Սիրելի՛ թոշակառու, քո ձայնը տո՛ւր մեզ, քո ձայնը տո՛ւր «Ուժեղ Հայաստանին» (Համար 3) և պահանջի՛ր քո արժանապատիվ, բարձր թոշակը․ Հրայր Կամենդատյան
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թոշակառուներ
Ես «Հայաքվեի» Հրայր Կամենդատյանն եմ , որի կազմում ամբողջ երկու տարի անդադար պայքարել եմ ձեր իրավունքների և արժանապատիվ կյանքի համար։ Սա ուղղակի խոսքեր չեն. սա իմ կյանքի մեկուկես տարվա նվիրումն է, հարյուրավոր հանդիպումներն ու քննարկումները ձեզնից յուրաքանչյուրի հետ, իրական օգնությունն ու ամենօրյա աշխատանքը։
Մեր նպատակը հստակ էր՝ բարձրացնել թոշակները 50%-ով։ Եվ հենց մեր համառ պայքարի, ձեզ հետ ուս-ուսի տված ճնշման արդյունքում մենք ստիպեցինք այս կառավարությանը գնալ այդ քայլին։ Բայց տեսեք, թե ինչպե՞ս և ե՞րբ նրանք դա արեցին։
Միայն ընտրությունների շեմին, վախեցած իրենց աթոռներից և ընդամենը՝ 20%-ով։ Նախընտրական ողորմություն՝ իրական բարեփոխման փոխարեն։
Հիշե՛ք իմ և նրանց տարբերությունը
Նայե՛ք Սոցապ նախարար Արսեն Թորոսյանին։ Այս մարդամեկը տարիներ շարունակ պայքարել է ձեր դեմ։ Նրա միակ պատասխանը եղել է՝ «փող չկա»։ Նա փորձել է խաբել ու մանիպուլացնել ձեզ, բայց հենց զգացին ընտրական վտանգը, անմիջապես «փող գտան» ու հայտարարեցին թոշակների մասնակի բարձրացման մասին։
Նրանք ձեզ հիշում են միայն քվեարկության օրը։ Ընտրվելու հաջորդ իսկ օրը նրանք ձեզ դեն են նետելու և մոռանան։ Արսեն Թորոսյանն այսօր ձեզ ոչինչ չի խոստանում և ոչինչ չի տալու։
Ի՞նչ ենք առաջարկում ՄԵՆՔ
Մենք գիտենք, թե ինչպես բարձրացնել երկրի տնտեսությունն ու այդ միջոցներն ուղղել ձեզ։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեր քվեն տվեք «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ քվեաթերթիկ համար 3։
Մեր հստակ հանձնառությունը.
2027 թվականից թոշակները կբարձրանան ևս 12,000 դրամով։ Ներկայիս սնանկ 67,000 դրամի փոխարեն դուք կստանաք առնվազն 80,000 ֊ 90000 դրամ թոշակ։
Սա նախընտրական սուտ չէ, սա մեր տարիների պայքարի տրամաբանական շարունակությունն է։
Սիրելի՛ թոշակառու, քո ձայնը տո՛ւր մեզ, քո ձայնը տո՛ւր «Ուժեղ Հայաստանին» (Համար 3) և պահանջի՛ր քո արժանապատիվ, բարձր թոշակը։ Մենք միասին հաղթելու ենք։
