Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»


Թուրքիայի հավակնությունների «պատուհանից» այն կողմ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է իր ստրատեգիական դիրքը որպես լծակ օգտագործել աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու ու իր հավակնություններն իրագործելու տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան փորձում է դառնալ տարբեր տարածաշրջանները միմյանց կապող օղակ. մասնավորապես խոսքը Չինաստանից դեպի Եվրոպա հասնող ճանապարհի մասին է, որը ստացել է «Նոր Մետաքսի ճանապարհ» անվանումը։ Իսկ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները նոր հնարավորություններ են բացել Թուրքիայի համար։ Դրա համար էլ Անկարայի կողմից ակտիվորեն լոբբինգ է արվում «Միջին Միջանցքի» ծրագիրը, որը Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Մյուս կողմից էլ՝ այն անցնելու է Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների ու Ադրբեջանի տարածքով, որը հնարավորություն կտա Թուրքիային իր ազդեցությունը տարածել այդ ճանապարհի երկայնքով, որից կախված կլինի մի կողմից՝ Չինաստանը, մյուս կողմից էլ՝ Եվրոպան։

Ու այս համատեքստում բնական է նաև, որ Թուրքիան մեծ խանդով է ընդունում այն տարածաշրջանային նախագծերի իրականացումը, որոնք շրջանցում են Թուրքիայի տարածքը։ 2023 թվականի սեպտեմբերին G20-ի երկրների՝ Նյու Դելիում ընթացող գագաթաժողովի ժամանակ առաջ քաշվեց Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի գաղափարը, որը Հնդկաստանից պետք է հասներ ԱՄԷ, ապա՝ Սաուդյան Արաբիայի տարածքով՝ դեպի Հորդանան ու Իսրայել, Իսրայելից էլ՝ Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա։ Այս գաղափարի առաջ քաշումից անմիջապես հետո Էրդողանը քննադատության ենթարկեց ծրագիրը, քանի որ այն շրջանցում է Թուրքիայի տարածքը։ Փոխարենն Անկարայից առաջ քաշեցին «Իրաքի զարգացման ճանապարհի» նախագիծը, որի համաձայն, Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա ճանապարհը պետք է անցնի Իրաքի ու Թուրքիայի տարածքով։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան շահագրգռված է, որ Իսրայելը խրվի ռազմական գործողությունների մեջ Գազայի հատվածում և Լիբանանի հետ սահմանին՝ Հզբոլահի դեմ պայքարում, որպեսզի Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքն իրականություն չդառնա, քանի որ դրա կարևոր հատվածն անցնելու է հենց Իսրայելով։ Իսկ ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքի գաղափարին, ապա, ճիշտ է, այն Թուրքիայի տարածքով չի անցնում, բայց դրա առանցքային ուղին անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Եվ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կարող է նաև ազդեցություն ունենալ այս նախագծի վրա։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը շրջանցելու համար Ռուսաստանն ու Իրանը փորձում են օգտագործել նաև Կասպից ծովով միմյանց միջև ուղիղ բեռնափոխադրումներ կատարելու հնարավորությունը։

Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանն ու Իրանը դիտարկում են, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարող է անցնել Հայաստանի ու Վրաստանի տարածքով՝ շրջանցելով Թուրքիան ու Ադրբեջանը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ու կտրել Հայաստան-Իրան սահմանը՝ նպատակ ունենալով խոչընդոտել նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի գործարկումը։ Իսկ Իրանը կտրականապես դեմ է արտահայտվում ճանաչված սահմանների փոփոխությանը։ Բացի այդ, Անկարան, օգտագործելով իր աշխարհաքաղաքական դիրքը ու ռազմաքաղաքական հնարավորությունները, փորձում է մի շարք միջազգային հակամարտություններում միջնորդի դերակատարություն ստանձնել՝ իր միջազգային ներազդեցությունը բարձրացնելու նպատակով։

Օրինակ՝ Թուրքիան միշտ փորձել է միջնորդ դառնալ Արցախյան հակամարտության ու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում՝ խարխլելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեության հիմքերը։ Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Էրդողանը փորձ կատարեց այս դեպքում արդեն միջնորդի դեր ստանձնել Համասի ու Իսրայելի միջև, իսկ երբ չստացվեց, հակաիսրայելական դիրքորոշում որդեգրեց։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին, ապա ի սկզբանե Թուրքիան ձգտում է միջնորդական դերակատարություն ստանձնել։ Անգամ հաջողվեց որոշակի արդյունքներ գրանցել, երբ 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ստորագրվեց հացահատիկային գործարքը։Այն ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ՝ Օդեսան։

Բայց ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ռուսաստանին վերաբերող մասի չիրականացման պատճառով Մոսկվան դուրս եկավ գործարքից։ Ու նոր գործարքի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցն այդպես էլ մնաց օդից կախված, չնայած Անկարան փորձեր կատարեց կողմերին կրկին նստեցնել սեղանի շուրջ։ Արդյունքում մեծացավ ռուսական կողմի անվստահությունը Թուրքիայի նկատմամբ։ Այդ անվստահության դրսևորումներից է նաև այն, որ ՌԴ նախագահ Պուտինի՝ Անկարա կատարելիք այցն այդպես էլ ձգձգվեց ու իրականություն չդարձավ։

Եվ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներն արդեն հանդիպեցին Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում ու քննարկեցին բազմաբնույթ հարցեր։ Բայց ուշագրավ էր, որ հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակը նշեց, թե Թուրքիան չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում։ Եվ փորձագետներն այսպիսի գնահատականը դիտարկեցին որպես ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության նշան։ Թերևս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, միշտ օգտվում է իրավիճակից, իսկ հարմար պահի շրջվում դեպի Արևմուտք։ Մյուս կողմից էլ՝ Անկարան հակված է ավելի շատ Ուկրաինային աջակցելուն, որպեսզի Ռուսաստանը պատերազմի արդյունքում թուլանա ու դուրս գա հետխորհրդային տարածքից, իսկ դա Թուրքիայի համար ռուսների առաջացրած վակուումը լցնելու հնարավորություն կընձեռի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»