Ստվերաներկ. առավելություններն ու թերությունները. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Կոպերի ստվերաներկը համարվում է դեկորատիվ կոսմետիկայի ամենակարևոր միջոցներից մեկը: Դիմահարդարման այս արտադրանքը օգտագործվել է դեռ հին ժամանակներից: Առաջին ներկը, որն օգտագործվել է կոպերի համար, պատրաստվել է սուրմայից կամ խեժից, և դա են ապացուցում Եգիպտոսում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները: Դրանից հետո արդեն մեր դարաշրջանի 1-ին դարի կեսերին հռոմեացիները օգտագործել են սուրման՝ որպես ստվերաներկ: Ժամանակակից ստվերաներկերի կազմը ներառում է տալկ, ցեզերին, օծանելիքի յուղ, պարաֆին, տիտանային կամ ցինկային սպիտակեցնող, մոմ և ներկանյութեր (դեղին գունանյութ, մումիա, օխրա, լամպային խեժ, միլորի, ուլտրամարին և այլն): Նշենք, որ ժամանակակից ստվերաներկերը չբացված տեսքով կարող են պահվել 3,5 տարի, իսկ բացելուց հետո՝ ոչ ավելի, քան մեկ տարի:
Չոր ստվերաներկերն ունեն փոշու հիմք, որոնք ստացվում են մամլման մեթոդով: Ստվերաներկերը կոպերին քսելու համար օգտագործվում են խոզանակներ, պենոպլաստային ապլիկատորներ կամ պարզապես մատները: Կոպերի ստվերաներկերը աչքերին հաղորդում են գեղեցիկ և բնական տեսք, բայց ոսպնյակներ կրելիս դրանք անհարմար են, քանի որ փոշու մասնիկները կարող են հայտնվել ոսպնյակների վրա: Արագ դիմահարդարման համար առավել համապատասխան և հարմար են մատիտային ստվերաներկերը: Դրանք պատրաստվում են սովորական մատիտի ձևով՝ 8-15 մմ հաստությամբ, կամ շարժական միջուկով պլաստմասսե մատիտի տեսքով:
Նման ստվերաներկերը պարունակում են մոմեր և ճարպային նյութերի խառնուրդներ՝ ծառի մոմի, մեղրամոմի, մոմային արմավենու, ստեարաթթվի մոմի, պարաֆինի և ցեզրինի խառնուրդի կամ ճարպանման այն նյութերի խառնուրդ, որոնց առկայությունը ստեղծում է անհրաժեշտ ամորֆ կառուցվածք, ինչպես նաև նվազեցնում է մատիտի կարծրությունը:Դրանց թերությունն այն է, որ կոպերի վրա այնքան էլ լավ չեն պահպանվում: Կրեմային ստվերաներկերը (յուղալի, հեղուկ) հատուկ ճարպային հիմքի վրա ստեղծված հատուկ նյութեր են , որոնք ստեղծվել են ճարպի հիմքով: Դրանք սովորաբար քսվում են մատի կամ պենոպլաստե ապլիկատորի օգնությամբ: Նման ստվերաներկերը անջրանցիկ են, բայց դրանք նույնպես ունեն իրենց թերությունները. կարող են կուտակվել մաշկի ծալքերում, տարածվել կամ չորանալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում