թ.ին լույս տեսավ «Ես մենակ եմ հազարների մեջ» գիրքը,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռաֆայելը, իսկ ես հավաստում եմ՝ մեր զրույցի նախաբանը և առաջին գրքի վերնագիրը պատահական չեն:

Ռաֆայելը սովորում է Վանաձորի պետական բժշկական քոլեջում՝ որպես ապագա ատամնատեխնիկ, այս տարի արդեն ավարտելուց հետո ուսումը կշարունակի բուհում: Նրա հայրիկը ստոմատոլոգ և դիմածնոտային վիրաբույժ է, Ռաֆայելը բուհ կընդունվի և կշարունակի հենց նրա գործը: Բժշկական կրթությունը չի խանգարում ստեղծագործելուն: Այսպես՝ 2021 թ.-ին լույս է տեսել նաև «Աստղերը լուսնի արցունքներն են» պատմվածքների ու մոնոլոգների ժողովածուն, նույն տարում տպագրվել է նաև «Հոգու պատերազմը»: «Այս գրքում պատմել եմ իմ կորստի մասին, այն է իմ գրքի «հերոսը»: Այնտեղ պատմվում է քաղցկեղով տառապող աղջկա մասին, նա էլ գրքի հերոսն է: Այս պահին տպագրված վերջին՝ «Ձեռքդ տուր. աստղերն էլ չեն ընկնելու» գրքի հերոսները վերցված են իմ կյանքից, գլխավոր հերոսին՝ Արթուրին հենց ինձնով եմ կերտել»,-նշում է զրուցակիցս: Ստացվում է, որ Ռաֆայելի բոլոր հերոսները նախատիպեր ունեն:

«Իմ գրքերը կյանքի մասին են, դրանց մեջ հորինված շատ քիչ բան կա: Հետևելով արձագանքներին կարող եմ ասել, որ ընթերցողները սիրով են կարդում իրական հիմք ունեցող պատմություններ»,ասում է նա: Հետաքրքրվում եմ՝ բարդ չէ սեփական ցավի մասին գրելն ու այն հանրային դարձնելը: ««Հոգու պատերազմը» գրելը բավականին բարդ էր, այն սեփական կորստի մասին էր: Ընտանիքիս անդամները չգիտեին, որ գրում եմ այդ գիրքը: Մի տեսակ համարձակություն չունեի իրենց ասելու: Հետո իրենց համար բարդ էր նաև իրենց վերապրածի մասին կարդալով վերհիշելը: Միևնույն ժամանակ ցանկացած իրավիճակում լավատեսությունը պահպանելն ամենակարևոր բանն է: Հենց դա էլ գրքերիս հիմնական ասելիքն է»,հավելում է Ռաֆայելը: Հաջորդ գրքի հետ կապված արդեն գաղափարներ ունի, բայց դեռ չի սկսել գրել: «Եթե հենց հիմա նստեմ համակարգչի մոտ, չեմ կարողանա անգամ մեկ բառ գրել: Պետք է ինչ-որ իրադարձություն տեղի ունենա, ինչ-որ բանի միջով անցնեմ, միայն դրանից հետո կկարողանամ մտքերս ի մի բերել: Անձնական պատմությունը կամ էլ ինչոր մեկի հետ տեղի ունեցածը ոգեշնչման աղբյուր կդառնան»,-նշում է նա:

Չեն դադարում հնչել կարծիքներ, որ մենք ընթերցասեր չենք, իսկ մեծահասակներն էլ հիշեցնում են՝ այ մեր ժամանակ ուրիշ էր, բոլորը կարդում էին: Ռաֆայելն ասում է, որ ժամանակին ինքն էլ նույն կարծիքն ուներ, բայց հետաքրքիր է, որ հատկապես սեփական գրքերի տպագրությունից հետո, երբ դրանք սկսեցին մեծ տպաքանակով սպառվել, կարծիքը փոխեց, նկատեց, որ ոչ միայն սիրում են կարդալ, այլ նաև հետադարձ կապ պահպանում հեղինակի հետ, կիսվում կարծիքներով: Նշում է, որ իր գրած ցանկացած տողի նայում է նաև ընթերցողի աչքով, ինչ զգացումներ նա կունենա, արդյոք ճիշտ կընդունի այն, որ հեղինակն իր անձնական կյանքի որոշ դրվագներ է ներկայացրել, նաև սեփական ցավը: Եզրափակում է՝ մինչ այս պահն ընթերցողներից այս առումով դժգոհություն չի լսել, նրանք սիրով ընթերցում են իրական հիմք ունեցող իր պատմությունները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում