Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ» Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ» «Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

Օրացույց. անճշտություններ, պատմական շտկումներ, Ամանորի օրերի փոփոխություններ

Օրացույցը լատիներեն «сalendarium»-ն է, որը թարգմանվում է որպես «պարտքագրքույկ»: 

Օրացույցի օգնությամբ տեղի է ունենում երկարատև ժամանակահատվածների հաշվարկ, և այդ հաշվարկը հիմնվում է Երկրից դիտարկվող տիեզերական օբյեկտների տեղաշարժերի վրա (օրինակ՝ Լուսնի, Արևի և, իհարկե, բուն Երկրի): 

Ներկայումս օգտագործվող օրացույցում շաբաթը սահմանվում է 7 օր: 

Սակայն ավելի վաղ որոշ օրացույցներ բաժանվում էին ոչ թե շաբաթների, այլ՝ տասնօրյակների: Նման կառուցվածք ընդունված էր Եգիպտոսում և Ֆրանսիայում: 

Իսկ հնդկական մայա ցեղի Հին օրացույցը նախատեսում էր շաբաթներ, որոնք բաղկացած էին 13 կամ 20 օրից: 

Ներկայումս Եվրոպայում ընդունված է մեզ ծանոթ Գրիգորյան օրացույցը, որը բարելավված Հուլիոսյան օրացույցն է, որին էլ նախորդել է հին հռոմեական օրացույցը: 

Բանն այն է, որ առաջին հռոմեական օրացույցը ոչ ճշգրիտ էր, քանի որ հիմնված էր միայն Լուսնի և Արևի շարժման վրա, իսկ ժամանակագրությունը սկսվում էր Հռոմի հիմնադրման օրվանից: 

Հռոմեացիները չափում էին ժամանակը «կոնսուլներով»: Տարվա սկիզբը համընկնում էր ժամանակակից մարտի 1-ին, իսկ տարվա տևողությունը հաշվարկվում էր 304 օր կամ 10 ամիս: Այս օրացույցի առանձնահատկությունն այն էր, որ ձմռան ժամանակահատվածը ընդգրկած էր չհամարակալված և չհաշվարկվող ժամանակահատվածում: 

Այն սկսվում էր տարվա 304-րդ օրվա վերջում և տևում էր մինչև գարնան առաջին օրը: Այս չգրանցված ժամանակահատվածի վերահսկմամբ զբաղվում էին հատուկ քուրմ-հոգևորականները: 

Փաստացի իրականում հենց նրանք էլ թույլ էին տալիս լուրջ անճշտություններ՝ մասամբ կրթության բացակայության և մասամբ էլ այն պատճառով, որ իրենց սեփական շահերն էին հետապնդում: 

Բանն այն է, որ «կալենդի» օրը սովորաբար համարվում էր պարտքեր վերադարձնելու և տոկոսներ վճարելու օր: Այստեղից էլ հենց գալիս է «calendarium» անվանումը: Ժամանակին հռոմեական կայսր Գայ Հուլիոս Կեսարն է օրացույցը կարգի բերել: 

Նա իրականացրել է օրացույցի, այսպես կոչված, «հուլիոսյան» բարեփոխումը: Այս նոր օրացույցի համաձայն, տարին բաղկացած էր 365,25 օրից:

 Այնուամենայնիվ, այս օրացույցում էլ անճշտություն կար, և 128 տարվա ընթացքում սխալանքը տալիս էր 1 օրվա տարբերություն: 

Բացի դա, ճշգրտությունը բարձրացնելու նպատակով յուրաքանչյուր օրացուցային 4 տարին մեկ տարվա տևողությունը նախատեսվում էր 366 օր, ինչը 1 օրով ավելի է, քան ունենում է սովորական տարին: 

Այս և ռազմական, արվեստի ու քաղաքականության բնագավառում այլ նվաճումների համար հուլիս ամիսը կոչվել է վերը նշված մեծ կայսրի անունով: 

Հաջորդ անգամ օրացույցը բարելավվել է աշխարհում քրիստոնեության տարածումից հետո: Նոր օրացույցում որպես ելակետ ընդունվել է Հիսուս Քրիստոսի ծննդյան տարին: 

Այս իրադարձությունը, ինչպես նաև Տիրոջ հարություն առնելը, մտել են Գրիգորյան օրացույց ընդգծված ամսաթվերով: 

Այս օրացույցը կազմված էր այնպես, որ գարնանային գիշերահավասարի օրը միշտ համընկնի մարտի 21-ի հետ (325-րդ տարվա գիշերահավասարի օր, երբ կայացել է Նիկեայի եկեղեցական ժողովը): 

Ժամանակակից Գրիգորյան օրացույցը օգտագործվում է աշխարհի բնակչության մեծ մասի կողմից: Այն ընդունվել է Գրիգորոս պապի կոնդակով 1582 թվականի փետրվարին: Միևնույն ժամանակ, օրացույցը ընդունելիս թույլատրվել է 10 օր բաց թողնել և հոկտեմբերի 4-ից անցնել հոկտեմբերի 15-ը: 

Կաթոլիկ կրոնը ճանաչող բոլոր երկրները ընդունել են այս օրացույցը: Այն ժամանակներում, երբ Ռուսաստանի ցարն էր Վլադիմիրը, ժամանակի հաշվարկում օգտագործվում էր բյուզանդական համակարգը: 

Ընդ որում, ժամանակի հաշվարկը սկսվում էր մարտի 1-ից: Հետագայում նոր տարվա հաշվարկը սկսել են համարել սեպտեմբերի 1-ից: 

Այս որոշումը վերագրվում է Իվան 3-րդ ցարին, և ավելի քան 2 դար Ռուսաստանի բնակիչները Նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին: 

Հետո Պետրոս 1-ինը Ռուսաստանին բերեց համաեվրոպական ընդունված օրացույցը, և հունվարի 1-ը համարվեց նոր տարվա սկիզբ, իսկ «աշխարհի ստեղծման» 7208 թվականը համարվեց Քրիստոսի ծննդյան 1700-րդ տարին: 

Հայաստանում մինչև Հռոմեական տոմարի անցնելն ընդունված է եղել Հայկական օրացույցը։ Սակայն, ըստ Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, մեր թվարկության 122-ին հայերը հարկադրված են եղել ընդունել Գրիգորյան օրացույցը կամ տոմարը, բայց ժամանակավորապես։ 

1317-ին Ադանայի եկեղեցական ժողովը որոշել է հրաժարվել Հայկական օրացույցից եւ ընդունել Հուլ յան (Հուլիոս Կեսարի անունով) օրացույցը, սակայն այդ որոշումն այդպես էլ չի իրագործվել։ Հռոմն ամեն կերպ ձգտել է, որ հայերի մեջ կիրառվի Գրիգորյան օրացույցը։ 

Այդ նպատակով Հռոմի պապի կարգադրությամբ 1584-ին հայերեն է թարգմանվել այդ օրացույցը պարզաբանող աշխատություն, որպեսզի այն հասկանալի լինի եւ տարածվի հայերի մեջ։ 

Սակայն դա էլ արդյունք չի տվել։ Նոր օրացույցին անցնելուն խանգարել են Հայկական օրացույցի առավելությունները Գրիգորյանի նկատմամբ՝ ամիսների հավասար տևողությունը, ամսանունների նպատակահարմարությունը եւ այլն։ 

Խանգարել է նաեւ տարբեր երկրներում հայերի ցրված լինելու հանգամանքը։

Հետագա դարերում Հայկական եւ Գրիգորյան օրացույցներն սկսել են աստիճանաբար մերձենալ եւ կիրառվել զուգահեռաբար։ 

Համեմատաբար ուշ ժամանակներում որոշ մատենագիրներ իրենց երկերում երկու օրացույցներն էլ օգտագործում են հավասարապես, նույնիսկ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ, ասենք, տարին նշվում է Գրիգորյան, իսկ ամիսն ու ամսաթիվը՝ Հայկական օրացույցով։ 

Հայաստանում Գրիգորյան օրացույցը պաշտոնապես ընդունվել է 1920-ից՝ խորհրդային կարգերի հաստատման օրվանից։ 

Հայ եկեղեցին նույնպես պաշտոնապես այն ընդունել է 1923-ից, սակայն դրանից հետո էլ կան եկեղեցական եւ սփյուռքահայ որոշ հրատարակություններ, որտեղ տարեթվերը նշվում են և՛ Հայկական, և՛ Գրիգորյան տոմարով։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Էստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ)Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղԱմերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներինՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթովԱյն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետՀեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄՆիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5%«Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստը