Դիլիջանում զբոսաշրջության զարգացման 10 նոր գաղափար է ներկայացվել
ЭкономикаՏավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)
14 մասնակիցներից գործարար ծրագիր էր ներկայացրել 10-ը: Գաղափարները ներառում էին հյուրատնային գործունեություն, գյուղական տուրիզմ և էկո տուրիզմ:
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրեր: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական աջակցության` մատչելի վարկերի տեսքով: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում սկսնակը ստանում է անվճար խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: