Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Իշխանական պատգամավորը կոպտագույն սխալ է գործել, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվի

Առաջին անգամը չէ, որ իշխանական տարբեր օղակների ներկայացուցիչները աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ հետն են հանում, հետո իրենց սխալները լղոզելու համար սկսում են իրենց իսկ խոսքը մեկնաբանել և ապարդյուն փորձեր անել, թե իրականում ինչ են նկատի ունեցել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի շուրջ սկսված աղմուկը այդ օրինակներից մեկն է: Ուշագրավ է, սակայն, որ նա, առանց վարանելու, փորձում է պնդել, թե իր ելույթի կոնտեքստից դուրս հատվածի հիման վրա են իր ընդդիմախոսները հայտարարություններ արել, որոնք, սակայն, չեն համապատասխանում իրականությանը: Ուշագրավ է, որ երբ լրագրողները, որպես ապացույց ներկայացրեցին Բեղլոյանի ելույթի տեսագրությունը, նա սկսեց իր խոսքերը ինչ-որ համատեքստում տեղավորելու փորձեր անել, որը այդպես էլ համոզիչ չդարձավ:

Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ պատգամավորն անգլերենով ասում է, որ՝ մենք պետք է առաջ նայենք և ոչ թե վերադառնանք հին խոսակցություններին, թե ում հողերն են դրանք և ով է սկսել պատերազմը:

Եվ եթե, այդքանից հետո պատգամավորը սկսում է պնդել, որ իր խոսքերը համատեքստից կտրված են ներկայացվում, ապա նրան պետք է հիշեցնել, որ Ադրբեջնանն արդեն 30 տարի է զբաղված է իրականությունը խեղաթյուրելով և եթե յհայկական կողմից որևէ մեկը իրեն թույլ է տալիս սխալ հաշվարկած բառ կամ արտահայտություն անել, դա շատ արագ կտվում է բոլոր հնարավոր և անհնար համատեքստերից, ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից սեփական շահերին հարմարեցված եղանակով տիրաժավորվում է ոչ միայն սեփական, այլև միջազգային լրատվական և այլ հարթակների միջոցով: Ուստի, որևէ մեկը, առավել ևս քաղաքականություն մուտք գործած անձը իրավունք չունի սայթաքելու:

Եվ այս դեպքում ամենևին էլ կարևոր չէ, թե իրականում պատգամավոր Բեղլոյանը ի՞նչ է նկատի ունեցել կամ ի՞նչ համատեքստում է նման արտահայտություն արել: Փաստն այն է, որ իշխանական պատգամավորը կոպտագույն սխալ է գործել, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվի:

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, Փաշինյանամերձ շրջանակները կամ նույն ինքը՝ Փաշինյանը ինչ-ինչ արտահայտություններ են անում, առանց մտածելու, թե դրանք ինչպես կընկալվեն հակառակորդի կողմից, որտեղ կտիրաժավորվեն, ինչ ձևով և հետ վերադառնալով ինչպես մեջքից կհարվածեն ոչ միայն սեփական ժողովրդին, այլև պետության շահերին:

Ուստի, իշխանությունների մեծամտական նկրտումներով ու ամենագիտական կեցվածքներով հայտնի իշխանական տարբեր օղակներում գտնվող անձանց պետք է մեկ անգա ևս հիշեցնել, որ ոչ թե գլուխները կորցրած և ինքնամոռաց ասեն ինչ ուզում են և ինչպես ուզում են, այլ հստակ ու միանշանակ ձևակերպեն իրենց մտքերը: Հակառակ դեպքում, իրենց անփութության պատճառով եղածի սխալներին մի մեծ կծիկ էլ իրենք կավելացնեն, դրանք թողնելով ներկա և ապագա սերունդներին: Այնպես որ, եթե այսօր հաջողվի սեփական սխալները լղոզել, ապա վաղվա խնդիրները գնալով ավելանալու են:

Արմինե Գրիգորյան
 

 

Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով