Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ» Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»

Շրթներկի պատճառով տղամարդը կարող էր ամուսնալուծվել

Մարդիկ հնագույն ժամանակներից ի վեր ձգտել են տարբեր գույներով ներկել իրենց մարմնի մասերը: Հիշենք, որ գրքերում հաճախ կարելի է հանդիպել ներկված դեմքերով նախամարդկանց: Հենց այդ ժամանակներում էլ մարդիկ գունավորելու համար օգտագործել են ճարպը` որևէ գունանյութի համադրմամբ:

 Որոշ հնագույն բնակավայրերի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են այնպիսի հեղուկների մնացորդներ, որոնք շրթներկ են հիշեցնում: Շրթներկը (ֆրանսերեն՝ pommade, իտալերեն՝ pomata , իրենց անունը ստացել են լատիներեն՝ pomum — «խնձոր» բառից) շրթունքները ներկելու, պաշտպանելու կամ խոնավացնելու համար նախատեսված դիմահարդարման միջոց է: 

Այն պատրաստվում է կենդանական ճարպից, իսկ հիմնական բաղադրիչներն են հավելումները, ներկող խառնուրդը և անուշահոտ բույրերը։ 

Շրթներկի պատմությունը սկսվել է դեռևս հնագույն քաղաքակրթությունից` Հին Եգիպտոսից, Հին Հունաստանից և Հին Հռոմից: Առաջին անգամ շրթներկ օգտագործել են Միջագետքում 5000 տարի առաջ։ Շրթներկն արդեն հայտնի է եղել նաև Հին Եգիպտոսում։ 

Այնտեղ այն պատրաստել են կարմիր գունանյութից, մեղրամոմից և կենդանական ճարպից։ Եգիպտուհիները նախընտրել են մուգ գույն ունեցող շրթներկ։ 

Անգամ ընդունված էր եգիպտացիներին թաղել ներկված շրթունքներով: Եգիպտոսից շրթներկը հասել է Հին Հունաստան, իսկ հետո՝ Հռոմ։ 

Սակայն այս երկրներում եղել են թե՛ շրթներկի կողմնակիցներ, թե՛ մոլի հակառակորդներ։ Քրիստոնեական եկեղեցին բացասաբար է վերաբերվել արտաքինի հետ կապված ցանկացած փոփոխության։ 14–րդ դարում կաթոլիկ եկեղեցին արգելել է կոսմետիկ միջոցները, քանզի համարվել է, որ ներկվող կինը աղավաղում է կույս Մարիամի կերպարը։ 

Այդ ժամանակ ինկվիզիցիան իրավունք է ունեցել ձերբակալել շրթունքները ներկող կանանց՝ սրբապղծության համար, և միջնադարում եվրոպացի կանայք ստիպված են եղել մոռանալ շրթներկի մասին: Բացի դա, անգլիական օրենքները թույլ են տվել տղամարդկանց անգամ ամուսնալուծվել իրենց կանանցից, եթե հարսանիքից հետո պարզվել է, որ առանց դիմահարդարման կինը գեղեցիկ չէ: 

Շրթներկի պատմությունն իր զարգացումը շարունակել է միայն 18-րդ դարի երկրորդ կեսերից: Ընդ որում, սկզբից շրթներկ օգտագործել են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ, ինչն այսօր բավականին զարմանալի է թվում, իհարկե, ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց պարագայում: 

1883 թվականին Ամստերդամում կայացած մի համաշխարհային ցուցահանդեսում ֆրանսիացի օծանելիք պատրաստողները ցուցադրել են մետաքսե թղթում փաթաթած մատիտի ձև ունեցող՝ եղնիկի ճարպից պատրաստված շրթներկ: 

Այդ միջոցը դուր է եկել ինչպես հազարավոր այլ կանանց, այնպես էլ ֆրանսիացի հայտնի դերասանուհի Սառա Բեռնարին, որը ուղղակի պաշտել է «19–րդ դարի այդ մեծ բացահայտումը» և դրան իր կողմից տվել անվանում՝ «stylo d’Amore» («Սիրո փայտիկ»): 

Կանայք զանգվածաբար սկսել են շրթներկ օգտագործել միայն 20-րդ դարի սկզբին, ընդ որում, սկզբում դա օգտագործել են միայն թեթևաբարո կանայք: 

Միլիոնավոր կանանց կողմից ներկայումս օգտագործվող սովորական շրթներկը հայտնվել է միայն 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում: 1915 թվականին առաջին անգամ մետաղական կաղապարի մեջ շրթներկի հայտնվելը «շրթներկային եռուզեռ» է բարձրացրել, քանի որ շրթներկի օգտագործումը դարձել է առավել հարմար։ 

Սկզբում շրթներկի արտադրության համար օգտագործվել է բնական մեղրամոմ, սակայն այն հանդիսացել է ուժեղ ալերգեն, ինչպես մեղրը և մեղվաբուծության այլ մթերքները։ Այսօր բարձրորակ շրթներկ ավելի հաճախ պատրաստում են բուսական ծագման բնական մոմերի հիմքից։ 

Շրթներկի արտադրության համար օգտագործվող հիմնական յուղը գերչակի յուղն է։ Դրա գլխավոր առավելությունը թթվակայուն լինելն է։ Համեմատաբար փոքր քանակությամբ արտադրողներ օգտագործում են նաև կոկոսի յուղ։

 Այսօր հաճախ կարելի է հանդիպել նաև հիգիենիկ և անգույն շրթներկի տեսակների: Պատմականորեն շրթներկի արտադրության մեջ առաջին անգամ որպես ներկ օգտագործվել է որդան կարմիրը, քանի որ դրա գույնը կարող է փոխվել մոխրագույնից մինչև վառ մանուշակագույն։ 

Շրթներկի մեջ որպես հավելում ավելի հաճախ հանդիպում են А և Е վիտամինները։ Ժամանակակից շրթներկի մեջ ավելացնում են նաև թաղանթաստեղծ բաղադրամասեր (պոլիմերներ և սիլիկոնային արտադրանք, որն ապահովում է շրթներկի փայլն ու կայունությունը)։ 

Պոլիմերները շրթունքի վրա առաջացնում են նրբագույն ծածկույթ։ Այդ թաղանթ–ծածկույթը պաշտպանում է շուրթերը խոնավության կորստից։ Բուրավետ հոտերը ծածկում են շրթներկի հումքի հոտը և նրան իր բույրն են տալիս։ 

Հիմա առանց չափազանցության կարելի է ասել, որ նման շրթներկ կարելի է գտնել ցանկացած կնոջ պայուսակում: 

 

Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»