«Այս ֆոտոշարքի համար մտել եմ ճահիճը». Էվա Խաչատրյանի նոր կերպարն ու խենթ քայլը. 20 փաստ՝ դերասանուհու մասին
ИнтервьюԴերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ: Գեղեցիկ կադրերի համար Էվան, նույնիսկ, խենթ քայլի է դիմել, որի մասին պատմել է NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում՝ բացահայտելով իր մասին մի քանի այլ հետաքրքիր ու ընդհանուր փաստեր:
Էվա, առավոտդ սկսվում է...
Նախաճաշով եւ մի բաժակ սուրճով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Սառը սուրճ:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ոլոռով ապուր:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 168 սմ, քաշս՝ 59 կգ:
Տղաների մեջ այն հատկանիշները, որոնք ամենից շատ ես գնահատում:
Հավատարմությունն ու ուժը, զարգացված լինելն ու զսպվածությունը:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
No Commemt…
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Էվա. անունս կրճատելը կամ փոփոխելը մի քիչ բարդ է:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Չունեմ… միգուցե, շատ արագ ատրակցիոնից վախենամ օգտվել (ժպտում է):
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Այս ֆոտոշարքի համար մտել եմ ճահիճը:
Ի՞նչը երբեք չես ների:
Այն սուտը, որը կարող է հոգիդ խռովել:
Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:
Չեմ գտել նրան…
Քո ականջակալներում հաճախ հնչում է...
Meta and The Cornerstones, Joe Goddard, Leon Bridges- “Coming Home”:
Ի՞նչ ես ամենից համեղ պատրաստում:
Ձվածեղ (ծիծաղում է):
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Հեռախոս, ականջակալ, մեքենայի բանալի:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ