Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան Շատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ» Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան


Գիտական խումբն ուսումնասիրում է հայկական դեղաբույսերի հակաքաղցկեղային հատկությունները․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի «Փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի» գիտահետազոտական խմբի հետազոտական նպատակներից է բացահայտել Հայաստանի ֆլորայի որոշ դեղաբույսերի լուծամզվածքների հակաքաղցկեղային ազդեցության մեխանիզմները և ուսումնասիրել դրանց՝ քաղցկեղի կանխարգելիչ հատկությունները: Խումբն ունի գիտական խորհրդատու՝ ԱՄՆ Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի Նայթի Սիրտանոթային ինստիտուտի դոկտոր Ալինա Մալոյանը:

Գիտական խումբը համագործակցում է նաև Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի Սննդի քիմիայի, տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի և ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի հետ: Խմբի իրականացրած հետազոտությունների արդյունքները տպագրվում են միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում: «Խումբն այս պահին իրականացնում է բնական և սինթետիկ միացությունների հակաքաղցկեղային հատկությունների ուսումնասիրություն ինչպես բջջային կուլտուրայում՝ «in vitro» պայմաններում, այնպես էլ կենդանական օբյեկտում՝ «in vivo» պայմաններում:

No description available.

Ինչ վերաբերում է բնական միացություն ասվածին, վերցնում ենք Տավուշի մարզից ընտրված տարբեր դեղաբույսեր, որոնք կիրառություն ունեն նաև ավանդական բժշկության ոլորտում: Բայց հիմքը դա չէ, ունենք կարևոր հիմք՝ դրանց բարձր հակաօքսիդանտային, հակառադիկալ և հակաբակտերիալ ազդեցությունն է: Ընտրվել են տվյալ դեղաբույսերը նաև այն պատճառով, քանի որ ուսումնասիրված չեն դրանց հակաքաղցկեղային հնարավոր պոտենցիալը, հատկությունը: Սինթետիկ միացություն ասվածները քիմիաթերապևտիկ միացություններն են, բայց այստեղ կա երկու խումբ. նախ՝ որոնք հայտնի են, լայն կիրառվում են տարբեր տեսակի քաղցկեղների բուժման համար, և այնպիսինները, որոնց դեպքում նոր են սկսում բացահայտել հակաքաղցկեղային հնարավոր ազդեցությունը: Տվյալ թեմայի հիմքում ընկած է երկու հիմնարար գաղափար՝ համակցումները, որպեսզի կարողանանք հնարավորինս ծածկել քիմիաթերապևտիկ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունը, ինչպես նաև դեղաբույսերում պարունակվող լայն սպեկտորի ազդեցության միացությունների օգտագործումը: Հայտնի է՝ այն մարդիկ, որոնց մոտ բորբոքային պրոցեսները խոր զարգացած են, բուռն կերպով են ընթանում, ավելի վատ են ենթարկվում քիմիաթերապևտիկ միացություններին: Փորձում ենք կանխարգելել հակաբորբոքային վիճակը՝ թողնելով քիմիաթերապևտիկ միացությունների համար ավելի լայն ազդեցության դաշտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գիտական խմբի ղեկավար, կ. գ. թ., ԵՊՀ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Ավթանդիլ յանը, որի ղեկավարությամբ 2018 թ.-ից գիտական խումբը հանդիսանում է ԳԿ-ի մի շարք թեմատիկ դրամաշնորհների շահառու:

Նշում է՝ այս պահին խումբը գործում է, շուտով կստեղծվի նաև լաբորատորիան՝ հիմք ընդունելով ԵԳԱԾ-ի կողմից գնվող սարքը: «Ձեռք ենք բերում «Վեսթերն բլոտինգի» մեթոդի ընդհանուր համակարգն՝ իր ամբողջ պարագաներով: Լաբորատորիայում ԳԿ-ի կողմից ֆինանսավորվող և արդեն առկա իմունաֆերմենտային անալիզի հետ միասին կներդնենք նաև «Վեսթերն բլոտինգը», երկու կարևորագույն մեթոդներ, որոնց հավաստիության վրա չեն կասկածում առաջատար շատ կազմակերպություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Խմբի անդամ, կ.գ.թ., Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Միքայել Գինովյանը հավելում է՝ լաբորատորիան հիմնադրման փուլում է, ստեղծվում է սարքավորումների և նյութերի ամբողջական բազա: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում շահել ենք գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման մրցույթում, ղեկավարը Նիկոլայն է: Մեր նախատեսած հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը ձեռք է բերվել, արդեն իսկ առանձնացված տարածք կա, որտեղ այդ հետազոտությունները պետք է արվեն: Լաբորատորիայի տեխնիկական մասն ապահովված է: Այս պահին ունենք լաբորատորիա, որտեղ կարող ենք իրականացնել հետազոտություններ և՛ փորձարարական կենդանիների, և՛ բջջային կուլտուրաների վրա:Այս ամենը ստեղծվել է Գիտության կոմիտեի կողմից տրամադրված թեմատիկ դրամաշնորհների շնորհիվ»,-նշում է Գինովյանը:

No description available.

Ընդգծում է՝ ներկայումս օգտագործվող դեղերի մեկ երրորդից ավելին ստեղծվել է բուսական նյութերի հիմքի վրա: «Բույսերի հետազոտումը, որպես կենսաբանորեն ակտիվ դեղանյութերի հիմք, լայնորեն օգտագործվում է: Կոնկրետ այն դեղաբույսերը, որոնք ընտրել ու հետազոտում ենք, դրանց մասով կա՛մ քիչ հետազոտություններ կան, կա՛մ ընդհանրապես չկան: Քանի որ այդ բույսերը հազարավոր տարիներ օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ, այդ ճանապարհով ցույց է տրվել, որ դրանք քիչ տոքսիկ են: Համագործակցելով արտասահմանյան ինստիտուտների հետ՝ բույսերի էքստրակտներում պարունակվող միացությունների կազմը կնկարագրենք, որպեսզի հետագայում հասկանանք, թե ինչ մեխանիզմներով դրանք կարող են ազդել և այլն»,- ասում է մեր զրուցակիցը:

Զրույցն ամփոփում ենք գիտության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցով: Ավթանդիլ յանն ընդգծում է՝ այն փոփոխությունները, որոնք իրականացվում են ներկայումս, ուղղված են գիտության զարգացմանը: «Այն փաստը, որ կարողացել ենք դրամաշնորհ շահել՝ խմբում ունենալով մինչև 35 տարեկան 5 անդամ, խոսում է այն մասին, որ ֆինանսավորումն ուղղվում է դեպի գիտական խմբերի երիտասարդացում: Շատ բան նաև մեզանից է կախված: Եթե ունենք հստակ նպատակներ, ցանկանում ենք իրականացնել աշխատանք, կարդում ենք գրականություն, փորձում գտնել ռեսուրսներ, մարդիկ, որոնք կարող են մեզ օգնել, միանշանակ կարող ենք արդյունքի հասնել»,-եզրափակում է Նիկոլայ Ավթանդիլյանը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան