Երևան, 15.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքին Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ» Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ» «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»


«Հիշում եմ՝ մայրս ու քույրս միշտ լալիս էին, երբ ես հարցնում էին. «Ո՞ւր է իմ հայրը»». Հենրիխ Մխիթարյան

Lifestyle

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր The Players Tribune պարբերականում հրապարակել է ինքնակենսագրական մի հոդված` ներկայացնելով ֆուտբոլիստ դառնալու իր պատմությունը:

Մխիթարյանը պատմում է, որ իր ամենավաղ հիշողություններից մեկը կապված է հոր` Համլետ Մխիթարյանի հետ, ում մշտապես խնդրում էր տանել իրեն ֆուտբոլի մարզումներին: «1898 թվականին, երբ ես երեխա էի, մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Հայրս «Վալենս» ակումբում հինգ տարի խաղաց Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: Ես միշտ լալիս էի, երբ նա գնում էր մարզումների: Ամեն առավոտ ես ասում էի. «Հայրիկ, տար ինձ քեզ հետ: Խնդրում եմ, տար ինձ քեզ հետ»: Այդ տարիքում ես իրականում հետաքրքրված չէի ֆուտբոլով, պարզապես ցանկանում էի լինել հորս հետ»,- պատմում է Մխիթարյանը:

Նա նշում է, որ հոր հետ ժամանակը եղել է շատ իմաստալից, սակայն միևնույն ժամանակ շատ կարճ: «Երբ ես վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ տեղափոխվում ենք տուն` Հայաստան:  իրականում չէի հասկանում` ինչ է պատահում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, սակայն հայրս ուղեղի ուռուցք ուներ: Ամեն բան շատ արագ պատահեց: Մեկ տարվա մեջ նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, չկարողացա ամբողջությամբ ըմբռնել մահվան իմաստը: Հիշում եմ` մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնում էի. «Ո՞ւր է իմ հայրը»:

2

Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում: Օրեցօր նրանք ինձ սկսեցին բացատրել, թե ինչ է պատահել: Հիշում եմ, երբ մայրս ասաց. «Հենրիխ, նա երբեք չի լինելու մեզ հետ»: Եվ ես մտածեցի` երբե՞ք: «Երբեք»-ն այնքան երկար է թվում, երբ դու ընդամենը յոթ տարեկան ես»,- նշում է Հայաստանի հավաքականի ավագը` պատմելով, թե ինչպես է շատ հաճախ սկսել դիտել հոր մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումները:

Հոր մահից հետո նա սկսել է ֆուտբոլի մարզումները: Հենրիխը նշում է, որ ողջ ընթացքում հայրն է եղել նրա շարժիչ ուժն ու իդեալը: «Ես ինքս ինձ ասացի` ես պետք է վազեմ նրա պես, ես պետք է հարվածեմ նրա պես»,- պատմում է նա` ընդգծելով, որ արդեն 10 տարեկանում ֆուտբոլն ամեն ինչ էր իր համար: «Ես միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի նման»,- նշում է Հենրիխը` ընդգծելով` «շատ լավ ընկերակցություն հորս համար»:

Ֆուտբոլիստը պատմում է, որ հոր բացակայությամբ մայրը իր համար եղել է ևս որպես մայր, և որպես հայր, ով մշտապես հորդորել է չհուսալքվել և շարունակել աշխատանքը:

1

13 տարեկանում Հենրիխը չորս ամսով մեկնում է Բրազիլիա` Սան Պաուլո: «Դա իմ կյանքի ամենահետաքրքիր ժամանակահատվածներից էր, քանի որ ես Հայաստանից ամաչկոտ երեխա էի, ով չէր խոսում պորտուգալերեն: Սակայն հոգ չէր, քանի որ ես գնում էի ֆուտբոլային դրախտ: Ես երազում էի լինել Կակայի նման»,- շարունակում է Հենրիխը` պատմելով, թե ինչպես է նախքան Բրազիլիա մեկնելը երկու ամիս գնացել պորտուգալերենի դասերի, սակայն երբ ժամանել է Սան Պաուլո, հասկացել է, որ մեկ բան է սովորելը, մեկ այլ բան այդ լեզվով խոսելը:

3

Բրազիլիայում Հենրիխը Հայաստանից մեկնած ևս երկու ֆուտբոլիստների հետ մնում է մի սենյակում, որտեղ բնակվում էր մի բրազիլացի խաղացող ևս: «Նա ողջունեց մեզ և ասաց. «Բարի օր, իմ անունը Հերնանես է»: Այդ ժամանակ նա անծանոթ մի երեխա էր, բայց նա հենց Հերնանեսն էր, ով այժմ խաղում է «Յուվենտուս»-ի կազմում»,- պատմում է Մխիթարյանը:

Թեպետ առաջին շաբաթների ընթացքում ամեն բան բարդ էր թվում, քանի որ դժվար էր հաղորդակցվելը բրազիլացի խաղացողների հետ, սակայն «բոլորը խոսում էին ֆուտբոլի համամարդկային լեզվով»: Նա նշում է, թե ինչպես պարապմունքներից մեկի ժամանակ մի քանի գոլ է խփում և ինքն իրեն մտածում. «Ես հայ երեխա եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում»: Ես ինձ իսկական աստղ էի զգում»:

20 տարեկանում Մխիթարյանը տեղափոխվում է Ուկրաինա` Դոնեցկի «Մետալուրգ», ապա «Շախտյոր»: «Շատերն ինձ ասում էին, որ ինձ համար շատ բարդ կլինի, հաջողություն չեմ ունենա, քանի որ այդ ակումբում 12 բրազիլացի խաղացող կար: Ես ոչինչ չէի պատասխանում, միայն ինքս ինձ ժպտում էի և մտքում ասում` ես կիսով չափ բրազիլացի եմ: Շախտյորում փայլուն երեք տարի անցկացրեցի: 2013-ին Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ռեկորդային քանակությամբ գոլերի հեղինակ դարձա և լավ էր, որ կարողացա փակել բերանը բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ չեմ կարող հաջողության հասնել որպես հայ»,- պատմում է Մխիթարյանը:

Այնուհետև նա ստանում է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու առաջարկ: «Ես տեղափոխվեցի Գերմանիա, դա ոչ միայն նոր լեզու էր, այլև նոր մշակույթ և մթնոլորտ` տարբեր նրանից, ինչին սովոր էի: Շատ բարդ ժամանակաշրջան էր ինձ համար: Առաջին սեզոնը նորմալ էր, սակայն երկրորդը աղետալի էր` ոչ միայն ինձ, այլև ակումբի համար: Մենք այնքան շատ էինք պարտվում, ինձ թվում էր, թե բախտ չունեմ: Ես ոչ միայն գոլեր չէի խփում, այլև գոլային փոխանցումներ չէի անում: Դորտմունդի իմ տանը շատ դժվար գիշերներ եմ ունեցել, մեն-մենակ, ուղղակի մտածելով ու էլի մտածելով: Չէի ցանկանու մ դուրս գնալ, անգամ ճաշել: Սակայն ինչպես նշեցի` ճակատագիրը կարող է շատ հետաքրքիր լինել: Երրորդ մրցաշրջանից առաջ եկավ նոր մարզիչը` Թոմաս Տուխելը, և նա ինձ համար շատ բան փոխեց:

Նա եկավ և ասաց. «Լսիր, ես ցանկանում եմ քեզնից ստանալ առավելագույնը: Ես ժպտում էի, քանի որ կարծում էի` պարզապես ցանկանում է տրամադրությունս բարձրացնել: Ես տարակուսանքով էի մոտենում նրա խոսքերին: Սակայն նա նայեց ինձ և շատ լուրջ ասաց. «Միկի, դու հիասքանչ ես լինելու»: Դա ինձ համար ամեն ինչ էր: Երկրորդ մրցաշրջանից հետո ես չէի կարծում, որ կարող եմ աստղ լինել: Սակայն նա ա րեց դա: Նոր մրցաշրջանում նա ամեն ինչ ստացավ ինձնից, և դա այն պատճառով, որ ես կրկին ուրախ էի: Երբ դու տխուր ես, դու չես կարող լինել հաջողակ: Սա մի բան է, որ սովորել եմ բրազիլական մշակույթից: Երբ դու ուրախ ես, դաշտում լավ բաներ են պատահում: Այդ մրցաշրջանում մենք խաղացինք մեծ խանդավառությամբ: Դա խելահեղ խաղ էր, սուպեր-հարձակողական ոճով, և մենք վայելում էինք դաշտում ամեն րոպեն: Անգամ երբ պարտվում էինք, հաճույք էինք ստանում»,- նշում է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը պատմում է, թե ինչպես նախորդ ամառ իր գործակալը զանգում է և հայտնում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է իր հետ պայմանագրի ստորագրմամբ: «Ես անակնկալի եկա և ասացի. «Դա իրակա՞ն է, թե պարզապես սպեկուլյացիա»: Երբ քո երազանքները մոտ են իրականանալուն, սկզբում դա իրական չի թվում: Մի քանի օր անց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրվածությունը հաստատվեց, երբ ես զանգ ստացա Էդ Վուդվորդից` նրանց գործադիր տնօրենից: Նա ասաց ինձ, որ ակումբն իրոք հետաքրքրված է ինձնով: Կարող եք պատկերացնել, թե որքան ոգևորված էի այդ հնարավոր ությամբ: Մինչ իմ գործակալն ու ակումբը բանակցում էին տրանսֆերի շուրջ, ես ժամանակ ունեի մտածելու իմ անելիքների մասին: Գիտեի, որ մարտահրավեր է լինելու Դորտմունդում ունեցած լավ դրությունը թողնելը և «Յունայթեդ»-ում հաջողության հասնելը, սակայն չէի ցանկանում նստել աթոռին որպես հին մարդ և ափսոսանքներ ունենալ: Ես պատրաստ էի տեղափոխվել»,- ընդգծում է Հենրիխ Մխիթարյանը` նշելով, որ միայն այն պահին, երբ ստորագրում էր ակումբի հետ իր պայմանագիրը, նոր սկսում է գիտակցել, որ մեծ քայլը դեպի Պրեմիեր լիգա կատարված է: «Երբեք չեմ մոռանա այդ պահը, այն ժամը, երբ ակումբի հետ առաջին մարզման ժամանակ կրեցի կարմիր մարզաշապիկը: Ես այնքան ուրախ և հպարտ էի, թե ինչի եմ հասել իմ կարիերայում»,- նշում է նա:

Մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը վնասվածք է ստանում: «Արդար կլինի ասել, որ Մանչեսթերում իմ կյանքի սկիզբը կատարյալ չէր: Սակայն նախկինում ևս եղել էին պահեր, երբ անհաջողություններ էի ունեցել, և ես երբեք չէի հանձնվել: Ես շարունակելու եմ աշխատել ամեն օր, որպեսզի օգնեմ թիմին հասնել հաջողության»,- նշում է խաղացողը:

Մխիթարյանը փաստում է, որ իր համար միշտ երազանք է եղել խաղալ աշխարհի խոշորագույն ակումբներում:  «Երբ դու քայլում ես «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, դա պարզապես դաշտ չէ, այլ բեմահարթակ: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմին, կարծում եմ` շատ հպարտ կլիներ: Ես կարծես մշտապես հետապնդում եմ նրան: Կարծում եմ, անգամ երբ նա չկա, նա ինձ օգնել է հասնել այստեղ: Եթե նա դեռ ողջ լիներ, գուցե ես այս պահին կլինեի իրավաբան կամ բժիշկ: Փոխարենը, ես ֆուտբոլիստ եմ: Զվարճալի է, քանի որ ես երբեք հանդիպումներից հետո չեմ դիտում ինձ հեռուստացույցով: Ես ատում ե մ ինքս ինձ դիտելը, քանի որ միայն նկատում եմ սխալներս: Ես շատ տարբեր եմ հորիցս իմ խաղաոճով:

Նա արագ հարձակվող էր, ով հզոր հարված ուներ: Ես ավելի շատ տեխնիկա ունեմ: Սակայն շատերը տանը` Հայաստանում, ասում են ինձ, որ ես վազելիս ամբողջովին հորս եմ նման: Նրանք ասում են. «Հենրիխ, դու նրա նման ես, վազում ես նրա նման: Դու այնքան շատ ես նման Համլետին»: Ես չգիտեմ դա, քանի որ տանել չեմ կարողանում նայել ինքս ինձ, սակայն դա կարևոր է: Ես առաջին անգամ երազել եմ ազատ վազել դաշտում` նրա մահից հետո դիտելով նրա տեսագրությունները»,- եզրափակել է Մխիթարյանը:

Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբը Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանԻշխանության ողջ հույսն ու հավատն ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներnվ են աշխատում․ Աբրահամյան Խմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանԱյս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան