Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»


Ի՞նչ է կատարվում «Արցախ» նվագախմբում, ինչո՞ւ այստեղ այլևս մեծամասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի պետական կամերային նվագախումբը հիմնադրվել է 2004 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։ Նպատակն էր Արցախում դասական երաժշտության զարգացումը խթանելը։ Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ նվագախումբը երկար տարիներ գործունեություն ծավալեց, անգամ Արցախի բլոկադայի ինն ամսվա ընթացքում։ 2023 թվականի սեպտեմբերին մեր հայրենակիցներն Արցախից բռնի տեղահանվեցին։ Նրանք հաստատվեցին մայր հայրենիքում։ Սկզբնական շրջանում նվագախումբը չէր գործում, իսկ 11 երաժիշտներն անգործ էին։ 2024 թվականին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը որոշում են վերագործարկել նվագախումբը։

Այժմ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, իսկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Հասմիկ Պապյանը։ Ինչպես նրանք են փաստում տարբեր հարցազրույցների ժամանակ, նվագախումբը շարունակում է իր գործունեությունը Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու և տարածելու նպատակով։ Այն արդեն իսկ հասցրել է հանդես գալ համերգներով հայաստանյան բեմերում, պատրաստվում է նաև հյուրախաղերի արտերկրում։ Նույն հարցազրույցների ժամանակ նշվում է, որ նվագախմբի երաժիշտների թիվը դարձել է 25-ը, ինչն առաջին հայացքից կարող է հրաշալի ցուցանիշ թվալ։ Երաժիշտներն անգործ չեն, ևս մեկ անգամ բեմից հնչում է «Արցախ» անունը, և, իհարկե, արցախյան մշակութային ժառանգությունը չի կորչում։ Ընդ որում, եթե սկզբնական շրջանում նվագախումբը ունեցել է ֆինանսական դժվարություններ, և անգամ հղում էր արվում «Արցախ» անվանը, թե դա հովանավորներ փնտրելիս հավել յալ բարդություններ է ստեղծում, ապա հետագայում՝ 2025 թվականի հունվարից ՀԲԸՄ-ն շարունակել է իր աջակցությունը նվագախմբին, որպեսզի այն շարունակի իր կարևոր առաքելությունը՝ պահպանել և տարածել Արցախի մշակութային ժառանգությունը։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եթե մի կողմ ենք դնում հարցի ոչ պակաս կարևոր, բայց հուզական կողմը և սկսում ենք ուսումնասիրել որոշ փաստերի, պարզում ենք հետաքրքիր մանրամասներ։ Օրինակ, ըստ «Փաստի» ունեցած տեղեկությունների, այս պահի դրությամբ նվագախմբում աշխատում է արցախցի մի քանի երաժիշտ, և բոլոր այն երաժիշտները, որոնք Արցախի՝ անգամ ծանրագույն պայմաններում չեն դադարել աշխատել, այս կոլեկտիվում չեն ընդգրկվել:

Մեր հարցերի պատասխանները՝ հերքումները կամ հավաստիացումները, կարող էր տալ, օրինակ՝ նվագախմբի գեղարվեստական նախկին ղեկավար Գևորգ Մուրադյանը։ «Փաստը» կապվեց պարոն Մուրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սեփական ցանկությամբ, տարիքի հետ կապված հանգամանքներից ելնելով, հրաժարվել է նվագախմբի հետ աշխատանքից, որևէ այլ հարցի հետ կապված մեկնաբանություն տալ չցանկացավ։ Փորձեցինք զրուցել նաև նվագախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար Նարեկ Հախնազարյանի հետ։ Ավաղ, մեր զանգերը մնացին անպատասխան, նամակները՝ կարդացված, բայց նույնպես անպատասխան։

Որոշակի հարցադրումներ ուղղեցինք նաև ՀԲԸՄ-ին։ Օրինակ՝ մեզ հետաքրքիր էր, թե արդյո՞ք նոր գեղարվեստական ղեկավարի առջև դրվել է խնդիր արցախցի երաժիշտներին նվագախմբում ներգրավելու, նրանց աշխատանքով ապահովելու առումով։ Հաջորդիվ հարցրել էինք, թե ՀԲԸՄ-ն ինչ-որ կերպ վերահսկո՞ւմ է, թե ինչպես են ծախսվում ֆինանսական միջոցները, ինչ սկզբունքով, և որքան են վարձատրվում երաժիշտները։ Ակնկալել էինք նաև ստանալ մեկ այլ կարևոր հարցի պատասխան՝ ի՞նչ պատճառաբանությամբ են հեռացվել այն երաժիշտները, որոնք նույնիսկ 2024 թվականի հուլիսին դեռևս աշխատել են այս կոլեկտիվում: Հայկական ընդհանուր բարեգործական միությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որպես բարեգործական կազմակերպություն, «Աջակցություն Արցախին» ծրագրի շրջանակում ֆինանսավորում է մի շարք մշակութային նախաձեռնություններ՝ նպաստելով դրանց վերագործարկմանը բռնի տեղահանությունից հետո։ Նշված նվագախումբը այդ ծրագրերից մեկն է։ Հարկ ենք համարում նշել, որ երբ ՀԲԸՄ-ն պատրաստակամություն հայտնեց աջակցել նվագախմբի գործունեության վերականգնմանը, առաջարկ է արվել մաեստրո Գևորգ Մուրադյանին՝ շարունակել առաջնորդել նվագախումբը։ Միայն վերջինիս մերժումից հետո է հրավիրվել Նարեկ Հախնազարյանը։ Մեր կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր կամ կառավարման մարմին։ Բացի այդ, ՀԲԸՄ-ն չի միջամտում շահառու կազմակերպությունների ներքին գործընթացներին և չունի իրավասություն վերահսկելու դրանց ստեղծագործական, կազմակերպչական կամ կադրային որոշումները։ Ձեր հարցման մեջ ընդգրկված տեղեկատվությունը վերաբերելի է գլխավորապես շահառու կազմակերպությանը՝ ««Արցախ» կամերային նվագախումբ» հիմնադրամին։ Մեր վերահսկողությունը սահմանափակվում է միայն տրամադրված միջոցների նպատակային օգտագործման վերահսկմամբ»,-ասված էր ՀԲԸՄ-ի պաշտոնական պատասխանում:

Ստացվում է, որ նվագախմբում հանդես եկող երաժիշտների ընտրությունը վերապահված է բացառապես հոգաբարձուների խորհրդին և գեղարվեստական ղեկավարին։ Հետաքրքիր կլիներ հասկանալ նաև, թե ինչպես է ՀԲԸՄ-ն վերահսկում ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Կարելի է ենթադրել, որ այս պարագայում օգնության են գալիս տարեկան հաշվետվությունները։ Բայց թերևս անհասկանալի ու տարակուսելի է այն, որ մեզ ուղարկված պաշտոնական պատասխանում ասվում է, որ «կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր», մինչդեռ 2025 թվականի հունվարի 24-ին Ընկերության սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ փաստացի նշվում է՝ «Արցախի պետական կամերային նվագախումբը, որը հիմնադրվել էր ՀԲԸՄ-ի կողմից 2004 թվականին՝ խթանելու Արցախի մշակութային կյանքը, այժմ նոր էջ է սկսում Հայաստանում»:

Շուտով կլրանա երկրորդ տարին, երբ ապրում ենք մի իրականության մեջ, երբ Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի վերահսկողության ներքո է գտնվում Արցախի մշակութային ողջ ժառանգությունը։ Ցավով ենք արձանագրում սա, բայց չենք կարող նաև ջայլամի պես վարվել, Արցախի լինելիության վկայությունն ու մշակութային ժառանգության կրողներն այսօր բացառապես մարդիկ են՝ Արցախի մեր հայրենակիցները։ Միանշանակ է այն, որ Արցախի անունը պետք է մշտապես հնչեցնել, նրա ժառանգությունը պահպանել ու ապրեցնել սերունդների համար, բայց դա պետք է անել նախ և առաջ արցախցու օգնությամբ։ Ու այստեղ կարևոր և առանցքային բառն է «պահպանել» և ոչ թե «օգտագործել»: Այս կարևոր առաքելությանը կարող է ու պետք է ծառայի «Արցախ» նվագախումբը։ Բայց իրականությունն այնպիսին է, որ Արցախի անվան ներքո գործող, այդ անունը հնչեցնող և նրա մշակութային ժառանգությունը «պահպանել» փորձող նվագախմբում այսօր ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։ Այս հարցում չենք կարող սլաքները չուղղել նաև դեպի ՀԲԸՄ, որը ֆինանսավորում է նվագախմբին։ Մեր կարծիքով, նա պետք է հետամուտ լիներ այս կարևոր հարցին։ Երբ ներդրում ես կատարում անգամ փոքր նախաձեռնության մեջ, ցանկանում ես ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ, թե ուր են ուղղվում քո միջոցները։ Ինչպե՞ս կարելի է ներդրում կատարել Արցախի անունը կրող նվագախմբում և առնվազն հարցեր չառաջադրել գեղարվեստական ղեկավարին։ Նպատակը ո՞րն է այս նվագախմբի, և որո՞նք են ՀԲԸՄ ֆինանսավորման նպատակային ծախսերը: Մեզ գուցե հակադարձեն, թե երաժիշտները չեն ունեցել համապատասխան մասնագիտական որակավորում, դրա համար չեն ընդգրկվել նվագախմբի նորացված կազմում։ Իսկ գուցե այս դեպքում պետք էր կատարելագործել նրանց կատարողական հմտությունները։ Արցախցիները պետք է լինեն իրենց բնօրրանի մշակութային ժառանգությունը պահպանողը, և ինչ-ինչ պատճառներով նրանց նվագախմբի կազմից դուրս թողնելը տարբեր վարկածներ կարող է առաջ բերել՝ կապված նպատակների հետ. իրապես պահպանել և տարածել Արցախի մշակութային արժեքները և ժառանգությունը, թե՞ ստեղծել թյուր կարծիք, որ «Արցախ» անունը չի օգնում գումար հավաքագրել: Միգուցե բոլորը չեն ՀԲԸՄ-ի պես դյուրահավատ և հասկանում են, թե ինչ է այս դեպքում արվում Արցախ անվան շուրջ: Եվ այս պարագայում նույնիսկ մի կողմ ենք թողնում այն, որ կա նաև հարցի ֆինանսական կողմը, Արցախից բռնի տեղահանված երաժիշտների համար այդ աշխատանքը նաև ֆինանսապես ոտքերի վրա ամուր կանգնելու միջոց էր լինելու և մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորություն։ Ամենակարևորն այն է, որ Արցախի անունը կրող նվագախմբում մեծ մասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԱրդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան