Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Լևոն Անանյանը կենսախինդ, եռանդուն և նախաձեռնող մարդ էր. հիշում են գործընկերները

Լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, գրող Լևոն Անանյանի 70-ամյակի կապակցությամբ ՀՀ գրողների միությունում գեղեցիկ հանդիսություն անցկացվեց: Հանդիսությանը ներկա էին Լևոն Անանյանի գործընկերները, ընկերները, ընտանիքի անդամները, բազմաթիվ երիտասարդներ, որոնք ցանկանում էին ծանոթանալ նրա թողած ժառանգությանը:

«Լևոն Անանյանը գիտաժողովների միջոցով զարկ տվեցՀայրենիք-Սփյուռք գրական կապին, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մի շարք հետաքրքիր գրքեր հրատարակեց, երիտասարդներին «Մուտք» մատենաշարի միջոցով իրենց առաջին գրքերը հրատարակելու հնարավորություն տվեց: Հիանալի հրապարակախոս էր, առույգ, կենսախինդ մարդ»,- նշեց գրականագետ,  ՀՀ գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

«Զարմանալի մարդ էր Լևոնը. մսխում էր իր ողջ էներգիան: Մի օր` գրողների միության նիստի ժամանակ, ելույթ ունեցավ և արագ լքեց դահլիճը: Նիստի վերջում վերադարձավ, երբ հարցրեցի, թե որտե՞ղ էր ասաց, որ այդ ընթացքում հասցրել է ելույթ ունենալ երկու տարբեր միջոցառումներում:

Չհավատացի, բայց երեկոյան լուրերով երեք անգամ տեսա նրան»,- պատմեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը:

«Ստեղծագործում էր անգամ մարդկանց հետ հարաբերվելիս: Կարողանում էր ոգեշնչել երիտասարդ գրողներին հավատալ իրենց ուժերին և տանել իրենց խաչը: Գրողների միության նախագահ դառնալով` խթանեց թարգմանչական գործի զարգացմանը: Իր գործի նվիրյալ էր: Ընտանեկան միջավայրում կատակասեր էր,  շատ էր սիրում խնձորի օղի խմել և հումորով կարող էր անգամ ճաքած հողը ջրել»,- ընդգծեց հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը:

«Լևոն Անանյանի «Նամակ թուրք բարեկամիս» գործը տպագրվել է Ուկրաինայի «Շաբաթվա հայելին» թերթում: Այդ նամակում Անանյանը պատմում է հայոց պատմության, հայ ժողովրդի ողբերգության մասին:

Դրանում կան և՛ փաստեր, և՛ գեղարվեստական գույներ,  որոնց օգնությամբ այն ավելի ընկալելի և հասանելի է դառնում օտարազգիներին: Ինձ համար չափազանց հաճելի էր թարգմանել այն, և ես հպարտ եմ, որ իմ օգնությամբ շատ ուկրաինացիներ ծանոթացան հայերի պատմությանը, հայ ժոդովրդի պայքարին»,-շեշտեց թարգմանիչ Ալեքսանդր Բոշկոն:

«Այս տարի հրատարակվեց Լևոն Անանյանի «Նամակ թուրք գրողին» աշխատանքը 15 լեզվով, վերականգնվում է «Գարուն» ամսագիրը, որտեղ նա անցկացրել է իր կյանքի 11 տարին: Ստեղծել ենք «Լևոն Անանյան» գրական մրցանակը, այս տարի ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետում կտրվի հորս անունով կրթաթոշակ:

Մենք շատ բան ենք անում, որպեսզի մեր երկրում զարգանա գրական մամուլը, արդիականացվի հայ գրականությունը: Հորիցս ստացած ամենամեծ դասն ազնվությունն է, ամեն ինչին հոգևոր տեսանկյունից նայելը, մնայուն և մարդկային արժեքները կարևորելը»,- ասաց Լևոն Անանյանի որդի, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում:Ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել ԵՊՀ բանասիրականֆակուլտետը: Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել«Մանկավարժ» թերթը:

1975թ. ավյունով լի լրագրողն աշխատանքի է անցել «Գարուն» գրականամսագրի խմբագրությունում, ավելի ուշ դարձել ամսագրի գլխավոր խմբագիր:

Լևոն Անանյանը 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամբնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհայինգրականության մի շարք ստեղծագործություններ:

2001թ. ընտրվել է ՀՀ գրողների միությաննախագահ և մինչև կյանքի վերջ նախագահել այն: Դասախոսել է Մայր բուհի ժուռնալիստիկայիֆակուլտետում: Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավորհրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ: Նրա ստեղծագործություններըթարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով:

 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում