Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Հակահայ հանդիպում Բրյուսելում

Ինչպես հայտնի է ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։ Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպումը են, սա պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը փորձում է ամեն կերպ մասնակից դառնալ հարավկովկասյան գործընթացներին։ Ըստ էության՝ Բրյուսելում կայացած բանակցությունները սենսացիոն չէին, պարզապես ԵՄ-ն ևս ցանկանում է մասնակցել, ավելին, գլխավոր դեր ստանձնել Ղարաբաղյան բանակցային գործընթացում:

Հավելենք, որ եռակողմ բանակցությունների արդյունքներով տարածված հայտարարությունում Միշելն ընդգծել էր Ալիևի և Փաշինյանի արտահայտած ցանկությունը՝ արագ շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր, որի նպատակով որոշվել էր արտաքին գործերի նախարարներին հանձնարարել՝ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որը կհասցեագրի բոլոր անհրաժեշտ խնդիրները: Ըստ նրա՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան:

Եթե ավելի անկեղծ՝ ընդհանուր առմամբ բրյուսելյան հանդիպմանը բովանդակային առումով որևէ սենսացիոն համաձայնություն ձեռք չբերվեց, թեև ինտրիգը հանդիպման շուրջ չափազանց մեծ էր: Ըստ էության այն թեմաները, որոնք քննարկվեցին հանդիպման ժամանակ և որոնց շուրջ եղավ համաձայնություն, քննարկվել էին նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ընթացքում՝ թե անմիջապես պատերազմից հետո, թե հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում:

Կարող ենք արձանագրել, որ հենց Ռուսաստանի միջնորդությամբ նախապես ձեռք բերված 3 փաստաթղթերի ոգով ու դրանց շուրջ էր տեղի ունեցել Բրյուսելի հանդիպումը, որի նպատակը շատ պարզ է՝ բանակցային գործընթացը ռուսական ակտիվ միջնորդությունից տեղափոխել դեպի Բրյուսել:

Ըստ էության՝ այս հանդիպումից հետո էլ ամենակարևոր հարցերը շարունակում են բաց և չմեկնաբանված մնալ, դրանով իսկ պահպանվում է նոր ռազմական բռնկումների վտանգը, հատկապես, երբ Ռուսաստանն ընդհանուր առմամբ ներկայումս ունենալով մեծ խնդիրներ, դժվար թե կարողանա զբաղվել հակամարտությամբ այնպես, ինչպես կզբաղվեր, եթե չլիներ պատերազմի մեջ: Պետք է փաստենք այն կարևոր հանգամանքը, որ Ռուսաստանն ակտիվ դիվանագիտական աշխատանքը կողմերի հետ պահպանում է՝ ըստ ամենայնի հասկանալով առկա բոլոր վտանգները:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սովորաբար դեմ չէ օգտվել, օգտագործել աշխարհում, տարբեր ռեգիոններում տիրող իրավիճակն իր ղարաբաղյան շահերի համար, սակայն ներկայումս իրավիճակը Ռուսաստանի շուրջ այնպիսին է, որ Ադրբեջանն ու Թուրքիան չպետք է որ փորձեն հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, քանի որ, ի վերջո, Ղարաբաղյան գոտում ռուս խաղաղապահ կոնտինգենտ է տեղակայված: Այս օրերին Ադրբեջանն ու Թուրքիան ավելի զգուշավոր դիրքորոշում են գրավել, պատրաստ են ցանկացած սցենարի ուկրաինական պատերազմի շուրջ, իսկ այնտեղ շատ բան է անորոշ:

Ամփոփելով հավելենք, որ Բրյուսելի հանդիպմանը հաջորդած հայտարարություններն ակնհայտ հակահայ ու հակաարցախյան բնույթ ունեն և չեն բխում մեր շահերից։ Այդ հայտարարություններում որևէ խոսք չկա ադրբերաջան-աարցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, Արցախի կարգավիճակի, ադրբեջան-աարցախյան կոնֆլիկտի կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին: Ըստ էության տվյալ հայտարարություններում արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների ՀՀ տարածքից անհապաղ դուրս բերման մասին արձանագրումներ:

Սամվել Թումանյան

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել