Ереван, 07.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Բաքուն փորձում է օգտվել Մոսկվա-Արևմուտք օրեցօր աճող հակամարտությունից». Նարեկ Գալստյան

Orer.am-ի զրուցակիցն է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը: Ինչու ռազմական գործողությունները և դիվերսիոն հարձակումները ակտիվացան հենց այս հատվածում: ՌԴ-Արևմուտք լարվածությունը կապ կարո՞ղ է ունենալ իրավիճակի հետ: Եթե մի փոքր պատմական անդրադարձ կատարենք, ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիան ռմբակոծելուց հետո Եվրոպայում այսքան ակտիվ ռազմական գործողություններ չէին ծավալվել այնպես, ինչպես հիմա Ուկրաինայում է: Այս առումով միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Մոսկվա-Արևմուտք օրեցօր աճող հակամարտության վրա, ինչից, բնականաբար, կարող է և փորձում է օգտվել պաշտոնական Բաքուն: Դրա հետ մեկտեղ միամտություն կլինի ասելը, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է Հարավային Կովկասում լարվածության աճին... Լայնածավալ պատերազմ ձեռք չի տալիս ոչ Ռուսաստանին և ոչ էլ Արևմուտքին, բայց լարվածության աճ, սահմանային միջադեպեր՝ անխտիր բոլորին: Սա, բնականաբար, հնարավորություն է տալիս հավելյալ ճնշում գործադրել թե՛ մեր, և թե՛ ադրբեջանցիների վրա, որի հիմնական ավարտը, ըստ շահագրգիռ ուժերի, կարող է դառնալ խաղաղապահների տեղակայումը շփման գծում, ինչը, բնականաբար, պետք է անընդունելի լինի Հայաստանի և Արցախի համար: Մեր երկրի անվտանգության միակ երաշխիքը ո՛չ Մոսկվան է, և ո՛չ էլ Վաշինգտոնը: Մեր ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը հայկական Զինված Ուժերն են, և վերջ: Միամտություն կլինի կարծել, որ որևիցե մեկը կարող է և ցանկանում է զսպել Ալիևին և իր կլանին վերջին 20 տարիների հոխորտանքները գործի վերածելու փորձում: Արդյոք վերջին իրադարձությունները նոր բանակցային ձևաչափ պարտադրելու ենթատեքստ չի պարունակում: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մշտապես կողմ է արտահայտվել Արցախի՝ որպես լիիրավ միջնորդ բանակցային գործընթացում հանդես գալու օգտին: Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին այդ ձևաչափը խաթարվեց: Դրա հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես թե սպառել է իր ներուժը՝ հաշվի առնելով ոչ հստակ, լղոզված հայտարարությունները, որոնք արվում են վերջին միջադեպերի հետ կապված: Կլինի նոր ֆորմատ, թե կմնա հինը՝ կարծում եմ էական ոչինչ չի տա: Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի՝ սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը՝ սա է խնդրի լուծման միակ ճանապարհը: Միջազգային հանրությունը մշտապես առաջնորդվում է երկակի ստանդարտներով, որի պատմական օրինակները մեր աչքի առջև են: Եթե Արևմուտքի համար Կոսովոն, իսկ Ռուսաստանի համար Աբխազիան և Օսեթիան կարող են անկախանալ, Ղրիմը դառնա ռուսական պետության մաս, ապա որն է Արցախի անկախությունը չճանաչելու պատճառը.. Այստեղ արդարություն պետք չէ փնտրել, արդարությունը միշտ էլ ուժեղին է տրվում, իսկ մեր ուժը բանակն է, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականը, որն այլընտրանք չունի: Մենք սրան պետք է ձգտենք, մնացածը երկրորդական է: Փորձագետները վտանգ են տեսնում, որ Թուրքիան կհրահրի նոր սահմանային լարումներ՝ ցեղասպանության 100 ամյակի մեծ քարոզարշավը կասեցնելու համար: Դուք այդպիսի իրավիճակը հնարավոր համարու՞մ եք: ՍԴՀԿ-ն երբեք չի ցանկանում արհեստական բաժանում դնել Ցեղասպանության տարելիցների միջև: Լինի 100-րդ, թե 150-րդ տարելիցը, մարդկության պատմության ամենամեծ ոճիրը, որ կատարվել է Թուրքիայի կողմից, վաղեմության ժամկետ չունի: Անշուշտ, 100-րդ տարելիցը Հայաստանն ու Սփյուռքը պետք է օգտագործեն՝ Հայ Դատի լուծման մեջ մեկ քայլ առաջ գնալու համար և, կրկին պարզ է, որ պաշտոնական Անկարան ու Էրդողանի հայատյաց կառավարությունն ամեն ինչ անելու են մեր ծրագրերը խափանելու համար: Այն, որ Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին, երբեք էլ մեզ համար նորություն չի եղել: Այն, որ մշտապես ցանկանում են լարված պահել իրավիճակը, կրկին քննարկման ենթակա չէ: Այստեղ ավելի կարևոր է, թե մենք՝ իբրև պետություն և հասարակություն ինչ պետք է անենք՝ նման ոտնձգություններին դիմակայելու համար: Առաջինը, ըստ ՍԴՀԿ-ի, պետք է հետ կանչել հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները մեր խորհրդարանից: Եթե իշխանությունները ուզում էին հասնել նրան, որ ողջ աշխարհը հասկանա, թե հաշտեցմանը դեմ է Թուրքիան, կարծում եմ հասել են դրան: Հիմա այլևս դրանց գոյությունը ոչ միայն անիմաստ, այլ նաև ստեղծված լարված իրավիճակում ստորացուցիչ է: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա պարզ է, որ անգամ պետական ահաբեկչական դիվերսիաները, որ կատարվում են սահմանին Ադրբեջանի կողմից, հովանավորվել և հովանավորվելու են Անկարայում: Բաքուն առանց Անկարայի նման է անատամ ու փոքրիկ շնիկի, որ միայն հաչել գիտի՝ չնայած վերջին 20 տարիներն ապացուցեցին, որ անգամ Թուրքիան չկարողացավ Ալիևի և իր կլանի բերանն ատամ դնել: Այստեղ ամենամեծ ողբերգությունը զոհված հայ բանակայիններն են, որոնք սրբորեն կատարել և կատարում են իրենց պարտքը Հայրենիքի առջև... Պետությունը կարևոր խնդիր ունի կատարելու այդ մարդկանց ընտանիքներում: Միայն մեդալ տալը բավարար չէ, պետք է նաև ցույց տալ, որ մենք տեր ենք Հայրենիքի պաշտպանի ընտանիքներին: Որպես ՍԴՀԿ ղեկավար՝ բավարար՞ր եք գնահատում ՀՀ իշխանությունների քայլերը ստեղծված իրավիճակում: Հնչակյան կուսակցությունն ահռելի տարաձայնություններ ունի իշխանությունների հետ իրենց վարած ներքին քաղաքականությունում և դրա մասին բազմիցս հայտարարել է իր գործիչների կողմից: Երկրում մոլեգնում է սոցիալական անարդարությունը, օլիգարխիան հասել է պետական կառավարման բարձրագույն մակարդակին: Դրա հետ միասին, քանի դեռ իշխանությունները վարում են զիջումների չգնալու արտաքին քաղաքականություն, քանի դեռ մեր բանակում վարվող քաղաքականությունը գոհացուցիչ հիմքերի վրա է, մենք պատերազմական իրավիճակում իրավունք չունենք և չենք էլ հանդես գա որևիցե կոչով: Պատերազմական իրավիճակը պետք է մի կողմ դնի բոլոր տարաձայնությունները: Որպես ավանդական կուսակցություն՝ ՍԴՀԿ-ն ինչ քայլեր է ձեռնարկում ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայկական հարցը ակտիվացնելու ուղղությամբ: Սփյուռքում տարվող հայկական լոբբիստական աշխատանքների մի ստվար մասը ծանրացած է Հնչակյան կուսակցության վրա՝ չնայած մենք այդ մասին միշտ չէ, որ բարձրաձայնում ենք: ԱՄՆ-ի տարբեր համայնքներում ՍԴՀԿ- պրոտեկցիայի տակ գործում է Հայ-ամերիկյան խորհուրդը, որի վերջին երկու աշխատանքներն են Արցախի անկախության ճանաչումը Լուիզիանայի և Կալիֆորնիայի խորհդարանների կողմից: Այնտեղ, որտեղ գործում է Հնչակյան կուսակցությունը, կան լոբբիստական կազմակերպություններ՝ Ավստրալիայից մինչև Ֆրանսիա, Ուրուգվայից մինչև Միացյալ Նահանգներ և Լիբանան: ՍԴՀԿ-ն Սփյուռքի առաջամարտ և կարևոր բաղկացուցիչներից է...
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»